HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առավել գործուն եւ դատական հետապնդման իրավունք շնորհող ճանապարհային քարտեզ

Հայոց ցեղասպանության արդարությանը հասնելու համար

Շահէ Ենիգոմշեան (ԱՄՆ)

Այս հոդվածում ներկայացվել են հայ ազգային մարտահրավերների բաղադրիչները և հատուկ շեշտ է դրվել Հայոց ցեղասպանության համապարփակ բանաձեւին ուղղված Ճանապարհային քարտեզի վրա:

Ընդհանուր առմամբ, այստեղ համադրված են տարբեր կենսունակ մտքեր, կարծիքներ և մոտեցումներ, որոնք միտում ունեն մեզ մոտ ստեղծել առավել փոխկապակցված քաղաքական մտածողություն:

Այստեղ որոշակի փորձ է կատարվել մեր մարտահրավերների առաջնահերթությունը որոշելու ուղղությամբ: Կարևորվել և շեշտադրվել է իրավական տեսանկյան անհրաժեշտությունը մեր պայքարում և որոշակի փորձ է արվել գործողությունների ծրագրերը որոշելու ուղղությամբ:

Իմ նպատակն է թեմայի առընչությամբ հանրային քննարկումներ նախաձեռնել, ինչպես նաեւ ներկայացնել այդ գաղափարները հնարավորինս լայն լսարանի: Հուսամ, որ այն հետաքրքրության կայծ կառաջացնի և կսկսվեն քննարկումներ մտախոհ անձանց մասնակցությամբ, որոնց արդյունքում էլ, հավանաբար, նոր և լուրջ ջանքեր կգործադրվեն մեր ազգային նպատակները վերջնականապես իրականացնելու համար իրատեսական ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ:

Ներածություն

Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայության մեծ մասը այսօր ողջամիտ ընկալում ունի մեր ազգի առջև ծառացած քաղաքական լանդշաֆտի վերաբերյալ և քաջ գիտակցում է այն բոլոր իրողությունները, որոնք մեր ազգային շահերի դեմ ուղղված մարտահրավերներ են: Ի տարբերություն անցյալի, գրեթե բոլոր հայերն այժմ ակնկալում են այդ մարտահրավերներին դիմակայելու իրատեսական լուծումներ:

Վերոհիշյալ նպատակները իրենցից ներկայացնում են ձգտումներ եւ ոչ անպայման ռազմավարություն: Արդյո՞ք հայերը համընդհանուր պատկերացում ունեն այն մասին, թե գործողությունների ինչպիսի հերթականություն է պետք սահմանել մեր ձգտումները իրականություն դարձնելու համար: Մենք ունենք արդյո՞ք ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ, և, արդյոք, գիտակցում ենք, թե որ խնդիրն է առավել հրատապ ու կարեւոր ազգի համար: Մենք արդյո՞ք ունենք մեր նպատակների իրականացման ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ:

Վերը նշված հարցերի պատասխանները սկսել են արդեն ուրվագծվել:

Համահայկական ընդհանուր օրակարգ

Հայ ժողովրդի գործողությունների հաջորդականությունը` օրակարգը, շատ պարզ է և միաժամանակ`բարդ: Այն պարզ է, քանի որ ձգտում է ողջ հայ ազգի կենսունակությանը: Բարդ է, քանի որ ողջ հայ ազգը բաղկացած է երկու տարբեր, բայց իրար լրացնող մարմիններից` Հայաստանի Հանրապետությունը, որը ներկայացնում է Հայաստանի պետությունը ​​և սփյուռքը, որը բաղկացած է իր նախնիների հայրենիքից հեռու բնակություն հաստատած ժողովրդից: Այս մարմիններից յուրաքանչյուրն ունի իր տարբեր և անմիջական առաջնահերթությունները:

Մի ժամանակ, այս երկու մարմինների գոյությունը խառնաշփոթ էր ստեղծում, և արդյունքում վարվում էր չհամաձայնեցված եւ ոչ միատարր քաղաքականություն: Նախկինում մենք չունեինք այնպիսի հայեցակարգ, որի համաձայն հնարավոր լիներ օրգանապես, գործնականում եւ ռազմավարական տեսանկյունից դրանք իրար կապել: Վերոհիշյալ խնդիրների վերացմանը ուղղված մեր ջանքերը երկար ժամանակ մնում էին անարդյունք, և անգործությունը վնասում էր մեր նպատակին:

Լավ նորությունն այն է, որ վերջին 3 տարիներին արդարության հասնելու ավելի բարձրաձայն հետապնդում իրականացվեց բոլոր մակարդակներում, դրանով իսկ որոշ դեպքերում, մեր պահանջների անորոշ և ոչ հստակ ռազմավարությունը ավելի հստակ դարձավ:

Մենք այժմ գիտակցում ենք, որ

ա) Հայ ազգի կենսունակությանն ուղղված բոլոր երեք նպատակները, այսինքն, ուժեղ եւ առողջ հայկական պետությունը, չլուծված խնդիրների կարգավորումները (Ցեղասպանություն, Ղարաբաղ և Ջավախք) և կազմակերպված հայկական սփյուռքի կենսունակության ամրապնդումը նույն շղթայի ինտուիտիվ օղակներն են եւ անքակտելիորեն կապված են հայ ժողովրդի վերջնական ճակատագրի հետ: Ներկայումս գոյություն ունի համոզմունք, որ անհրաժեշտ է ստեղծել մեկ համակարգված քաղաքականություն այս երեք նպատակների միջև:

բ) Կենսունակ հայ ազգի խարիսխը  հանդիսանում է առաջին նպատակը, մասնավորապես, առավել առողջ / ուժեղ պետությունը, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը: Այժմ բոլորը քաջ գիտակցում են, որ ներկայիս Հայաստանի սոցիալ - տնտեսական վատթարացումը` այսօրվա անարդարությունը, սպառնում է ազգային անվտանգությանը, եւ արագ կերպով վերածվում  է ծանրագույն խնդրի, հետեւաբար, այն պահանջում է անհապաղ սահմանել կարճաժամկետ, ինչպես նաեւ երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթություններ: Առաջնորդները, գիտնականները եւ լայն հասարակությունը  նաեւ անվիճելիորեն  գիտակցում են, որ աշխարհաքաղաքական մակարդակում պահանջը Ղարաբաղի (ԼՂՀ) ազատագրված տարածքների նկատմամբ, որոնց ոմանք երբեմն հղում են կատարում որպես «անվտանգության գոտի», և դրանց de jure  ճանաչման համար դատական գործը անխուսափելի ազգային քաղաքական առաջնահերթություներն են: Ուստի հայկական պետության ամրապնդումը ամենակարեւոր օրակարգային հայկական  հարցն է, եւ դա է պատճառը, որ այսօրվա համահայկական քաղաքական տեսակետը հստակ է այն առումով, որ Հայաստանի Հանրապետության կենսունակությունը մեր ազգային խնդիրների հիմնական առաջնահերթությունն է: Քաղաքական անգործության խնդիրները, հսկայական արտագաղթը, սահմանամերձ գյուղերի հայաթափումը և սոցիալ-տնտեսական անարդարությունները հսկայական խնդիրներ են ժամանակակից երկրի գոյատևման համար, եւ դեռեւս լիովին գնահատված չեն: Հուսանք, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալ - տնտեսական անարդարությունների լուծումը, Հայաստանի պետության արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ ռազմավարական մոտեցման անհրաժեշտ փոփոխությունները շուտով առավել գործնական կարևորություն կստանան: Սրան հարկավոր է անդրադարձ կատարել առանձին:

Հիմնական բաղադրիչը կարևորելը չի նշանակում, իհարկե, բացառել մյուսները: Ցեղասպանության հարյուրամյակի պատճառով ազգի հանդեպ անարդարությունը դարձել է զուգահեռ քաղաքական առաջնահերթություն, և Ցեղասպանության հարցի հետապնդումը ենթարկվում է սեղմ փոփոխությունների: Գոյություն ունի համոզմունք , որ թեև հայ ազգային աշխարհն իր մեջ ավելին է ներառում, քան Ցեղասպանության ճանաչումն է, սակայն, այս պատմական անարդարությանը հետամուտ լինելը չի կարող ոչ տեղին համարվել, քանի որ այն ոչ միայն շատ ուժեղ հոգեբանական բաղադրիչ ունի հայ ժողովրդի կեսից ավելիի մոտ, այլև այդ պատմական արդարության վերականգնումը կարող է արդիական կարևորություն ունենալ, քանի որ այն վերաբերում է հայ-թուրքական միջպետական հարաբերություններին:

Այս գրությամբ փորձ է արվում բացատրել ներկայիս կարգավիճակը, եւ վերջում այն տալիս է որոշ գործնական առաջարկներ:

Պահանջ ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների համար

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նախորդող երեք տարին լինելու է մի  ժամանակահատված, երբ հայ ժողովուրդը կրկնապատկելու է իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար: Մինչեւ վերջերս Ցեղասպանության բանաձեւի վավերացման համար ներդրված մեր ջանքերի մեծ մասը  ունեցել է հոգեբանական հիմք` զգայական եւ սուբյեկտիվ շեշտվածությամբ: Մենք ամեն տարի, ապրիլի 24 - ի ողջ օրը հիշատակի ծրագրեր, պատարագներ եւ ելույթներ ենք  կազմակերպել ամբողջ աշխարհում: Մենք կազմակերպել ենք բողոքի երթեր և պետությունների ​​կառավարություններից ստացել ենք երկարաշունչ, պարբերաբար կրկնվող  հայտարարություններ` հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման, եւ դրա արդյունքում մենք մեզ ավելի լավ ենք զգացել:

Վերջին տասնամյակի ընթացքում առավել կոնկրետ քայլեր են ձեռնարկվել Ճանաչումը հետապնդելու և ձեռք բերելու ուղղությամբ: Վերջերս որոշակի հռետորաբանություն եւ քննարկում է տեղի ունեցել Փոխհատուցման վերաբերյալ, առանց լիովին պարզաբանելու գործողությունների ծրագիրը: Եւ, ցավոք, Անատոլիայի և Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականությունը խանգարել է հայկական կողմին ընդհանուր շահերի դաշտ ստեղծել որևէ գերտերության պահանջների և հայ ժողովրդի արդար իրավունքի միջև:

Ավելի կոնկրետ, մինչ 2010 թ., մենք մեր մոտեցման մեջ, Ցեղասպանության պատասխանատվության ընդունումը Թուրքիային պատրադրելու առումով, բավականին նեղ ռազմավարություն ենք կիրառել: Առաջին հերթին, անարդարությունը շեշտադրվել է միայն Ճանաչման առումով, եւ երկրորդ` Թուրքիայի վրա ճնշում է գործադրվել անուղղակիորեն, մասնավորապես, կատարված անարդարության վերաբերյալ ստեղծելով միջազգային իրազեկություն այն հույսով, որ Ցեղասպանության ճանաչումը աշխարհի կողմից անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի կողմից դրա պատասխանատվության ընդունմանը:

Իրականում, Հայոց ցեղասպանության իրավունքը եւ արդարաթյանը հետամուտ լինելը բաղադրյալ գործընթաց է: Դրա բաղադրիչները կարելի է ամփոփել հետեւյալ կերպ (Պրոֆեսոր Ստեփան Աստուրյան (Նախագահ): ASP համաժողովի ինտերնետային հեռարձակում: «Անցյալի ներկայությունը:  Հայ - թուրքական հարաբերությունների իրավական կարևորությունը» (Բերկլի համալսարան, Կիրակի, Հոկտեմբեր 2, 2011 թ.):

1. Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտման և արդարությանը խոչընդոտելու դեմ պայքար

2. Ճանաչում - ստանալ պաշտոնական ներողություն

3. Փոխհատուցում - գույքի վերականգնում եւ ֆինանսական փոխհատուցում

4. Տարածքային խնդիրներ - սահմանային գոտու եւ սահմանների գծագրում

5. Նախնիների երկիր վերադառնալու իրավունք

Պետք է ընդգծել, որ պարզ «հաջորդական» մոտեցումը, այն է`ճանաչում-փոխհատուցում-վնասի վերկանգնում,  երևակայական մոտեցում է: Այն այսօրվա քաղաքականությանը համապատասխան չէ: Վերը նշված  տրոհումը պարզապես կատարվել է արդարությանը հետամուտ լինելու ընթացքի բարդությունը բացատրելու համար: Արդարության կարելի է հասնել նախահարձակ լինելով  բոլոր մակարդակներում միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բանն այն է, որ Ճանաչումն այլեւս չի դիտվում որպես վերջնական նպատակ: Գոյություն ունեն որոշ ռազմավարական ուրվագծեր, որոնց միջոցով փոխհատուցման գործողությունները, եթե նույնիսկ առավել արմատական  դրսևորմամբ, ըստ էության կարող են խթանել Հայոց ցեղասպանության ճանաչումը:  

Այս հարցը, ամենայն հավանականությամբ, կարող է դիվանագիտական ​​լուրջ և պոտենցիալ խոչընդոտ դառնալ Թուրքիայի համար:

Բացի այդ, պետք է ընդգծել, որ տարածքային խնդիրները եւ Վերադարձի իրավունքը շատ ավելի խրթին գործընթացներ են, քան  Ճանաչումն ու Փոխհատուցումը: Չնայած, որ տարածքային խնդիրը ի սկզբանե կապված է Ցեղասպանության իրականացման հետ, այնուհանդերձ իրավական ճակատում դրա լուծումը շատ ավելի բարդ է:  Սրա պատճառը Կարսի պայմանագրի հիման վրա կառուցված միջազգային օրենքներն են, այն է` Թուրքիային տրված  տարածքը, որը ներառում է հինավուրց քաղաք Անին եւ Արարատ լեռը, ինչպես նաև ներկայիս քաղաքական իրականութունը` անկախ Հայաստանի Հանրապետությունը` որպես ինքնիշխան պետություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից, հայերը բավական վավեր իրավունքներ ունեն, սակայն անարդարության տարածքային բաղադրիչը կարող է այլ իրավական ռազմավարություն պահանջել, թերևս գումարվելով Ցեղասպանության ճանաչմանն ու Փոխհատուցմանը:

Հատուցման հետապնդումը կամ դեպի այն տանող ճանապարհը ինքնին բազմածավալ է:

  • Գույքի վերականգնում` ազգային եւ անձնական: Թուրքական կառավարության կողմից ընդունված Տեղահանության եւ լուծարման մասին օրենքով (տես ստորեւ) հայերը կողոպտվեցին և նրանից խլվեց իրենց պատկանող գույքը: Այդ գույքի մեջ մտնում էին եկեղեցին եւ ազգային գույքը /Միլլեթ/, ինչպես նաեւ անձնական գույքը:
  • ֆինանսական կամ դրամական փոխհատուցում, որոնք համապատասխան կերպով դեռ չեն գնահատվել:
  • Ցեղասպանության ազդեցությունը մեր մշակութային ժառանգության վրա եւ մեր ազգային կենսունակությանը շարունակաբար սպառնացող վտանգը այն տեսանկյունից, որ մենք ցրված ենք արեւմտյան երկրներում, և մեր լեզվին, մշակույթին եւ ինքնությանը վտանգ է սպառնում: Սա այն է, ինչ մենք կոչում ենք «Սպիտակ ցեղասպանություն»:

Հայերը, իրավական կարգավիճակ ունենալով Թուրքիայում ներկայիս հայապատկան գույքի նկատմամբ, քաջ գիտակցում են, որ փոխհատուցման հարցը մեծ խնդիր է: 1929թ. Թուրքիայի Օրենսդրությունը իրավական տիտղոսի և գույքի փոխանցման իրավունք շնորհեց ցանկացած թափուր հողատարածքի, ինչպիսիք են` դաշտ, այգի, ագարակ, 15 տարի շարունակ, սկսած` 1914 թվականից թուրք տիրապետողներին, ինչպես նաև` ցանկացած շենք կամ այլ անշարժ գույք 10 տարի, սկսած`1919 թվականից  տիրապետողներին, դրանով իսկ իրավականորեն թրքացնելով Ցեղասպանության հետևանքով բռնագրաված ողջ հայապատկան գույքը և ունեցվածքը (Uğur Ümit Üngör, «Օտարում եւ գաղութացում: Երիտթուրքերի կողմից հայապատկան գույքի բռնագրավումը », տեղադրված է Armenian Weekly հանդեսում, Ապրիլ 2011: 6-13.):

Եվ դա հենց այն է, ինչի վրա կենտրոնանում է մեր իրավական պայքարը:

Հայկական կողմը հասկանում է նաեւ 1937 թ.-ից հետո  առգրավված հայապատկան գույքի և Հայոց ցեղասպանության հետ կապված առգրավված գույքի միջև գոյություն ունեցող իրավական տարբերությունը, քանի որ շատ այլ հայապատկան գույքեր, որոնցից շատերը պատկանում էին հայկական բարեգործական հիմնադրամներին, ներառյալ պատրիարքարանը, «ազգայնացվեցին» թուրքական կառավարության կողմից հետագա տարիներին: Վերջիններիս իրավական կարգավիճակը, հետեւաբար տարբեր է:

Հոդվածի շարունակությունը՝ այստեղ
Հոդվածի արեւմտահայերեն տարբերակը՝ այստեղ

Մեկնաբանություններ (2)

Nebula
Aren't these the same objectives got you people killed in mass at first place. I guess some people never learn. Armenians suppose to be smart people but if you ask me you people are as dumb as they come. Exploiting Turkey's weaknesses, joining forces with Kurds etc. Believe me we are aware of your plans and your ties to PKK. In our eyes you people are nothing but glorified kurds.
Hagop
This is a rare study away from rhetoric. Kudos to Dr. Shahe Yenikomishian!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter