HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեխաները չեն ուզում առանց մոր հանդիպել հորը. դատարանը ստիպում է

Մերի Մարտիրոսյանն ու Հայկ Պապյանը շուրջ 8 տարի՝ 1999-2007 թթ., գտնվել են փաստացի ամուսնական կապի մեջ: Այդ ընթացքում նրանք ունեցել են երկու զավակ. 2000-ին ծնվել է Սիրանուշը, իսկ 2002-ին՝ Սամվելը: Մերին պատմում է, որ թեպետ Հայկը ճանաչել է երեխաների հայրությունը, սակայն հրաժարվել է գրանցել իրենց ամուսնությունը ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմնում: Թե Սիրանուշը, թե Սամվելը ծնվել են հիվանդություններով: Ըստ Մերիի՝ պատճառն այն է, որ պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից: Արդյունքում աղջիկը վաղաժամ է լույս աշխարհ եկել, ի ծնե մանկական կաթված (պարալիչ) ունի, տեղաշարժվում է անվասայլակով: Մերին, սակայն, քանի որ չի ցանկացել կորցնել ընտանիքը, թաքցրել է իր հետ կատարվող միջադեպերը եւ շարունակել ապրել Հայկի հետ: Հիմա, հիշելով անցյալը, պատմում է. «Ասում էի՝ դե, եթե ծեծում է, ուրեմն սիրում է»: Մյուս կողմից՝ հիշում է, թե ինչպես ծեծի ենթարկվեց, երբ «համարձակվել էր» ճաշել մինչ ամուսնու գալը:

Հայկն ու Մերին վարձով էին ապրում, 2002-ին ծնվել է Սամվելը, որի մոտ ախտորոշվել է աուտիզմ: Այսքանից հետո վեճերն ու ծեծերը շարունակվել են, եւ ամուսինները Մերիի ծնողների որոշմամբ մոտ մեկ տարի առանձին են ապրել, բայց Հայկը 2-3 անգամ տեսակցել է երեխաներին: Մերին պատմում է, որ այդ ժամանակ էլ շարունակվել են վիճաբանությունները, ու ամուսինը իրեն ծեծել է  հենց երեխաների ներկայությամբ:

2006-ին, ըստ Մերիի, Հայկն իր աշխատակցուհու հետ սկսել է դավաճանել իրեն, ինչից հետո հարաբերություններն ավելի են սրվել: 2007-ին Հայկը վերջնականապես հեռացել է Մերիից ու երեխաներից, իսկ 2010-ին ամուսնացել իր աշխատակցուհու հետ, որից այժմ երեխա ունի:

Մերին Հայկի հեռանալուց հետո շարունակել է վարձով ապրել, ճիշտ է՝ վարձը տվել է Հայկը, սակայն դա տեւել է մինչեւ 2011-ի գարուն: «Նա հրաժարվեց հետագայում վճարել մեր բնակարանի վարձի գումարները՝ հայտարարելով, որ այսքան պահել եմ, հիմա էլ գնա, թող քո ծնողները պահեն»,- ասում է Մերին, ում հայրը վիրահատության է ենթարկվել, իսկ մայրը քաղցկեղ ունի: Բաժանումից հետո Հայկը տեսակցությունների ժամանակ էլի ծեծել է Մերիին: Վերջինս պատմում է, որ եթե նախկինում կարող էր ներել ամուսնուն, ապա այդ դեպքում, երբ Հայկն այլեւս ուրիշի հետ էր, ինքը չէր կարող ներել նրան: Կինը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, եւ դատարանը մեղավոր է ճանաչել Հայկին, սակայն բավարարվել է 40.000 դրամ տուգանքով:

2011-ի դեկտեմբերին Հայկը դիմել է դատարան՝ խնդրելով առանց Մերիի ներկայության թույլատրել տեսակցել երեխաների հետ: Մերին դեմ չի եղել տեսակցությանը. ասում է՝ հայրն ինքն է, իրավունք ունի տեսնել իր երեխաներին, սակայն բացառապես իր ներկայությամբ: Ավելին՝ Հայկը ցանկացել է ամռան ամիսներին մեկական շաբաթով իր մոտ պահել երեխաներին, ինչին Մերին կտրականապես դեմ է արտահայտվել:

Դատարանի միջնորդությամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը անցկացրել է հետազոտություն եւ կազմել ակտ այն մասին, որ նպատակահարմար է գտնում երեխաների տեսակցությունը հոր հետ առանց մոր, քանի որ վերջիններիս հարաբերությունները չափազանց լարված են, ինչը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա: Հանձնաժողովի այս ակտը առնվազն տարօրինակ է, քանի որ Մերին ու մասնագետները բազմիցս շեշտել են, որ երեխաները խիստ կապված են մոր հետ, պարբերաբար ընդունում են համապատասխան դեղորայք եւ ունեն հատուկ սննդակարգ, որին տեղյակ է միայն մայրը, հենց վերջինս է դասերի ժամանակ ու այլ վայրերում մշտապես գտնվում երեխաների կողքին:

Երեխաների դպրոցի հոգեբան Անուշ Հովհաննիսյանը մասնագիտական կարծիք է հայտնել, որ «մոր ներկայությունը դստեր եւ հոր հանդիպման ժամանակ ցանկալի է երեխայի շահերից ելնելով», «մոր ներկայությունը հայր եւ որդի հանդիպման գործընթացում խիստ անհրաժեշտ է»: Մայրը պարզաբանում է. Սիրանուշն իսկապես կապված է հոր հետ, սակայն 12-ամյա աղջնակն այժմ գտնվում է անցումային փուլում, տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք տվյալ պարագայում ուղեկցվում են բարդություններով, բացի դրանից՝ երեխան ունի շլություն, տեսողության 50  տոկոսի կորուստ, առկա են ֆիզիկական աճի, հոգեկան առողջության խախտումներ, ինչը ենթադրում է մոր պարտադիր ներկայություն՝ անկանխատեսելի հանգամանքներում երեխային օգնելու համար: Իսկ ահա Սամվելի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է. տղան խուսափում է հորից, բացահայտ ագրեսիա ցուցաբերում նրա հանդեպ: Մայրը պատմում է, որ երբ մի անգամ թատրոն էին գնացել, Սամվելը չի ցանկացել իր ու Հայկի միջեւ նստել, այլ նախընտրել է լինել միայն իր կողքին:

Այսքանով հանդերձ՝ հանձնաժողովը առանց մոր տեսակցության վերաբերյալ ակտ է կազմել, ժամեր սահմանել: Մերին դիմել է օմբուդսմենին, սակայն երկրորդ անգամ էլ հանձնաժողովը նույնպիսի որոշում է կայացրել: Դատարանը հաշվի է առել այս եզրակացությունը, չնայած պարտավոր չէր: Մյուս կողմից՝ դատավոր Ռուբեն Բունիաթյանը հաշվի չի առել երեխաների հետ զբաղվող մասնագետների, Գայի անվան դպրոցի (երեխաներն այստեղ են սովորում) մանկավարժների կարծիքները, չի բավարարել պատասխանողի կողմից վկաներ կանչելու միջնորդութունները: Եվ ամենագլխավորը. ըստ օրենքի՝ 10 տարին լրացած երեխաների կարծիքը  հաշվի առնելը պարտադիր է: Իսկ դատարանում թե՛ Սիրանուշը, թե՛ Սամվելն ասել են, որ առանց մոր չեն ցանկանում հանդիպել հորը: ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում նման որոշում է կայացրել, որտեղ նշել է, որ հոգեբանական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթի առկայության եւ մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտության դեպքում երեխայի տեսակցությունը պետք է սահմանել մոր ներկայությամբ: Վճռաբեկի որոշումը պետք է ուղղորդող դեր ունենա մյուս ատյանների համար: Այնինչ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների դատավոր Ռուբեն Բունիաթյանը բավարարել է Հայկի հայցը՝ նրան թույլատրելով շաբաթական երկու օր՝ ընդհանուր 6,5 ժամ տեւողությամբ, հանդիպել երեխաներին առանց Մերիի ներկայության:

Մայրը հակընդդեմ հայց էր ներկայացրել ալիմենտի պահանջով: Նա պատմում է, որ Հայկի հրաժարվելուց հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր խնդրանքով գտավ հովանավոր, եւ այժմ տան վարձը հենց այդ անձն է մուծում, սակայն դժվար է ասել, թե որքան դա կտեւի: Մերին ցույց է տալիս լուսանկարներ ու ասում, որ Սամվելը կավագործության խմբակ է հաճախում, Սիրանուշն այցելում է երաժշտական դպրոց, նրանք զբաղվում են նաեւ նկարչությամբ, լուսանկարչությամբ, մասնակցում մրցույթների: Մայրն ամեն կերպ փորձում է ակտիվ կենսակերպ փոխանցել երեխաներին, ամենուր հաճախում է նրանց հետ: Ապրուստի միջոցները հոգալու եւ տեղաշարժման, հատուկ սննդակարգի, դեղորայքի հարցերը լուծելու համար Մերին Հայկից ալիմենտի պահանջ էր ներկայացրել: Հայկը դատարանում հայտնել է, որ պատրաստ է ամսական 100.000 դրամ վճարել: Դատարանն էլ գտել է, որ Մերին լրացուցիչ ծախսերի վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել, մյուս կողմից՝ անհրաժեշտ է գտել որպես ապրուստի միջոց՝ ալիմենտ, յուրաքանչյուր երեխայի համար Հայկ Պապյանից բռնագանձել 50.000-ական դրամ, մինչեւ երեխաները դառնան չափահաս:

Սիրանուշին ու Սամվելին առանց իրեն տեսակցելու մասին վճիռը Մերին արդեն բողոքարկել է վերաքննիչ ատյանում: Նա չի պատրաստվում կանգ առնել ու ասում է, որ հարկ եղած դեպքում կհասնի Եվրադատարան, սակայն թույլ չի տա, որ երեխաների աչքի առաջ իրեն ծեծած նախկին ամուսինն առանց իր ներկայության տեսակցի այդքան խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց նորմալ կյանքի համար այսքան ժամանակ միայն ինքն է պայքարում ու կռիվ տալիս: 

Մեկնաբանություններ (4)

meri
xosks verabervum e bolorin hatkapes Artakin.duk Meriin cheq janachum.na tariner sharunak ashxatel e Qanaqer Zatik [email protected] na ayn bacarikneric e ov erbek dzerq chi barcracrel erexaneri vra.na chapic durs hogatar e exel bari.ev chkar mi erexa vor nran chsirer.na ayn mardn er voi het erxan iren zgum er mor grkum.inchpes gitem ays amen@ vorovhetev es nra saneric mekn em.ev inz hamar shat cavali e lsel vor nman baxti e arjanacel.Merin yuahatuk andznavorutyuna ev nra aydkan mec ser @ exaneri handep inz chi zarmacnum.giteq inchu na lqec mankatun@ vorovhetev vomn baregorc anun@ chem uzum nshel erexaneri kazmakerpac mijocarum@ antesec.is ayd baregorc@ ayd jamanak glxavorum er [email protected] hodvacic che vor petke ezrakacnel Hayk@ sirox amusia kam hayr ayl nranic vor henc ir ararqneri shnorhiv en ir erexaner@ nman xndirner dzerq berel.es vstah em vor Astvac klsi mer bolor saneri axotqner@ ev mi or ampayman menq mer Meri Qroj@ erjanik ktesnenk.na arjani e dran.menk misht MERII het enk.
Artak
isk aystex parz erevum e , vor cavoq srti erexaneri mayry erexanerin gorciq e darjnum horic bajanman vrejn lucelu hamar.. shat taracvac tarberak e .. erb bajanumic heto hayrn tirutyun chi anum erexanerin, naxkin kiny asum e -chi uzum tesakcel. aliment chi talis. isk erb hayrn sharunakum e hauyrutyun anel [porjum e xnagarelov tesakcutyunnerin, vrej luel ir ayspes asac chstacva]kyanqi hamar... es ajdpisi ynker unem, vori 2-rd yntanqin henc dra hamar korcanvec vor arajin kiny gorciq darjnelov irecn dstery pahanjum er tesakcel miajn ir nerjakutyamb. parz e erkord kiny el xandum er.. u arajin kiny asl er-ete im het chi linelu uremn ajd axjka het el chi lini....isk shlutyuny kam 50tokos tesoxutyun unenaln argelq che erexajin aranc mor tesakcelu hamar.. isk ete ornenq ek vkajakochum . apa tas tarin verabervum e voch te erexaji tesakcelu iravunqin. ajl tas tarin lracac erexan iravunq uni inqn voroahel tre vor cnoxi het e aprelu. bayc orenqum nman druyt chka sahmanvac vor iravqun unic chtesakcel hor het kam miajn mor nerkautyamb... henc hodvacic erevum e vor gorc unenq sirox hor het. vorn chi moranaum ir erexanerin ankax nranc hivandutyunneric ev vor vor ajl erexa el uni...u alimentn el hayastani hamar bavakanin mec gumar e...
Վահե
Artak-ին ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 44. 2.Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ, օրենքով նախատեսված այլ դեպքերում: 3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ։ Հոդվածում, երեխայի շահերից ելնելով, չեն նշված մի շարք հիվանդություններ, որոնք օրվա ընթացքում արտահայտվում են պարբերաբար, եւ դրանց լուծման դեպքում տրամաբանական է մոր ներկայությունը: Խոսքը այդ թվում նաեւ ԿԱՆԱՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ մասին է: Չեմ կարծում, թե սա ձեր իմացած դեպքերից է...
Diana
Արտակին, երեխան ունի աուտիզմ ու կապված է մոր հետ, ինչի մասին է խոսքը Մերին ամեն տեղ ուղեկցում է Սամվելիկին, որովհետև ցանկացած պահի հնարավոր է անկանխատեսելի իրավիճակ ստեղծվի, որտեղ մայրը տեղյակ լինելով երեխայի կարիքներին կարող է վերահսկելի դարձնել իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter