HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդմոն Մարուքյան. «Քաղաքականության մեջ կարող է լինել նաեւ նիստի բոյկոտ»

Մոտ մեկ ժամ առաջ վերջնականապես տապալվեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը: Արդեն գրել էինք, որ ՀՀԿ ու ՕԵԿ խմբակցության պատգամավորները չէին մասնակցում նիստին, ինչի արդյունքում քվորում չապահովվեց: Ըստ ԱԺ կանոնակարգի, եթե 3 ժամվա ընթացքում քվորում չի ապահովվում, նիստը համարվում է չկայացած:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես որոշ վերապահումներ ուներ քննարկվող հարցերի հետ կապված, սակայն եկել էր նիստին եւ գրանցվել էր:

«Ես նիստին եկել էի, որ ելույթ ունենայի ու ներկայացնեի իմ առարկությունները 100 % համամասնականին անցնելու վերաբերյալ, չնայած որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ ելույթ ունեցել էի: Քանի որ այդ 100 % համամասնականի թեզը հետեւողականորեն առաջ է մղվում, ես էլ իմ մոտեցումներն եմ հետեւողականորեն ներկայացնում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության պահվածքին, ապա, ըստ անկախ պատգամավորի, այն քաղաքական էր, իսկ քաղաքականության մեջ կարող է լինել նաեւ նիստի բոյկոտ: «Եթե հիշում եք, ժամանակին էլ ընդդիմությունն է բոյկոտել նիստը, եւ դա հասարակության կեղմից նորմալ է ընկալվել, որպես քաղաքական դիրքորոշում»,- ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter