HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մերժեցին ընդդիմադիրների բոլոր առաջարկները

Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Հեթագրվել էին 106 պատգամավոր: Ընդդիմությունը մի շարք օրենսդրական նախաձեռնություններով էր հանդես եկել եւ պահանջում էր ընդգրկել օրակարգ, սակայն բոլոր առաջարկները քվեարկությամբ մերժվեցին եւ ՀՀԿ ու ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները նույնիսկ հնարավորություն չտվեցին ընդդիմությանը, որպեսզի նախաձեռնությունները քննարկվեն Ազգային ժողովում:

70 դեմ, 35 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց նաեւ օրակարգ ընդգրկել «Հարսնաքարի» վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած որոշման նախագիծը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին «խայտառակություն» որակեց ԱԺ մեծ օրակարգում ընդգրկված հայ-թուրքական արձանագրությունները եւ կոչ արեց քաղաքական մեծամասնությանը, որպեսզի դիմեն հանրապետության նախագահին` հետ կանչելու արձանագրությունները:

Մեկնաբանություններ (2)

rafayel
Ախր օեկ-ը ում շունն ա,հլա որ մի հատ ել մերժի,ինչ ասում են անում ա...
GURGEN
OEK--@ DURS GALIS E,,,OV ESH INQ@ PALAN SKZBUNQOV E GORCUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter