HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը նոր տնօրենի պատճառով

«Կինգբունգտուի պահակագիտականն ավարտածը փաստորեն նույնպես կարող է հավակնել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնին, եթե այն այժմ զբաղեցնում է Ռոստովի պետական համալսարանի ապրանքագիտության բաժինն ավարտած Գաբրիել Պողոսյանը»,- կես կատակ-կես լուրջ այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կովկասի բնության հիմնադրամի» համակարգող Արման Վերմիշյանը և հավելեց, որ իրենց կազմակերպությունը, որն արդեն 3 տարի է ուղղակի ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս «Խոսրովի արգելոցին», այժմ անժամկետ դադարեցնելու է ֆինանսավորումը:

Կովկասի բնության հիմնադրամը նամակ է գրել բնապահպանության նախարարությանը` պահանջելով չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի – տնօրենի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթը և նոր մրցույթ հայտարարել, որի ժամանակ ներկայացված թեկնածուները կունենան գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, որը տվյալ դեպքում պարտադիր պայման էր:

«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարեց, որ իրենք նույնպես նմանատիպ բովանդակությամբ նամակով դիմել են բնապահպանության նախարարությանը, և իրենց կազմակերպությունը նույնպես դադարեցնում է համագործակցությունը Խոսրովի արգելոցի հետ:

«Խոսրովի արգելոցը ոչ միայն հատուկ պահպանվող տարածք է, այլ նաև գիտական կենտրոն, որի ղեկավարը պետք է ունենա այդ բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն, տեսլական, հրապարակված հոդվածներ և համապատասխանի մի շարք այլ չափանիշներին ևս: Խոսրովի արգելոցի նորանշանակ տնօրենը չի համապատասպանում այդ պահանջներին: Կարեն Մանվելյանը մտավախություն ունի, որ նման կերպ կարող են վարվել նաև այլ արգելոցների և արգելավայրերի հետ, այդ պատճառով անիմաստ է ներդնել միջոցներ, եթե վտանգ կա, որ դրանք նպատակային չեն տնօրինվելու:

Հիշեցնենք, որ «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն» իր ծրագրերի շրջանակներում Խոսրովի արգելոցին տրամադրել է շուրջ կես միլիոն դոլար, իսկ «Կովկասի բնության հիմնադրամը»` 22 մլն դրամ: Այդ միջազգային կազմակերպությունների կողմից աջակցությունը Խոսրովի արգելոցին

փաստորեն դադարեցվում է, քանի դեռ Գաբրիել Պողոսյանը զբաղեցնում է արգելոցի տնօրենի պատասխանատու պաշտոնը:

Մեկնաբանություններ (3)

hasmik
ողջունում եմ ձեր քայլը, ակնկալում ենք մյուս կազմակերպությունների նման վերաբերմունքը
XXXV
BN-i MRCUITNER@ HIMNAKANUM AYSPISIN EN LINUM, INCHPES VOR HASKACA!!!!!!!!!!!!!!!!
armen
Naxararn ich ani ,erb Mukn e kargadrum.Ed mardn el xnamineri vorsagoxn e,el mi zarmaceq,bolorn kapvac en irar het,oligarxnern bolorn en avazak

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter