HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը տապալեցին ԱԺ արտահերթ նիստը ու շտապեցին վիսկի խմելու

Այսօր ընդդիմության ու ԲՀԿ-ի պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր հրավիրված: Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Երբ պարզ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորներին հաջողվել է հավաքել արտահերթ նիստ անցկացնելու համար օրենքով պահանջված ստորագրությունները, ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՕԵԿ-ի հետ միասին սպառնաց, թե քվորում չի ապահովի, եւ նիստը կտապալվի:

Փաստորեն այս նիստով քաղաքական մեծամասնությունն ապացուցեց, որ ամենեւին էլ կառուցողական դաշտում չեն գործում, ինչպես սիրում է կրկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրանց ջանքերով նիստը տապալվեց, քանի որ դահլիճում ներկա չէին ոչ ՕԵԿ-ի, ոչ էլ ՀՀԿ-ի պատգամավորները՝ բացառությամբ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի ու Հերմինե Նաղդալյանի: Ըստ ԱԺ կանոնակարգի, եթե 3 ժամվա ընթացքում քվորում չապահովվի, նիստը կհամարվի չկայացած:

Իհարկե, հանրապետականները Ազգային ժողովի շենքում էին եւ դպրոցական աշակերտի նման ուրախությամբ էին սպասում այն պահին, երբ փոխնախագահներից մեկը պիտի ազդարարի նիստի տապալման մասին: Երբ նրանց համար հնչեցին «բաղձալի» խոսքերը, մի քանի ՀՀԿ-ականներ, չթաքցնելով ուրախությունը, իրար ուսի «թփթփացնելով», շտապեցին աշխատասենյակներ՝ վիսկի խմելու. «Դրանց մրսացրինք, գնանք մի-մի բաժակ խմենք»:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն այս քայլով փորձում է ցույց տալ ԲՀԿ-ին եւ ընդդիմությանը, որ ինքն է դաշտում հիմնական խաղացողը, եւ իր կամքին հակառակ որեւէ բան հնարավոր չէ փոխել:

Մեկնաբանություններ (2)

samvel
hhk-i klanayin shahy erkrin u petutyany korcanman en tanum.hayer mexq enq mi exeq mazoxist serjun voch mi zayn mi tveq...
Levon Barseghyan
վիսկին էլ ապականեցին փաստորեն, էս մեկը անհնար է ներել եւ մոռանալ, գնացեք բռաշկա խմեք, խուժան արաղ խմեք, գնացեք, թան խմեք, վիսկու՞ն ընչի կպաք ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter