HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը մերժեց «Կյանքի խոսքի» բողոքը

Քիչ առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության բողոքն ընդդեմ «Իրավունք» թերթի օգտին կայացրած ընդհանուր իրավասության դատարանի վճռի: Վերաքննիչը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ և որոշեց «Կյանքի խոսքից» և Արթուր Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ «Իրավունքի» բռնագանձել 100 հազարական դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հիշեցնենք, որ «Կյանքի խոսքի»-ը վիրավորական և զրպարտություն էր համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև` ծաղրանք):  «Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Կազմակերպությունը պահանջում էր հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները' 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը' 15 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter