Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հայաստանը «Եհովայի վկաներ»-ի հետեւորդներին կվճարի 134.000 եվրո



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ վճիռ է կայացրել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19 հետեւորդներն ընդդեմ Հայաստանի գործով: Դատարանը բավարարել է դիմողների իրավունքի խախտումը` այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար կալանքի տակ պահելը, երբ նման դեպքի համար Հայաստանի օրենսդրությունը քրեական հետապնդում չի նախատեսում: ՄԻԵԴ-ը ճանաչել է «Եհովայի վկաներ»-ի 19 հետեւորդներին պատճառված բարոյական վնասը եւ իբրեւ փոխհատուցում որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց պետք է վճարի 134.000 եվրո:

Այլընտրանքային զինվորական ծառայությունից հրաժարվողները դիմել էին ներպետական դատարաններ` բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով եւ մերժվել էին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չունի այդ ինստիտուտը: Եվրադատարանն իր վճռով խախտում է ճանաչել Հայաստանի օրենսդրության մեջ օրենքի բացը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Վ. Առաքելյան18:57 - 28 նոյեմբերի, 2012
Զարմանալի է, պարզվում է «Եհովայի վկաներ»-ը ավելի շատ են շահագրգռված օրենքի բացերի շտկման և քրեական հետապնդում չնախատեսող օրենքի ճիշտ կիրառման հարցերով քան մեր օրենսդիրներն ու Դատարանները, ...:Կարծում եմ այս 134.000 եվրոն անհրաժեշտ է բռնագանձել այս վերջիններից:
2. gevorg19:55 - 28 նոյեմբերի, 2012
to dranc piti duubinkeqi tak cecelov satkacnes,vor haskanan te incha petutyun u hayreniq.ov en dranq????azgi davachanner,vor havatacyali dimaki tak kashinern en prkum
3. hasmik12:51 - 29 նոյեմբերի, 2012
անգամ եվոհայի վկաններն են հաղթում Հայաստանի Հանրապետությանը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ