HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիում գումարներն ուղղվել են ոռոգման ջրի ապահովմանը, սակայն հողերը չեն մշակվել՝ ջուր չլինելու պատճառով (վիդեո)

Նոյեմբերի 28-ին Աքորու գյուղամիջում հավաքված գյուղացիները խնդրեցին Կառավարությանը հայտնել իրենց ոռոգման ջրի խնդրի մասին: Աքորեցիներն ասում են, որ ոռոգման ջրի պատճառով տարիներ շարունակ չեն մշակել անգամ գյուղին ամենամոտ «Տափի դուզ» հանդամասի 40 հա վարելահողերն ու իրենց տնամերձ հողամասերը:

«Մենակ կառավարությունը հասկանա  ու մեզ ոռոգման ջուր տա, մեղք է էս ժողովուրդը»,- ասաց աքորեցի Էդիկ Պետրոսյանը: «Գյուղում մի քանի տուն ունի ոռոգման ջուր, էն էլ վերի թաղումը»,- ավելացրեց Հրանտ Մարտիրոսյանը: Վերջիններիս նշեցին, որ հողը չմշակելու պատճառով գյուղի երիտասարդությունը կտրվում է հողից:

Լոռու մարզի Աքորի գյուղի ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել նախկին համայնքապետ Կամո Սիմոնյանի՝ վերջին 10 տարում այդ նպատակով պետբյուջեի և դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներն անարդյունավետ ծախսելու պատճառով:

«Հետքը» դեռևս 2009թ. ահազանգել է Կամո Սիմոնյանի՝ ոչ միայն ոռոգման ջրի, այլև համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաների անարդյունավետ ծախսումների մասին: Լոռու մարզային դատախազությունը թերթի հրապարակումների հիման վրա 2009թ. քրեական գործ էր հարուցել, որը մեկ տարուց ավելի ձգձգվելուց հետո փակվեց մարզի դատախազ Կարեն Շահբազյանի ցուցումով:

Երեկ Աքորու համայնքապետարանի հաշվապահությունից  տեղեկացանք, որ գյուղի 210 հա վարելահողերի ոռոգման համար 2004թ. ՄԱԿ-ի «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության 43 մլն դրամ և համայնքի բյուջեի 12 մլն դրամ ներդրումներով կառուցվել է «Չափրելաձոր-Աքորի» ոռոգման ջրատարը:

«Այս ջրատարի ջրով ոռոգվել են ընդամենը գյուղի վերին թաղամասի տնամերձերը»,- ասում են աքորեցիներ Հրանտ Սիմոնյանը, Էդիկ Պետրոսյանը, Հրանտ Մարտիրոսյանը և ուրիշներ:

«Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրից 2004թ. 1 մլն 150 հազար դրամ է հատկացվել Աքորու «Թալենի» հանդամասի ոռոգման ջրամբարի 3 կմ երկարությամբ ջրագիծը վերանորոգելու համար:

Պետբյուջեից 2007թ. համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական սուբվենցիայի 2 մլն 898 հազար դրամը հատկացվել է Կաճաճկուտ գյուղից Աքորի իջնող փողոցի վրա տեղադրված ոռոգման ջրագծի վերանորոգմանը:

2008թ. «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով 3 մլն 897 հազար դրամ է հատկացվել գյուղի ոռոգման ջրամբարի և 900 գծ/մ երկարությամբ ջրագծի վերանորոգմանը: Աքորիում 2008թ. պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիայի 6 մլն 841 հազար դրամ ներդրումով կառուցվել է ոռոգման նոր ջրագիծ:

Գյուղի 4-րդ փողոցի ջրագծի՝ գյուղամիջից մինչև գյուղի գերեզմանատուն հատվածը վերանորոգելու համար համայնքի բյուջեի 2009թ. բնապահպանական սուբվենցիայից ծախսվել է 8 մլն 685 200 դրամ: Նույն 2009 թ.-ին համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիայից 1 մլն 030 հազար դրամ է ծախսվել 9-րդ փողոցի ոռոգման ջրագծի վերանորոգման համար:

Աքորու համայնքապետարանի հաշվապահ Սոխակ Դալլաքյանը նոյեմբերի 28-ին «Հետք»-ին հաղորդեց, որ համայնքի բնապահպանական ծրագրով ևս 1 մլն 096 հազար դրամ է ծախսվել ոռոգման ջրագծերից մեկի վերանորոգման համար, սակայն չհիշեց, թե որ ջրագծի համար է ծախսվել այդ գումարը:

Կատարված ծախսերի արդյունքում գյուղացիների ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել: Աքորեցիներին տեղեկացրի իրենց ոռոգման ջրով ապահովելու համար կատարված պատկառելի ծախսերի մասին, որին նրանք այսպես արձագանքեցին. «Էդ վերևներն են կերել, դա մենակ համայնքապետ Կամո Սիմոնյանի գործ չի»:

Աքորիում ոռոգման ջրի ակունքներն առատ են: Գյուղացիներն այդ առիթով մատնանշում են ոչ միայն գյուղի «Չափրելաձոր» հանդամասի ու Լալվար սարի լեռնային աղբյուրների ջրերը, այլև Դեբեդ գետից պոմպերով Աքորի ջուր բարձրացնելու հնարավորությունը:

Աքորու նորընտիր համայնքապետ Հրահատ Սիմոնյանը, հաշվի առնելով համայնքի զարգացման գործում ոռոգման ջրի խիստ կարևորությունը, որոշել է գյուղի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրով վերջնականապես լուծել ոռոգման ջրի խնդիրը: Համայնքապետը խնդիրը լուծելու համար համայնքի բյուջեից կատարելու է նոր ֆինանսական հատկացումներ:

Հրահատ Սիմոնյանն ասում է, որ արդեն պատրաստել է Աքորի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրի իր առաջարկությունները: Աքորիում հողը չմշակելու մյուս կարևոր պատճառը գյուղտեխնիկայի պակասն է: «Մի տրակտոր ունենք, այն էլ չի աշխատում, համայնքապետարանի տրակտորն է»,- ասում է Էդիկ Պետրոսյանը:

Աքորեցի Հրանտ Սիմոնյանը դժգոհում է գյուղում ջեռուցման դժվարություններից: Գազը թանկ է, անտառի փայտն էլ վերջին շրջանում ոստիկանների սահմանած հսկողության արդյունքում անմատչելի է դարձել թոշակառու գյուղացիներին:

Աքորի համայնքի 2009-2012թթ. քառամյա ծրագրով նախկին համայնքապետ Կամո Սիմոնյանը նախատեսել էր 3 ծրագիր: Նախատեսվածից գյուղի մշակույթի կենտրոնի կապիտալ վերանորոգման ծրագիրը չի իրականացվել:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Թաթոյանը չհիշեց, թե վերջին անգամ երբ է վերանորոգվել մշակույթի կենտրոնի շենքը: «Հիմա կենտրոնում ոչ մի խմբակ չունենք, գյուղացիների համար մշակութային միջոցառումներ չենք կազմակերպում»,- ասաց տնօրենը:

Աքորեցիների բարձրացրած խնդիրներն առաջիկա երկու ամսվա ընթացքում կքննարկվեն համայնքի ավագանու նիստում: Հրահատ Սիմոնյանը հավաստիացնում է, որ քառամյա ծրագրի քննարկմանը անպայման մասնակից է դարձնելու բանիմաց և համայնքի հոգսերով ապրող գյուղացիներին:

Մեկնաբանություններ (17)

Hamagyuxaci
Աղաչում եմ,- Մ՛ի վրդոհվեք, եթե ասեն փիլիսոփա,ոչ թե իմաստակ, Սրիկային հենց սրիկա Ոչ թե ազնիվ Մի վախեցեք ազնիվ խոսքից Մ՛ի վախեցեք կեղծի մասին ճիշտ գրելուց: Ոչ թե ճշտին սուտ գումարեք Այլ բաժանեք սուտը ճշտի: Այս ամենը ճիշտ է հարկա՛վ…
Aqoreci...
Ողբամ վիճակդ դպրոց… Եթե խելքը շատ բան հասներ բա՜ ինչ կաներ Ուսուցիչներ լավ մտածեք մի աշակերտ էլ ավելացավ տնօրենի պաշտոնի տակ , Դե ձեզ մատաղ ուսուցիչներ Մեկ է՛լ մեկ է՛լ մի՛ զարկ տվեք:
աքորեցի-երևանցի
Հարգելիներս, կաչդում եմ ձեր որոշ գրառումներ ու տխրում. ես այստեղ շատ անգամներ եմ հպարտ -հպարտ ասել, որ մեր գյուղացիք շատ սիրալիր են միմյանց նկատմամբ, բայց դուք... Այ ռուսաստանցի աքորեցի, այ Դավիթ միթե ամեն մարդ իրավունք չունի սեփական տեսակետ ունենալու? Դուք էլ կարող եք ձեր անհամաձայնությունը արտահայտել, բայց առանց ծաղրի, առանց չարության և առանց անսխալականության հավակնության; Կամ էլ էդ երբվանից է այս կամ այն երևույթի մասին դատողություն անելը դառել դատարկ փիլիսոփայություն;---- Էհ............
դիտորդ
Դպրոցն ընչի եք խառնում, որ տասը ամիս էր դասն ու դասամիջոցը չէին տարբերվում, դա էր ձեզ դուր գալիս???
ԿԱՐԴԱՑՈՂ
իրոք ջուր եք ծեծում, դպրոցի մասին ասեք որ փողով տնօրեն նշանակեցին ու դառնալուա անգրագետանոց;
Aqoreci.....
Sireli Aqoreciner, Duq moracel eq mut u xavar tarinerin kazmakerpvac mijocarumner@ . Aqori gyuxi mshakuyti tun@ shrjani lavaguyn kulturayi tneric mekn er, isk hima ver e acvel Huys unenq vor gone hima kcarayi ir npatakin ev kverakangnven hin u bari avanduytner@.
Ընթերցող
Այ Աքորվեցիք ջուր եք ծեծում, ցավող ատամը հանում են և դեն գցում: Ինչ եք սարսռվում, կամ էլ շատ սրտացավ եք, ջեռուցումն էլ կարգավորեք, կոյուղին էլ: Գեղմասվարի հաստիքն էլ ձեզ փեշքաշ....
ուրիշ աքորեցի
Լավ էլ գորդյան հանգոյց եք գտել, զբաղվեք, սերիալներից լավ է;
Դավիթ
Մի թե կարևոր է մարդու բնակության վայրը, մարդս մարդ լինի : Ես ուրախ եմ, որ աքորեցի եմ ,պատրաստ եմ ապրել իմ գյուղի հուգսերով և ուրախություններով, միայն թե չմնամ դատարկ փիլիսոփա: Սվաղ մեկ անի բավական է…
աքորեցի
Հարգելի ռուսաստանցի աքորեցի, նախ ամեն մարդ միայն ինքն իրեն կարող է հավասարվել; Երկրորդ, սարսուռ է ազդում, թե դու ինչպիսի ոչնչացնող տոնով ես արտահայտվում համագյուղացուդ մասին; Երրորդ, կարծում եմ դժվար չի հասկանալը, որ եթե գյողի ղեկավարը ցանկանար, որ մշակույթի տունը իր նպատակին ծառայի, կամ ուրիշ տնօրեն կնշանակեր կամ էլ, որ ամենակարչորն է, մշակույթի տունը կարգի կբերեր և աշխատանք կպահանջեր; Նման դեպքերում մեր մեծերն ասում էին--Թերթի մի էրեսն եք կարդում, էրեխեք ձան...
ԲԱՐԻՆ ԿԱՄԵՑՈՂ
ԲԱՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԵՍ ՔԵՌԻ ՋԱՆ:
Աքորեցի/Ռուսաստան/
Խելացի աքորեցի........ Մի պաշտպանիր ակումբի վարիչ` ցերեկային ղրողչուն, հավասարվում ես իրեն: Ամոթ է նման աշխատողի կարգավիճակը արդարացնելը, որը խայտառակություն է բերում և ' գյուղին, և' մտածողին:
աքորեցիներ
Հաջողություն քեզ, Հրահատ Սիմոնյան, քո խելքն ու աշխատասիրությունը գիտենք բոլորս, բարով կառավարես;
աքորեցի
Ճիշտ է, որ նախկինոմ մշակույթի տունը իրոք ծառայել է իր նպատակին, բայց հիմա տնօրենը ինչ կարող էր անել,??? Հո բոլորս գիտենք, որ մշակույթի տնից միայն անունն է մնացել;Ջեռուցման մասին խոսք էլ չի կարող լինել, սանհանգույցները խայտառակ վիճակում են և անօգտագործելի,; Չկա գեղմասվար, և ավերակի մեջ իմաստ էլ չէր ունենա; Ինչ վերաբերում է տնօրենին, դեռ պետք է շնորհակալ լինենք, որ իր չնչին աշխատավարձով գոնե հոգ է տարել, որ եղածն էլ չավերվի;
Mane
CHISHT EN ASUM HAC@ HACARARIN TUR, MEKN EL AVEL TUR... AQORIUM MSHAKUYTAYIN KYANQ@ MERAC E. ISK ,, TNOREN@,, gna galis em.
Մհեր
“Նոյեմբերի 28-ին Աքորու գյուղամիջում հավաքված գյուղացիները խնդրեցին Կառավարությանը հայտնել իրենց ոռոգման ջրի խնդրի մասին:” Իբր թէ սա հայերեն է՞...Քաւ լիցի....
ԴիտորդՁեր անունը
Այ քսանմեկերորդ դարի Հակոբ Հակոբյան,չես վախում, որ էդ զարկը քո գլխին կպչի, հանգիստ թող ուսուցիչներին էլ, դպրոցին էլ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter