HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանի միլիոնատեր որդիները կարո՞ղ են ապրել նվազագույն աշխատավարձով

Գալուստ Սահակյանն այն ՀՀԿ-ական պատգամավորներից է, ով մինչեւ վերջ առաջ է տանում կառավարության տեսակետը, թե թոշակներն ու նպաստները, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն իշխանությունները չունեն, եւ կառավարությունը օր ու գիշեր տքնաջան աշխատում է՝ ՀՀ քաղաքացիների հոգսերը հոգալու ու սոցիալական վիճակը բարելավելու համար:

Իսկ ինչպե՞ս են ապրում ՀՀԿ փոխնախագահի բարձրաստիճան պաշտոնյա որդիները: Գալուստ Սահակյանի որդիներից մեկը` Արման Սահակյանը, պետական գույքի կառավարման վարչության պետն է, մյուսը` Տիգրան Սահակյանը, առողջապահության նախարարի տեղակալն է:

Ուսումնասիրելով Արման Սահակյանի գույքի ու եկամուտների 2011 թ. հայտարարագիրը՝ պարզվեց, որ նշված տարում նա ունեցել է 24 մլն 394 հազար 409 դրամի եկամուտ, որից 22 մլն 200 հազարը վարձակալությունից ստացած վարձավճարի գումարն է, իսկ մնացածը` աշխատավարձը:

Արման Սահակյանն ունի նաեւ զգալի չափի գումար: 2011-ի սկզբին նրա հաշվին եղել է 75 մլն 570 հազար դրամ, իսկ տարեվերջին` 95 մլն դրամ:

Նշենք, որ 2009 թ.-ին Արման Սահակյանն ուներ ընդամենը 3 մլն 323 հազար 440 դրամի եկամուտ:

Արման Սահակյանի կնոջ` Սեդա Հակոբյանի տարվա ամբողջ եկամուտը կազմել է ընդամենը 122 հազար 500 դրամ, որը ստացած աշխատավարձի գումարն է: Նա իր հաշվին գոնե 1 դրամ չի ունեցել:

Պատգամավորի մյուս որդին` Տիգրան Սահակյանը, 2011 թ.-ին ունեցել է 29 մլն 728 հազար 202 դրամի եկամուտ, որից միայն 2 մլն 810 հազար 492 դրամն է աշխատավարձ եղել, մնացածը վարձակալության դիմաց ստացած երեք տարբեր վարձավճարներն են:

2011-ի սկզբին Տիգրան Սահակյանն ունեցել է 19 մլն դրամ, իսկ տարեվերջին` 43 մլն 740 հազար դրամ:

Առողջապահության փոխնախարարի տեղակալի կինը` Սաթիկ Մարտիրոսյանը, դարձյալ դրամական միջոցներ չի հայտարարագրել եւ բավարարվել է միայն 1 մլն 200 հազար դրամ ստացած աշխատավարձով:

Հետաքրքիր է՝ Գալուստ Սահակյանի որդիները հունվարի 1-ից կարո՞ղ են ապրել 2500 դրամով ավելացած 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով: 

Մեկնաբանություններ (13)

mahmouzian
galoust it will be good for you to loose few pound try the 35000 dram diet . you bimbo`you will be thin as a stick
qwerty
Vorosh HHKakaneri harust linel@ kam koxmnaki yekamutner unenal@ indz chi tanjum. Indz tanjum e nranz zinism@, lktiutyun@, kexziqner@ ardaraznel@ yev irenz himar texov hasarakutyan@ himaraznl@.
ՍԱՄՎԵԼ
ԿԱՐԴԱՑԵՔ ՏՊԱԾ Ուզու՞մ եք իմանալ, թե հայերը ինչու են լքում Հայաստանը ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ,,,ԻՍԿ ԲԱԼԵՔԻ ՄՈՏ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՔԱՆԶԻ ՆՐԱՆՔ ԱՌԱՋՆԵՐԴՎԵԼ ԵՆ ԳԱԼՈՒՍՏԻ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐՈՎ....ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԷՍ ԵՐԿՐՈՒՄ
hasmik
ես թքած ունեմ գալուստի ու նրա որդիների վրա, հարցը այն է, որ դրանց որկրամոլության պատճառով Հայաստան երկիրն է դատարկվում, լքվում
Ժիրայր
Հավատարիմ ու բոցաշունչ նժդեհյանների փոխանցումավազքը շարունակվում է. գալուստիկը միանգամից մեծ հարստություն պարգևող կախարդական փայտիկը հանձնել է իր անխոնջ զավակներին: Մի խոսքով` փայտիկը վստահելի ձեռքերում է...
ԳԵՂԱՄ
ՄԻԱՅՆ ԱՌԱՋ ...ՙՀավատանք, որ փոխենք՚...)))
VARDAN
Band of Gypsys
YURA
ՙՀավատանք, որ փոխենք՚ KECCE SERJ@!!!!!!!!!
PAVEL
նախագահը չգիտի էդ մասին
էյ հեեեեեեեյ
էյ հեեեեեեեեեեեեեյ.սա է երկրիս հենարանը?ինչ էլ թմբլիկն է
ann
dra hamar el hayr@ but e dzevanum:))))))))))isk inch harts chi arajanum te sovorakan chinovnikin vorteghits aydqan pogh?
Paron
Ժողովուրդ: Աստված տա ընդիմությունը մեկ միասնական թեկնածու ընտրի, ով ուզում է լինի, թեկուզ ինքը Սատանան: Ես նրան կնտրեմ, ու համոզված եմ, որ ավելի լավ կլինի.... Խնդրում եմ բոլորին. փողով մե'ք խաբվի: Այս լկտիներին եկե'ք հանենք արանքից: Մենք դա կարող ենք անել:
Baron
4. Ժիրայր jan et paytik@ shat vtangavor e , mi or el karox e tqen henc et paytikin, kam avelin, ayn karox e haytnvel... Petq e mi qich hamaxmbvel @ndhamen@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter