HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երևանում կազմակերպվող գյուղմթերքի տոնավաճառում օրական վաճառքի ծավալը 40-45 տոննա է

Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է քաղաքապետարանի հետ՝ Երևանում գյուղմթերքների 3-րդ տոնավաճառը բացելու համար, և պահանջարկ լինելու դեպքում 2013թ. Երևանում գյուղմթերքների տոնավաճառները կավելանան: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

2011թ. Երևանում գործում էր գյուղմթերքների մեկ տոնավաճառ Կասյան փողոցին հարակից հրապարակում: Այս տարի բացվեց երկրորդը «Այրարատ» կինոթատրոնի մոտ: Տոնավաճառներում իրենց մթերքը վաճառում են հենց գյուղացիները, ոչ թե վերավաճառողները:

Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ՝ այս ընթացքում Կասյան փողոցին հարակից հրապարակում կազմակերպվել է 41 տոնավաճառ, վաճառվում է շուրջ 40 տեսակի գյուղմթերք, օրական վաճառքի միջին ծավալը 40-45 տոննա է: «Այրարատ» կինոթատրոնի մոտ կազմակերպվել է 25 տոնավաճառ, օրական վաճառքի միջին ծավալը 15-20 տոննա է:

Կասյան փողոցին հարակից հրապարակում կազմակերպվող տոնավաճառներում մինչև այժմ իր գյուղմթերքն է վաճառել 6016 գյուղացիական տնտեսություն, իսկ Այրարատ կինոթատրոնին հարակից տոնավաճառում՝ 1341 գյուղացիական տնտեսություն:

«Տոնավաճառները կգործեն մինչև ամանոր: Այսինքն՝ քաղաքի մեր ազգաբնակչությունը նաև հնարավորություն կունենա նախատոնական իր առևտուրը կազմակերպել այդ տոնավաճառներում»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Մեկնաբանություններ (2)

Մեկը
Գյուղմթերքները վաճառում են գյուղացիները, դա ճիշտ է, սակայն ինչ-որ մարդիկ վերահսկում են գները, պարտադրելով գյուղացիներին ապրանքը էժան չվաճառել: Արդյունքում ունենք ընտրության հնարավորություն և բակային խանութներից մի քիչ թանկ ապրանք:
Արթուր
Ես ընդամենը մեկ անգամ եմ եղել գյուղմթերքների տոնավաճառում, այս տարի, «Այրարատ» կինոթատրոնի մոտ: Դա գյուղի կին աշխատողների օրն էր, տոնավաճառում շատ քիչ գնորդներ կային, վաճառվող մրգերի և բանջարեղենների գները բակային խանութների գներից ոչ թե մի քիչ, այլ շատ ավելի թանկ էին, իսկ Մալաթիայի շուկայում եղած գներից` անհամեմատ բարձր: Ոչինչ չգնեցի, հասկացա, որ այսօրվա իշխանությունների կազմակերպած հերթական շոուներից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter