HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

slaq.am-ը փոխել է դիրքորոշումը եւ չի ընդունում զրպարտության փաստը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ թիվ 32 ընտրատարածքում (ք. Տաշիր) պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված Անուշավան Նիկողոսյանի հայցով դատական նիստն ընդդեմ slaq.am-ի: Հիշեցնենք, որ պատասխանողն ընդունել էր հայցն ամբողջությամբ, և դատարանը կողմերին ժամանակ էր տրամադրել հաշտության եզրեր գտնելու համար:

Դատավոր Ռ. Ափինյանի այն հարցին, թե կողմերն, ի վերջո, հաշտություն կնքեցի՞ն, Անուշավան Նիկողոսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ պատասխանողի կողմից ոչ մի ողջամիտ առաջարկ չի եղել:

Նիստին ներկա պատասխանող «Վիրտուալ մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, նույն ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը դատարանին հայտնեց, որ իրենց նախկին ներկայացուցիչը՝ գլխավոր խմբագիրը, լիազորված չի եղել ամբողջական և վերջնական պատասխան տալու և սխալ պատասխան է տվել հաշտության կապակցությամբ, ինչի համար էլ ազատվել է աշխատանքից: Հարությունյանը համարում է, որ slaq.am-ի կողմից ոչ մի վիրավորանք և զրպարտություն չի եղել և խնդրում է հայցն ամբողջությամբ մերժել:

«Բա էս անձնավորությունը՝ Անուշավան Նիկողոսյանը, սուտ ա ասու՞մ»,- դատավորի հարցին Ա. Հարությունյանը պատասխանեց, որ հարյուր անգամ կարդացել է այդ նյութը և կարծում է, որ իրենք հայցվորին չեն վիրավորել կամ զրպարտել:

Հայցվորը դատարանին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ պատասխանող կողմը սահմանված ժամկետում գրավոր առարկություն չի ներկայացրել, ինչը պետք է ընդունվի որպես փաստերի ընդունում:

Այսպիսով, դատարանը դատաքննությունն ավարտեց և դատական ակտի հրապարակման օր նշանակեց դեկտեմբերի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter