HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազի կինը ստացել է 2.5 մլն դրամի և 1000 դոլարի ծննդյան նվերներ

Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը համակարգում երեւի միակն է, ով հայտարարագրել է նաեւ ստացած ծննդյան նվերներն ու օգնությունները: Նույն կերպ վարվել է նաեւ նրա կինը: Նշենք, որ Վ. Մարգարյանը նույն պաշտոնում է 2005 թվականից:

Ուսումնասիրելով Վահրամ Մարգարյանի գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նույն թվականին ստացել է 19 մլն 792 հազար 708 դրամի եւ 300 դոլարի եկամուտ:

Նշված գումարից 5 մլն 497 հազար 708 դրամը եղել է դատախազի աշխատավարձը, 1 մլն 500 հազար դրամը եղել է գյուղմթերքների իրացումից ստացած եկամուտը, իսկ գումարի մնացած մասը` կամ օգնություն է (9 մլն դրամ), կամ նվերներ ու ծննդյան նվերներ (10 անուն):

Նույն տարում Վահրամ Մարգարյանը ապառիկով գնել է «Տոյոտա Լենդ Կրուիզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենա` 16 մլն 370 հազար դրամ արժեքով: Նա ունի նաեւ հանձնված կամ վերադարձված փոխառություն, որը տարեվերջին  կազմել է 58 մլն դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վահրամ Մարգարյանն ունեցել է 17 հազար դոլար եւ 12 մլն 500 հազար դրամ (2011-ի սկզբին` 0 դրամ):

Դատախազի կինը` Էլմիրա Մարգարյանը, 2011-ին ստացել է 4 մլն 740 հազար դրամի եւ 1000 դոլարի եկամուտ, որից 2 մլն 340 հազարը տարածքի վարձակալությունից ստացած գումարն է, իսկ մնացածը` ծննդյան նվերները: 

Էլմիրա Մարգարյանը ունեցել է նաեւ 10 հազար եվրո եւ 30 հազար դոլար:

Մեկնաբանություններ (3)

GALUST
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՈՒ ԴԱՏԱՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱԳՐԵՐԸ ՆԱՅԵԼՈՒՑ ՄԻ ՀԱՐՑ ԱՌԱՋԱՑԱՎ ՄՈՏՍ ՆՐԱՆՔ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ՓՈՂ ՈՒՆԵՆ ԹԵ ՀԵՏՈ ԵՆ ՙ < ԱՇԽԱՏԵԼ > ? ՄԻԳՒՑԵ ՊԱՇՏՈՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ՆԱ Է ՈՐ ՌԵԶՈՒՄԵՄՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ՆՇՎԻ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ .ՙ ...ՈՐՊԻՍԻ ՆՐԱՆՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՒՅՍԻՆ ՉՄՆԱՆ ..)))...................
david
Պատերազմը կգա մաքրելու պագոն աթոռավորներ բթապետությունը;ՈՒխ, թացը չորի հետ կվառվի; Ինքնացեղասպանություն;
Arman
Привыкли жить жирно , деньги рекой льются.Уже понятно без коррупции и взяточничества не обошлось, иначе я бы был намного богаче них.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter