HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչկան ջրվեժի շրջակայքում աղբակույտեր են (տեսանյութ)

Հայաստանի գեղատեսիլ վայրերի և պատմամշակութային հուշարձանների շրջակայքում աղբակույտերի առկայությունը կարծես թե դարձել է սովորական երևույթ: Շատերը երևի համակերպվել են այն մտքի հետ, որ այդ արատավոր երևույթը հնարավոր չէ վերացնել, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

Այս տեսանյութում տեսնում ենք, թե ինչ ահավոր վիճակում է Թռչկան ջրվեժ բնության հուշարձանի տարածքը, այն էլ այն դեպքում, որ վերջին մեկ տարվա ընթացքում բնապահպանները և արշավականները 4-5 անգամ տարածքը մաքրել են աղբակույտերից:

Ժամանակն է, որ համապատասխան պետական մարմինները հասկանան նաև իրենց պարտականություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում և անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն բնություննը աղբանոցներից մաքրելու և զերծ պահելու ուղղությամբ:

Տեսանյութը՝ Եղիա Ներսեսյանի

Թեհմինե Ենոքյան

Մեկնաբանություններ (1)

karen
Այդ տարածքը չի կարող չախտոտվել, անգամ բարեխիղճ այցելուներն իրենց հետևից կարող են ինչ որ չնչին քանակի աղբ թողնել: Ուղակի պետք է երբեմն երբեմն մաքրել տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter