HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևակ Արզարունու փաստաբանի բացատրությունները հակասում են իր վստահորդի ցուցմունքներին

«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը հայց է ներկայացրել Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ընկերության նախկին տնօրեններ Սևակ Արզարունու և Արտյոմ Մարտիրոսյանի` ընկերության փաստաթղթերը վերադարձնելու և Սևակ Արզարունու կողմից «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունից ապօրինի ստացած 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որպես աշխատավարձ ստացած 6.480.000 դրամը և գործուղման գումար ստացած 859.400 դրամը բռնագանձելու պահանջներով: 

Ընկերության ներկայացնող փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 27.11.2012թ. դատական նիստում նշեց. «Ընկերությունում առկա են դրամարկղի ելքի հարյուրավոր օրդերներ, որոնց տակ, որպես ղեկավար

իր ստորագրությունն է դրել ընկերության աշխատակից չհանդիսացող Սևակ Արզարունին: Իսկ ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը դրամարղի ելքի օրդերներից մի քանիսի վրա է իր ստորագրությունը դրել,

սակայն ոչ թե որպես ընկերության տնօրեն, այլ` որպես գլխավոր հաշվապահ, կամ որպես գումար ստացող:

Օրդերներից մի քանիսում բացակայում է ընկերության գանձապահի ստորագրությունը, ինչը փաստում է այն մասին, որ անգամ առանց գանձապահի գիտության էլ Սևակ Արզարունին գումարներ է ելքագրվել: Ստացվում է, որ ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի թողտվությամբ և Սևակ Արզարունու ստորագրությամբ, ընկերությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով դրամարկղից ապօրինաբար առանձնապես խոշոր չափի գումարներ են ելքագրվել և տնօրինվել»: 

Ի դեպ, ընկերության հարկերը չվճարելու փաստով ներկայումս քննվող քրեական գործով Սևակ Արզարունին, դատարանում տված իր ցուցմունքով ընդունել է, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունից, որպես շահաբաժնի կանխավճար ընկերությունից ստացել է ավելի քան 600.000 դոլար գումար, իսկ որպես աշխատավարձ` ամսական 720.000 ՀՀ դրամի չափով գումար: 

Ուշագրավ մեկ փաստ ևս՝ Սևակ Արզարունու և Արտյոմ Մարտիրոսյանի կողմից ընկերությունը ղեկավարելու ժամանակահատվածի /01.08.2008թ.-20.10.2010թ./ ֆինանսական գործունեության ուսումնասիրություն է իրականացվել «Լեգալ-Աուդիտ»-ի կողմից և պարզվել է, որ 2010թ. դրությամբ ընկերության հաշիվներից պակասում է 89.000.000 ՀՀ դրամ: Այդ կապակցությամբ էլ Սևակ Արզարունին իր ցուցմունքով ընդունել է, որ 2010թ. սեպտեմբերին պետք է հաշվետվություն ներկայացներ, սակայն հարաբերությունների սրման և իր հեռանալու փաստով պայմանավորված, այն չի ներկայացրել: 

Մինչդեռ պատասխանող կողմի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Էդգար Հովհաննիսյանը խնդրեց դատարանին մերժել հայցը՝ այն համարելով անհիմն: Պատասխանողներին ներկայացնող փաստաբանը

նույնպես հայտնեց, որ Սևակ Արզարունին նշված գումարներ ստացել է, սակայն, հակասելով Արզարունու ցուցմունքին, հայտարարեց, որ Արզարունին այդ գումարները ստացել է ոչ թե ընկերության միջոցներից, այլ`Հարթունյաններին պատկանող անձնական միջոցներից և, որպես օրինակ նշեց, որ Արզարունին 175.000 դոլարը 27.02.2008թ. ստացել է Գարաբեդ Հարութունյանի բանկային հաշվից: 

Ի դեպ, հենց այդ գումարով` Գարաբեդ Հարութունյանի հաշվին, Արզարունին Վլադիսլավ Մանգասարյանի միջոցով գնել է ներկայիս իր բնակարանը: Փաստաբան Հովհաննիսյանն իր հերթին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստական հանգամանքներին, որ ինքը սույն գործով արդեն նշել է այն մասին, որ Արզարունին,իրոք, այլ դրվագներով, մինչ 2009թ. Հարթունյաններից գույքի վաճառքից և բանկային հաշիվներից ավելի քան 2մլն դոլար գումար է ստացել ու չի վերադարձրել և նշված փաստերի հիմքով ներկայացված պահանջներով այլ գործեր են քննվում: Տվյալ գործում առկա ընկերության պետռեգիստրի վկայականից էլ ակնհայտ է, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը 2008թ. հոկտեմբերի 02-ից է գործում: Իսկ Արզարունին իր ցուցմունքում նշել է, որ 2009թ. նոյեմբեր–2010թ. սեպտեմբեր ամիսներին է ղեկավարել ընկերությունը և իր կողմից նշված  գումարները ստացել է հենց ընկերությունից: Այսինքն պատասխանողների ներկայացուցչի փաստարկն անհիմն է: 

Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց գործի քննությունը՝ ներկայացված ապացույցները համարվեցին հետազոտված: Նշենք, որ հայցվոր կողմը ներկայացրել էր «Լեգալ-Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված Աուդիտորական հաշվետվությունը, ընկերության դրամարկղի ելքի համապատասխան օրդերները և քրեական

գործով Արզարունու կողմից տրված ցուցմունքի տեսագրության խտասկավառակը: 

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին: 

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter