HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դաշնակցականների օրինագիծը մերժեցին

Այսօրվանից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: ԱԺ նիստում զգացվում է վերջինիս բացակայությունը. նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Պատգամավորները կարծես թե նրա «հոգու հետ» էին խաղում եւ տեղից բղավում էին, թե իրենց կոճակները չեն աշխատում: Հերմինե Նաղդալյանը ստիպված 3 անգամ վերագրանցում արեց:

Դրանից հետո ձայների 58 «դեմ», 37 «կողմ»  հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նվազագույն աշխատավարձի մասին» օրանսդրական նախաձեռնությունը, որը երեկ քննարկվեց արտահերթ ընթացակարգով:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընդունեց կառավարության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին օրինագիծը, որով հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացվելու է 2500 դրամով՝ ներկայից 32.500-ից դառնալով 35.000 դրամ: ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրինագծով նվազագույն աշխատավարձը դառնալու էր 45.000 դրամ:

Օրինագիծը մերժվելուց հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հերմինե Նաղդալյանին խնդրեց, որ վերագրանցում լինի, սակայն առաջարկը մերժվեց: «Չեմ կարծում, որ էական փոփոխություն լինի»,- ավելացրեց Հ. Նաղդալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter