HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գյուղատնտեսության փոխնախարարը՝ շաքարի հումքի մթերման և մեկ քաղաքական հարցի մասին

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ամփոփեց 2012թ. գյուղմթերքների մթերումները: Սեպտեմբերի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը գյուղմթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել էր խորհրդակցություն, որի ժամանակ ասել էր, թե վերամշակող ձեռնարկությունները որքան գյուղմթերք պետք է ընդունեն, և որ որևէ վերամշակող ձեռնարկություն չպետք է խաղողը գյուղացուց ընդունի 140 դրամից էժան: Մինչդեռ շուկայական տնտեսության պարագայում շուկան և ոչ թե նախագահն է որոշում, թե ով ինչը որքան արտադրի, ինչ գնով վաճառի ու մթերի: Այսօրվա մամուլի ասուլիսում Ռոբերտ Մակարյանին հարցեր ուղղվեցին Սերժ Սարգսյանի այս հայտարարության և այլ խնդիրների մասին:

-Հարցը մի քիչ քաղաքական ենթատեքստ ունի: Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում որևէ պաշտոնյա իրավունք ունի՞ որևէ տնտեսվարողի ստիպել, որ իր հումքը որևէ գնով գնի:

-Մեզ համար միևնույն չի, թե գյուղացիները ինչ գնով են մթերքը հանձնում:

-Հասկացա: Բայց որևէ պաշտոնյա ՀՀ օրենսդրության սահմաններում իրավունք ունի՞...

-Էդ պետք է ուսումնասիրեք ՀՀ օրենսդրությունը:

-Ես ուսումնասիրել եմ, էնտեղ չեմ գտել: Կարո՞ղ է՝ Դուք գիտեք էդ օրենքը, ես չգիտեմ: Այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ բանջարեղենի մթերումը աճել է 1,5 անգամ, բայց բանջարեղենի պահածոների արտադրությունը նվազել էր 32 տոկոսով: Լոլիկի մթերումը անցած տարվա համեմատ նվազել էր 27 տոկոսով, բայց տոմատի արտադրությունը նվազել էր 45 տոկոսով: Սա նորմա՞լ հարաբերակցություն է:

-Տեխնոլոգիական առանձնահատկությունների հետ կապված, օրինակ, գործարաններ կային, որոնք լոլիկը մթերել էին, իրենց մոտ մթերման քանակը ավել էր, բայց բուն գործընթացը սկսելու են ավելի ուշ, որովհետև տարաների խնդիր է լինում էդ ժամանակ, քանի որ սեզոնը մի քանի օր է տևում, կամ լոլիկի մասով մեկ ամիս է տևում, ստիպված ընդունում են, հետո նոր սկսում են վերամշակել: Հիմնականը էդ խնդիրն է, ուրիշ բան չկա:

-Ինչո՞ւ Գյուղատնտեսության նախարարությունը նույն կերպ հետամուտ չի շաքարի գործարանի մթերումների հետ կապված: Մթերում ընդհանրապես կարծես թե գոյություն չունի: Ինչո՞վ եք բացատրում (եթե տոխնոլոգիական ինչ-որ խնդիր է), որ 700 աշխատող ուներ Ախուրյանի շաքարի գործարանը 2010 թվականին, ինչպես հայտարարեց Սերժ Սարգսյանը, բայց 2012 թվականին նրա աշխատողները նույնիսկ 100 հոգի չեն կազմել:

-Մենք գործարանի ղեկավարության հետ քննարկել-բանակցել ենք: Հիմնական խնդիրրը՝ տնտեսապես նպատակահարմար չեն համարում: Դա է: Թե չէ որևիցե ուրիշ խնդիր չկա: Այսինքն՝ հումքը ավելի թանկ է լինում:

-Իսկ գործարանը կառուցելու 150 մլն դոլարի ներդրումնե՞րը:

-Դուք բիզնես-պրոյեկտը նշեցիք, ես ասացի՝ ինչն է հիմնական խնդիրը: Որևիցե ուրիշ հարց չկա:

-Երբևէ էդ գործարանը էստեղի հումքը չի՞ մթերելու:

-Արդյունավետ արտադրության կազմակերպման դեպքում հնարավոր կլինի:

-Այսինքն՝ մեղավորը գյուղացի՞ն է, որ չի կարողանում էժան ճակնդեղ արտադրել:

-Ես մեղավորներ չեմ փնտրում:

-Շաքարի եղեգը ավելի էժան է ստացվում այստեղ, քան այդքան ճանապարհ բերվելու դեպքում:

-Ցանկացած բիզնեսի համար կապ չունի՝ որտեղի՞ց է, ներկրվո՞ւմ է, թե՞ արտադրվում է տեղում: Գինն է հետաքրքրում և որակը:

-Պարոն Մակարյան, տեխնոլոգիան չի փոխվել: Ախուրյանի շաքարի գործարանը 2010 թվականին ունեցել է 700 աշխատող, հիմա ունի 100-ից պակաս: Կարո՞ղ է՝ շաքարը բերում են, ուղղակի լցնում են տոպրակները ու ծախում են:

-Ոչ, ոչ:

-Վերամշակո՞ւմ են:

-Վերամշակում են, այո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter