HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Որսագող «Նոնոն» Խոսրովի արգելոցի տնօրե՞ն

Բնապահպան-ակտիվիստները պահանջում են, որ Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնի արժանի մեկը: Բնապահպաններ Եղիա Ներսիսյանի, Մերի Խաչատրյանի և Աննա Շահնազարյանի կարծիքով՝ «Նոնո» մականունը կրող, բարձրագույն կրթություն չունեցող Գաբրիել Պողոսյանը, ով Արտաշատի ավագանու անդամ էր, իսկ վերջերս էլ նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, լավագույն թեկնածուն չէ այդ պատասխանատու պաշտոնի համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջինս «հայտնի որսագող է»:

Հիշեցնենք՝ Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոյեմբերի 7-ի դրությամբ առաջադրվել էր միայն Գաբրիել Պողոսյանը, երկու օր անց հայտնի դարձավ ևս երկու թեկնածուի անուն` Գառնիկ Շաբոյան և Մանուկ Մանուկյան. վերջինս ինքնաբացարկ է ներկայացրել: Բնապահպանները հավաստիացնում են, որ բնապահպանության նախարարության կայքում տեղեկատվություն չկար ոչ թեկնածուների գործունեության, ոչ մասնագիական պատրաստվածության, ոչ էլ անգամ կենսագրական տվյալների մասին:

Ակտիվիստները բնապահպանության նախարարությունից պահանջում են անբավարար համարել արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր տեղի ունենալիք մրցույթի հայտերը և դրանց ընդունման նոր վերջնաժամկետ սահմանել, որպեսզի հնարավորություն տրվի այլ թեկնածուներին նույնպես մասնակցել մրցույթին:

Բնապահպանների խոսքերով` իրենք շատ ուշ են տեղեկացել մրցույթի մասին և ժամանակ չեն ունեցել գտնել համապատսխան թեկնածուներ: Եղիա Ներսիսյանը նշեց նաև, որ բնապահպանության նախարարը նույնիսկ իրեն է առաջարկել դառնալ Խոսրովի արգելոցի տնօրեն, սակայն ինքը հրաժարվել է` պատասխանելով, որ իրեն պաշտոն պետք չէ, ինքը հանրության ներկայացուցիչ է, և իր գործը պաշտոնյաների աշխատանքը հսկելն է:

Մեկնաբանություններ (1)

hasmik
աղվեսին դնում են հավաբնի պահակ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter