HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Փոխնախարարը «չի ուզում անդրադառնալ», թե ով գյուղացիներին գցեց թյուրիմացության մեջ

Այսօրվա մամուլի ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյան ասաց, որ անցյալ տարի գյուղացիական տնտեսություններին թյուրիմացության մեջ գցեցին, ինչի հետևանքով գյուղացիներն իրենց խաղողը պահեցին սառնարաններում՝ հետագայում թանկ վաճառելու ակնկալիքով:

«Բայց կա առաջարկի և պահանջարկի խնդիր: Հետո Արարատի մարզում կարծեմ 1000 տոննա հանձնեցին վերամշակող կազմակերպություններին 100 կամ 120 դրամով: Այսինքն՝ գյուղացին ևս պետք է կարողանա հաշվել իր ակնկալվող եկամուտը, որպեսզի սառնարաններում շատ խաղող չդնի»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ այժմ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները մարզերում բացատրական աշխատանքներ են կատարում գյուղացիների հետ, որպեսզի վերջինները հասկանան, թե ինչ քանակի գյուղմթերք կարող են դնել սառնարաններում և իրացնել ձմռանը, և ինչ քանակի՝ վաճառել հիմա:

«Անցած տարի կարտոֆիլի հետ կապված էլի թյուրիմացության մեջ գցեցին, ասեցին՝ «կարտոֆիլը դառնալու է 400 դրամ, պահեք»: Հետո տեսաք՝ ինչ եղավ»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:

«Ո՞վ գցեց թյուրիմացության մեջ» հարցին Ռոբերտ Մակարյանը պատասխանեց. «Ասել եմ՝ էդ հարցին չեմ ուզում անդրադառնալ»:

Մեկնաբանություններ (1)

drizzlebrain
«Ո՞վ գցեց թյուրիմացության մեջ» հարցին Ռոբերտ Մակարյանը պատասխանեց. «Ասել եմ՝ էդ հարցին չեմ ուզում անդրադառնալ»: Շատ խորիմաստ է... բա ոնց... Եթե կա սահմանագիծ, որ չեք ուզում անցնել, էլ ձեր խոսելը քանի կոպեկ արժի, ինչ օգուտ դրանից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter