HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Դարակերտից տարածված կարտոֆիլի ցեցը հասել է ևս մի քանի գյուղ

Մշակվում է Արարատի մարզի Դարակերտ համայնքից տարածված կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի միջոցառումների ծրագիր: Այսօրվա մամուլի ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ անցյալ շաբաթ միջոցառումների ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել նախարարության, ֆերմերային տնտեսությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու գիտնականների մասնակցությամբ:

«Նաև հրավիրել ենք մասնագետներ Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունից, որպեսզի տեղում գործնական խորհուրդներով կարողանանք վիճակը մեղմել»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Կարտոֆիլի ցեցը մեծ վնաս է հասցրել կարտոֆիլին, լոլիկին և այլ մշակաբույսերի:

Ռոբերտ Մակարյանը նշեց, որ Դարակերտ համայնքից տարածված վնասատու միջատի արեալը արդեն ընդգրկվել է ևս մի քանի գյուղ, սակայն հրաժարվեց ասել գյուղերի կոնկրետ թիվը: Տեղում կարանտին հայտարարված չէ:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը դեռ օգոստոսին նշել էր, որ վնասատու միջատը բանջարեղենի սերմերի հետ ՀՀ տարածք է ներթափանցել, ամենայն հավանականությամբ, Թուրքիայից, քանի որ բանջարեղենի սերմերի ներկրումը Հայաստան լավ չի վերահսկվում:

Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը նշեց, որ Գեղարքունիքում մարդիկ անհանգստանում եք, որ կարտոֆիլի ցեցը ապրանքափոխանակության միջոցով կհասնի իրենց: Ռոբերտ Մակարյանն արձագանքեց, որ իրավիճակը պահանջում է համալիր միջոցառումներ:

«Նախարարության, Սննդի անվտանգության պետական ծառայության մասնագետները ամեն օր խորհրդատվական աշխատանքներ են իրականացնում ձեր նշած մարզերում, որպեսզի կարողանան մեղմել իրավիճակը»,- հավելեց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter