HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյան. «Արտագաղթը դոգմատիկ երևույթ չի կարելի դարձնել»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Այս օրերին խորհրդարանում հիմնական թեման «բյուջե 2013»-ն է: Ընդդիմադիրները, կառավարության պնդումներին, թե գումարներ չկան, հակադարձում են, որ երկրում գումարներ կան, պարզապես նպատակաուղղված չեն ծախսվում…

Իհարկե, լուրջ ընդդիմադիր ելույթներ էլ եղան, բայց հիմնականում դրանք արհեստական ակտիվացումներ են, պարզից էլ պարզ է: Երբեմն մեզ մեղադրում են, որ ինչ անում ենք, նախապատրաստվում ենք իբր նախագահական ընտրություններին: Եթե այդ հնարավորությունը լիներ, դրանից մեծ կռվան չէր լինի, եւ նվազագույն աշխատավարձը կբարձրացնեինք, աշխատավարձերը կբարձրացնեինք: Հասարակությունն այդ առումով պիտի տարբերություն տեսնի:

Մենք վճռական ենք եւ պետության հաշվին, մեր իշխանության հաշվին առանձին պոպուլիզմով հանդես չենք գալիս ցանկացած ընտրության դեպքում: Բնական բան եմ ասում ու նորից պիտի կրկնեմ, որ կռվան չէր լինի, կբարձրացնեինք աշխատավարձերը եւ ոչ միայն նվազագույնը: Մենք ասում ենք, որ ճգնաժամից հետո սա այն հիմքն է, որն ապահովելու է իմ ասածը, եւ կառավարության միջնաժամկետ ծրագրով էլ կա, որ 2014-15թթ. կրկնապատկվելու է աշխատավարձերը եւ թոշակները:

Ձեր կարծիքով` 2500 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահու՞նչ է այսօրվա իրողությանն ու գնաճին:

Իհարկե ոչ: Բայց մենք ոչ թե ցանկություններով ենք առաջնորդվում, այլ իրավիճակով, որն ամբողջ աշխարհինն է, միայն մերը չէ:

Հայաստան զգալի գումարներ են գալիս՝  սկսած տրանսֆերտներից: Ինչո՞ւկառավարությունը չի կարողանում գոնե նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ապահովել քաղաքացիների համար:

Ոչ թե պետությունը կամ իշխանությունները չեն կարողանում, այլ տնտեսական զարգացման կարգերը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարում տնտեսական ճգնաժամի պատճառով ինչ-որ չափով փլուզվեցին: Հիմա պետություններ կան, նույնիսկ եվրոպական հարուստ պետություններ, որ ճանապարհներ ունեն, բոլոր հիմքերը կան, բայց նրանք էլ են արդեն վատ վիճակում: Մենք պատերազմող երկիր ենք, ինչ ունենք՝ դա ուզում ենք օգտագործել, որպեսզի ամբողջովին չփլուզվի երկիրը: Մենք համոզված ենք, որ այս բյուջեն այդ հիմքն ու կուլմինացիան է: Այն ցանկությունները, որ հնչում է ընդդիմությունից, մեր նպատակն էլ է, որ հետագայում հենց այդպես լինի:

Իհարկե, հնարավորություններ կան. կարող ենք այսօրվա ստեղծածը քանդել մի 6-7 ամսով աշխատավարձեր, թոշակներ բարձրացնել, բայց դրանից հետո մենք կդառնանք ամենաանլուրջ պետությունը:

Արդյո՞ք Ձեր նշած տեմպերով առաջ գնալը չէ պատճառը, որ ունենք մեծ արտագաղթ:

Դա այլ խնդիր է, առանձին հարցազրույցով կասեմ: Արտագաղթը դոգմատիկ երեւույթ չի կարելի դարձնել: Դա իր բազմակողմանի վերլուծականներն ունի: Իհարկե, դա էլ է օգտագործվում մեր ընդդիմախոսների կողմից: 

Մեկնաբանություններ (14)

Ընթերցող
Կարելի է ենթադրել, որ այս հայացքն ասում է`. միայն կաղին ունենամ, ուտեմ-խմեմ գիրանամ
bobo
Բյուջեն թալանելուց էլ մեկ-մեկ հիշեք որ պատերազմող երկիր եք
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երկիրդ դատարկվում ա,այ թատրոն խաղացող երիտ-հայ:Նույնիսկ հազարներով Թուրքիա են փախում` սովից փրկվելու համար:
SAMVEL
TESNES KA MEK@ VOR SRAN CHI HAYHOUM ?
kiro
Իսկ ինչու դու և քո ընտանիքը չի արտագաղթում, լրիվ ապահովված եք զգում, թե ազգին և Հայաստանին նվիրված եք անձնուրաբար։ Մի շտապիր՝ պատասխան կտաս մուրալով
hasmik
սա իր ասածներից չի ամաչում սպիտակ ցեղասպանություն են իրականացում հայ ազգի նկատմամբ,, սա գետնի վրա քայլելու իրավունք չունի, ամոթ դրան,
Ժիրայր
Ինչի եք աշխարհից խոսում, կարող եք աշխարհում էլի մի երկիր ցույց տաք, որտեղ ԱՊՊ-ն կամ ՃՏ տուգանքը մինիմում աշխատավարձի չափ լինի: Ձեզ լրիվ կույրի տեղ եք դրել:
GEGHAM
Իրավունք ունի էդպես խոսելու,Ամեն մի տղուն մի նախարարի պորտֆել Է դասավորել ինքն էլ մուտիլովկա անելով ման է գալիս իրեն դնելով մտքի տիտանի տեղ,թքաց տե չեն լքում երկիրը,գլղաորը իր կորմը չպակասի
qxaqaci
sran inch el aseq qich e,real joxovrdi tshnami e...es el em gnum u uzum em havatal ayn orvan, vor kmnan erkrum xoshorner@ irar kuten ,ayd or@ klini erevi azgayin ton
բենյամին
Ետ կոստան-նստանին հերիք է հարցեր տաք,դրանից ինքն ըստ երևույթին իրեն լավ է զգում:Տեսնես կա մեկը ով սրա մասին ունի դրական կարծիք, եթե կա ես մեղա.....
Hay
Լսի այ դոգմա, ձեր չկայացած ուսմասվարական վերլուծությունները մի փաթաքթեք ես ժողովդի գլխին, այլ փոխարենը համաձայնվեք օրեցօր ահագնացող չափերի հասած արտագաղթի իրողության հետ և հեռացեք` թողելով հայրենասերներին ու պետականամետներին այս հարցի լուծումը...
տուլա
հայերը կգնան, կգան չիները։ Հայաստան թե չինաստան, դրանց համար ինչ տարբերություն, կարևորը ուրիշներն աշխատեն, իրենք խժռեն
drizzlebrain
Ախր շատ իմաստուն մարդ է, տո իմաստունը որն է, ՄԱՐԳԱՐԵ Է, ՄԱՐԳԱՐԵ ....թե ինչ անկարող ժողովուրդ ենք մենք, որ էս խելքի տիտանները մեզ համար օր ու գիշեր աշխատելով, չեն կարողանում մեր կյանքը գոնե մի աննշան չափով ոչ թե բարելավել, այլ գոնե կասեցնել սրընթաց վատթարացումը...
Hay
Ժողովուրդ Ջան, ես բոլորիդ գրածներին միանում եմ: Բայց ոչ թե այս գրառումներն են մեր փրկությունը, այլ ընտրությունները: Նախորդում մենք պարտվեցինք: Եկեք համախմբվենք և չնտրենք այն գազանին, որի հովանավորությամբ իրենց ՄԵ'Ր երկրի տերն են զգում սա' և սրանից քիչ տարբերվող մնացած չ...-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter