HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանին հերթական անգամ հրավիրել են ԱԱԾ

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքաննություն է նշանակվել: Այս կերպ, «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո, իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը' ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:

Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերվում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը:

Նոր սկսվող գործընթացը ևս մեկ ապացույցն է մեր այն պնդումների, որ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործը զուտ պատրվակ էր «Սիվիլիթաս» հիմնադրամի եւՎարդան Օսկանյանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ գործադրելու համար:

«Սիվիլիթաս» հիմնադրամ

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Բոլորս էլ գիտենք, թե ինչն ինչոց է, բայց շարունակում ենք մնալ զարմացած, ու իրար հարց ենք տալիս` Օսկանյանը ճիշտ է թե սխալ: Մենք գիտենք թե ով է սխալ և ով է ճիշտ, բայց շարունակում ենք մտորել: Այ, իսկական անբարոյականությունը հենց սա է, որ կա: Իսկական անբարոյականությունը լռելն է ու ստին կեղծ աչքերով նայելը: Այսպիսին ենք, դրա համար էլ մեզ համեմատում են քոչվորների հետ: Այս քայլերով մեզ անպայման ընդառաջ կգա նորին թշվառություն` խավարը: Բոլորին բոլոր ժամանակներում չես կարող խաբել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter