HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

35 հազար դրամով «ապրող» Մկրտիչ Մինասյանը ձեռք է բերել 50.000 դոլարանոց «Մերսեդես»

Երբ Ազգային ժողովում քննարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնելու կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հունվարի 1-ից 32.500 դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դառնալու է 35.000 դրամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը «Հետքի» հետ զրույցում ասում էր, թե բարձրացված գումարի չափը բավարար չէ, սակայն ինքը կարող է մեկ ամիս ապրել 35.000 դրամով: 

«Շատ դժվար է, բայց եթե ստիպված լինեմ, կփորձեմ ապրել: Իմը մի քիչ ուրիշ է. չեմ խմում, չեմ ծխում, պրակտիկորեն մսեղեն չեմ օգտագործում: Որպեսզի խոլեստերինս չբարձրանա, առանց յուղի բրինձ եմ խաշում ուտում»,-ասում էր ՀՀԿ-ական պատգամավորը: 

Ուսումնասիրելով Մկրտիչ Մինասյանի 2011թ-ի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվում է, որ պատգամավորն ամենեւին էլ 35.000 դրամով ապրողներից չէ եւ նրա եկամուտները մի քանի անգամ ավելին են իր հայտարարածից: 

Հայտարարագրի եկամուտներ բաժնում Մկրտիչ Մինասյանը հայտարարագրել է 3 մլն 387 հազար 250 դրամ` այդպես էլ չնշելով, թե նշված գումարը որտեղից իրեն: Ենթադրում ենք, որ դա պատգամավորի մեկ տարվա աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, 2011թ-ի սկզբին ունեցել է 1 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին` 10 միլիոն, ինչպես նաեւ 3000 դոլար տարեսկզբին, իսկ տարեվերջին` 10.000 դոլար:

Թե ինչով է պայմանավորված Մկրտիչ Մինասյանի եկամուտների կտրուկ  աճը` հստակ չէ, քանի որ նա, բացի վերը նշված 3 մլն դրամից, մի փոքր ավելի գումարից այլ եկամուտ չի հայտարարագրել:

Նշենք, որ նա նույն թվականին գնել է նաեւ 50.000 դոլար արժողության «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենա:

Եկամուտների կտրուկ աճ է արձանագրվել նաեւ նրա կնոջ` Հասմիկ Մինասյանի դեպքում: Նա էլ առանց աղբյուրը նշելու հայտարարագրերի «եկամուտներ» բաժնում առանձին-առանձին նշել է 3 եւ 8 մլն դրամ: Բացի այդ, Հասմիկ Մինասյանը տարեսկզբին հայտարարագրել էր 1 մլն 500 հազար դրամ, տարեվերջին` 7 մլն, ինչպես նաեւ 35.000 դոլար տարեսկզբին, որի չափը տարեվերջին հասել է 42.000 դոլարի:

Մեկնաբանություններ (11)

LEVON
ES EN BRINDZ UTOX MKON A ?
Hay
Այ դիետիկ, շատ բրինձ մի կեր, թե չէ ատամներդ կթափի, էլ չես կարա յուղոտ խորոված ուտես ես կյանքում...
ԱՆՈՒՇ
ԵՎ չեն ել ամաչում պադգամավոր կոչվածները,այ ժողովուրդ ինչի ենք ընտրում մենք դրանց, որտեղից այդքան փողը, մեր աշխատավարձը բարձրացնում են ընդհամենը երկու հազար հինգ հարյուր դրամով, իսկ իրենց տարեկան եկամուտները գժվելու աստիճան բարձրանում է, ինչի հաշվին,..... մինչև երբ պետքե աշխատենք էդ գռոշներով, եկեք դրանց հարստանալու ձևը մեզ ել ասեն,կամ նորմալ վաստակելու ձևը ասեն
GAGIK
ԷՍ ՄԱՐԴՈՒՆ ԼՍԵԼՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ ՈՐ ՆԱ ՈՒՂԱԿԻ ԾԱՂՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ, 15 ՏԱՐՎԱ ՀՀԿ-ի ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷՍՕՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱ, , , ՄԻ 15 ՏԱՐԻ ԷԼ ՈՐ ՍՊԱՍԵՆՔ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱ , , , , ԳԱԼՈՒՍՏՆ ԷԼ ՄԻՇՏ ԱՍՈՒՄ Է ՈՐ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ, , ,ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՈՐ ՄԻ ՕՐ ԵՐԿԻՐԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՆԵՆԱ,ԵՐԲ ՀՀԿ ն ՉԻ ԼԻՆԻ , ԲԱՅՑ ՈՒՂԱԿԻ ՀՆԱՐԱՈՐ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԷԴ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
Lusva
դրանց աչքերի առաջն այնքան կանաչել, որ 35000 դրամի ու 35000 դոլարի միջև տարբերություն չեն տեսնում
Ancord
Ara hort poxerov a es mardy Mercedess arel? kam el sax kyanq@ Erkri hamar aprac mardy chi kara ira halal qrtinqov ashxatatacy Vayeli? Inch Anuxex Joxovurd en. Mi ban Ylni boxoqen...
samel
երբ թեթևակի ծանոթանում ես հհկ գործիչների կարողություններին ակնհայտ է դառնում թե որտեղ են պահված հանրապետության փողերը ...
Yesem
Yerkri axqatutyune ajuma bayts patgamavorneri banki hashivnere chatanuma aveli chat qan araj. Vonts kara ira patgamavori ashxatavertsov Mercedes gni? Kasharaker? Yerevi...
hasmik
սրանք բոլորը ստրուկ են դարձել նախ ագահի ձեռքը այն աստիճանի, որ պետք լինի իրենց անունը կմոռանան, ամոթ դրան
Անուշ
Խոսքս վերաբերվում է չորորդ համարի անցորդ կոչվածին, ,,,,անուղեղը դու ես, հալալ աշխատող մարդիկ Հայաստանում երեսուն հինգ հազարով ոչ մի դեպքում չեն կարող մերսեդես առնել ու ընտանիքին կերակրել, հիմա հասկացար որ անուղեղը դու ես, մեկել 35 հազարով մերսեդես առնողը.
Vni
Ete brindzn el aranc xashelu uti hosanki/gazi poxn el kxnaji. Erevi te ed depkum Bentley el arni ??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter