HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Մենք արտադրում ենք Հայաստանի լավագույն գինին»

Մարինե Մադաթյան
Էդիկ Բաղդասարյան 

Հարցազրույց  «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ

Պրն. Վենդե, ինչպե՞ս  Էդուարդո  Էռնեկյանը որոշեց գինեգործության բիզնես հիմնել Հայաստանում:

Հայաստանում Է. Էռնեկյանի ներդրումները սկսվում են «Զվարթնոց» օդանավակայանի ծրագրով 2001թ: Նա Հայաստան էր այցելել տարբեր առիթներով և մի քանի տարի անց հաջողություն գրանցեց և ճանաչեց երկրի պոտենցիալ հնարավորությունները: Սկսեց ճանաչել երկիրը, մշակույթը, մարդկանց,  կառավարությունը…

Որոշեց, որ ինչ-որ բան է ուզում անել նաև գյուղատնտեսության բնագավառում: Արգենտինայում նա ունի ավելի քան 100 հազար հա հողատարածք և ցանկացավ Հայաստանում կիրառել նաև այս ոլորտի իր փորձն ու գիտելիքները: Նա հաջողության հասավ օդանավակայանի բիզնեսում և հասկացավ, որ կարող է նպաստել նաև գյուղատնտեսության ոլորտին ու դարձյալ հաջողություն ունենալ: Հայաստանում սկսեց փնտրել այնպիսի հողատարածք, որ կարող էր շահավետ դառնալ: Արմավիրում գտնվող հողատարածքի ընդարձակությունն ու դրա հիանալի տեղանքը ոգևորեցին նրան ձեռնարկելու հաջորդ քայլն ու գնել այն:

Հողագործությունը վտանգավոր բիզնես է համարվում, դժվար է իմանալ` ինչքան շահույթ կարող ես ստանալ: Ինչպե՞ս Էռնեկյանը որոշեց ներդրումներ անել հենց գյուղատնտեսության ոլորտում:

Իհարկե, երբ նոր բիզնես ես սկսում, միշտ վտանգ կա, յուրաքանչյուր բիզնեսմեն գիտի, որ վտանգը կա: Բայց եթե բիզնեսը շահութաբեր չէ սկզբում, կարող է շահույթ ստեղծել որոշ ժամանակ անց. մենք ուզում ենք ունենալ մեծ եկամուտներ և ներդրումներն էլ հետևաբար շատ են. ոչ ոք ներդրումներ չի անում գումար կորցնելու համար:

Որքա՞ն ներդրում է արվել: Կա՞ն ճշգրիտ թվեր:

40 միլիոն դոլար, որ ներառում  է ամեն ինչ՝ գազի, ոռոգման ենթակառուցվածքների անցկացման, քարերը հանելու գումարը, հողամշակման սարքավորումների ծախսերը… և մենք դեռ շարունակում ենք  ներդնել:

Տարեկան միջինը ինչքա՞ն եք ներդնում:

Մոտ 2 միլիոն դոլար՝ ամեն տարի, բացի այդ մենք շարունակում ենք ներդրումներ անել գինու գործարանի սարքավորումների համար, կարելի է ասել, որ մոտ 1 միլիոն դոլար էլ տարեկան դրա համար ենք ներդնում: Ընդհանուր ստացվում է մոտ 3 միլիոն դոլար՝ ամեն տարի:

Էռնեկյանին ի՞նչն է կապում հողին: Երևում է` հողի նկատմամբ սեր ունի, որտեղի՞ց է գալիս այդ սերը:

Դա մի հողատարածք է, որը զարգացնելու ու վերափոխելու մեծ պոտենցիալ ունի: Մենք կարող ենք հպարտանալ՝ զարգացնելով ինչ-որ բան ոչնչից, գոհանալ այն նվճումներից, որոնց հասնում ենք: Հիմա մենք արտադրում են Հայասատանի լավագույն գինին: Հողն այս վերափոխմանը ենթարկելը հեշտ գործ չէ, բայց բավարարվածությունը դրանից չափզանց պարգևատրող է ամեն օրվա վերջում:

Իսկ Արմավիրի հողերի նկատմամբ հատուկ սերը որտեղի՞ց է գալիս:

Արմավիրում նրա տունն է. նա տուն ունի Արգենտինայում, ԱՄՆ-ում և Հայաստանում` Արմավիրում. շատ գեղեցիկ տուն է: Էռնեկյանն իրեն հարմարավետ է զգում այդ տանը, երբ գալիս է Հայաստան:

Գինու զարգացման հետ կապված ծրագրեր կա՞ն, թե՞ խաղողը վաճառելու նպատակ նույնպես ունեք:

Ոչ, մենք չենք ուզում վաճառել խաղողը: Հումքը մեծ բիզնես չի կարող լինել: Մեր բիզնեսը վերջնական արտադրանքն է:

Գոհ ե՞ք հայ աշխատողներից:

Այո գոհ ենք, մենք աշխատում ենք անել լավագույնը մեր աշխատողների համար: Տալիս ենք առողջական ապահովագրություն, սնունդ, համապատասխան հագուստ հագուստ… Աշխատողները տեսնում են, որ մենք մտածում ենք իրենց, իրենց աշխատանքային պայմանների մասին և փոխադարձում են նույն վերաբերմունքը: Դառնում են ավելի պատասխանատու, գնահատում են իրենց աշխատանքը, իրենց շրջապատող մարդկանց և անում են առավելագույնը ավելի լավ աշխատող լինելու համար:

Պարոն Էռնեկյանը նոր հող գնելու մտադրություն ունի՞:

Այո, հիմա նա հողատարածք գնելու գործընթացի մեջ է:

Դարձյալ Արմավիրո՞ւմ: Որ հատվածո՞ւմ: Որքա՞ն  հողատարածք է ցանկանում գնել:

Հայ-թուրքական սահմանին մոտ. մոտ 500 հա:

Լուսանկարը` www.oratert.com-ից

Մեկնաբանություններ (2)

Harry K.
This kind of Agrobusiness Armenia needs,let the poor villagers work and stay in their home land. Do not criticize the effort, do what you can do for your country.Bravo Mr.Eurnekian carry the good work.
EdGreg
What a useless interview!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter