HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսի գործի քննությունը կշարունակվի վաղը

2012 թ. նոյեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին 3 մեղադրողից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը:

Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու մեղադրողներից մեկը բուժման մեջ է, իսկ մյուսը՝ արձակուրդում: Մեղադրողների՝ արձակուրդում լինելու և հիվանդության վերաբերյալ ապացույցներ, սակայն, դատարան չէին ներկայացվել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ մեղադրողների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է արդեն 3 անգամ:

Մատաղիսի գործով մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter