HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Հարթունյանը միջնորդել է փոխել իր խափանման միջոցը

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը միջնորդել է դատարանին փոխել հանրապետությունից չբացակայելու մասին իր դեմ կիրառված խափանման միջոցը: Հարթունյանի խոսքով, այն բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում իր համար:

Փաստորեն նրա՝ հանրապետությունից դուրս գալը փաստացի անհնար է դարձել, ինչը նաև վնասում է նրա առողջությանը, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ նա չի կարողանում մեկնել ԱՄՆ և զննվել իր բուժող բժշկի մոտ:

Իսկ գործունեության իմաստով բավական է միայն այն, որ հոկտեմբերին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի 25 պատանիներ համերգներով պետք է մեկնեին Գերմանիա և Ֆրանսիա, սակայն արվեստի միության նախագահի բացակայությամբ համերգներ տեղի ունեցան միայն Գերմանիայում և այն էլ 8 պատանու մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ սփյուռքահայ մշակութային գործիչը և նրա եղբորը՝ Սարո Հարթունյանին պատկանող, ռուսական մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցները կալանավորվել էին անցյալ տարի՝ դեկտեմբերին՝ մեղադրվելով հարկերից չարամտորեն խուսափելու մեջ:

Ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառվել է շուրջ 64 մլն դրամի վնաս: Նրանց նկատմամբ նախ կիրառվել էր կալանքը որպես խափանման միջոց, սակայն չորս օր անց հանրային ճնշման արդյունքում կալանքը փոխարինվել էր հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ:

Նոյեմբերի 23-ի դատական նիստում Նարեկ Հարթունյանը միջնորդեց դատարանին ներկայում իր հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Իսկ որպես գրավ նա պատրաստ է դնել ավելի մեծ արժողությամբ գույք, քան իրեն առաջադրված է մեղադրանքով:

Միջնորդության մասին որոշում Շենգավիթի դատարանը կկայացնի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին:

Նույն դատական նիստում դատախազ Բագրատ Պետրոսյանը ներկայացրեց դատահամակարգչային և դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունները, նաև քննիչի զննության արձանագրությունը:

Հարթունյան ընտանիքի մամուլի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter