HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իրենց եկամուտներով ՊԵԿ նախագահին չեն զիջում նաեւ տեղակալները

Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտնի բիզնեսմեն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով նրա միլիոնների հասնող եկամուտերը զարմանալի չեն:

Անդրադարձել էինք, որ տարեկան 8 մլն 463 հազար 500 հազար դրամ աշխատավարձ ստացող ՊԵԿ նախագահը իր հաշվին ունի 278 մլն դրամ եւ 2 մլն 980 հազար դոլար: Իսկ կինը՝ Լաուրա Եփրեմյանը, 2011թ ստացել է ընդամենը 671 հազար 740 դրամ, սակայն իր հաշվին ունեցել է 188 մլն դրամ 2 մլն 765 հազար 200 դոլար:

Իսկ ի՞նչ եկամուտներ ունեն ՊԵԿ նախագահի տեղակալները: «Հետքն» այս անգամ կներկայացնի նրանց գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագրերը:

Արմեն Ալավերդյանը 2008 թ. զբաղեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը: Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը պարզվեց, որ Ա. Ալավերդյանը 2011թ. ստացել է 11 մլն 30 հազար 425 դրամի եկամուտ, որից 7 մլն 374 հազար 215 դրամը աշխատավարձն է, 434 հազար 210 դրամը՝ քաղաքացիարիավական պայմանագրերից ստացած եկամուտը, իսկ 3 մլն 222 հազար դրամը՝ բանկային ավանդից ստացած տոկոսավճարը:

2011թ. սկզբին Արմեն Ալավերդյանն ունեցել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 14 մլն 990 հազար դրամ, ավելի շատ գումար, քան իր տարվա եկամուտն է: Բացի այդ, նրա հաշվին եղել է 90 հազար դոլար (տարեսկզբին՝ 122 հազար):

ՊԵԿ նախագահի տեղակալի կինը՝ Նարինե Ալավերդյանը, նշված տարում ունեցել է 5 մլն 408 հազար 340 դրամ, որից 4 մլն 61 հազար 440 դրամը աշխատավարձն է, իսկ 1 մլն 346 հազար 900 դրամը՝ ավանդի տոկոսագումարից ստացած եկամուտն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Նարինե Ալավերդյանը 2011-ի սկզբին ունեցել է 4 մլն 700 հազար դրամ, տարեվերջին՝ 8 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ 20 հազար դոլար:

Որդին՝ Լեւոն Ալավերդյանը, ունեցել է միայն 1 մլն 599 հազար 787 դրամի եկամուտ, որը բանկային ավանդից ստացած տոկոսավճարն է: Նա ոչ դրամական միջոց ունի, ոչ էլ այլ եկամուտ:

ՊԵԿ նախագահի տեղակալներից Արթուր Աֆրիկյանը 2011թ. ստացել է 7 մլն 280 հազար 60 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ աշխատավարձն է: Սակայն, նրա հաշվին եղել է 19 մլն դրամ (տարեսկզբին՝ 38 մլն), 10 հազար դոլար (տարեսկզբին՝ 5 հազար) եւ 2 հազար 500 եվրո (տարեսկզբին՝ 0):

Տեղակալներից Տիգրան Բարսեղյանը նշված տարում ունեցել է 7 մլն 98 հազար 186 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ՊԵԿ նախագահի տեղակալը նախընտրում է գումարը պահել արտարժույթով: 2011-ի սկզբին ունեցել է 60 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 65 հազար:

Կնոջ՝ Լուսինե Ավագյանի եկամուտը նույնպես միայն աշխատավարձն է եղել՝ 1 մլն 37 հազար 75 դրամ, սակայն նրա հաշվին եղել է 29 հազար դոլար (տարեսկզբին՝ 28 հազար):

Ռոբերտ Գալոյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է այս տարվանից: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 6 մլն 562 հազար 652 դրամի աշխատավարձային եկամուտ, 200 միլիոն դրամ՝ շահաբաժնից ստացված եկամուտ, 3 մլն 420 հազար դրամ՝ վարձակալությունից ստացած եկամուտ, ինչպես նաեւ երկու տարբեր ավանդներից ստացած տոկոսավճար՝ 21 մլն 728 հազար 13 դրամ:

Ռոբերտ Գալոյանը ունեցել է նաեւ 310 միլիոն դրամից ստացած կամ վերադարձրած փոխառություն: Նրա հաշվին եղել է նաեւ 300 մլն դրամ, 2 մլն 300 դոլար, ինչպես նաեւ 200 հազար եվրո:

Նա ունեցել է նաեւ հողամաս, 3 շենք-շինություն, որոնցից մեկը հողամասով, ինչպես նաեւ 34 մլն 815 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս:

Վախթանգ Միրումյանը նույնպես «նորեկ» է: Նա ՊԵԿ նախագահի տեղակալի պոշտոնում նշանակվել է սույն թվականի հուլիսի 23-ին:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վ. Միրումյանն ունեցել է 7 մլն 911 հազար 723 դրամի աշխատավարձային եկամուտ, ինչպես նաեւ 30 հազար դոլարի նվիրատվություն: Նրա հաշվին եղել է 3 մլն դրամ եւ 40 հազար դոլար:

Վախթանգ Միրումյանն ունի «Վազ 21150» մակնիշի ավտոմեքենա եւ մեկ բնակարան:

Մեկնաբանություններ (4)

armen
these few men are literally killing Armenia's economy with their corrupt subjective taxation... they should be behind bars!
Karen Mkrtchyan
Texna mez..Menqenq es chmonerin eres tvel...
Pogos
Duq gnaceq aragachaperic boxoqeq ...
ՎԱՐԴԱՆ
ՀԱՎԱՏԱՆՔ ՈՐ ՓՈԽԵՆՔ....кайфуем сегодня мы с тобой кайфуем

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter