HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խոշտանգող սկեսուրը բանտում կմնա մոտ 1 տարի

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, Հայկանուշ Միքայելյանին մեղավոր ճանաչեց Քր. օր.-ի «Միջին ծանրության վնասվածնքեր հասցնելու» եւ «Խոշտանգում» հոդվածներով ու դատապարտեց 4 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք՝ Հայկանուշ Միքայելյանի նախկին հարսները՝ Մարիամ Գեւորգյանը եւ Մելինե Բայաթյանը, ոստիկանությանը պատմել էին, թե Սանկտ-Պետերբուրգում ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել Դավիթ Զիրոյանի եւ սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից: Սակայն հետագայում Մելինեն մեղադրող ցուցմունքների մեծ մասից հրաժարվեց:

Դավիթին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ»-ի համար: Բայց համաներման կիրառմամբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Նույն՝ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ երկրի նախագահի հայտարարած համաներման կիրառմամբ այսօր դատավորը որոշել է 1/3-ով կրճատել Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ սահմանված պատիժը: Ստացվում է, որ Միքայելյանն անազատության մեջ կմնա մոտ 1 տարի՝ հաշվի առնելով նաեւ վերջինիս՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը:

Տուժող Մարիամ Գեւորգյանի ներկայացրած՝ 17 միլիոն 350 հազար դրամի չափով քաղաքացիական հայցապահանջը դատավոր Բեկթաշյանը թողել է առանց քննության: Տուժողի հայրը՝ Համազասպ Գեւորգյանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այսօրվա վճիռը «շատ մեղմ» է եւ այն անպայման բողոքարկելու են. «Էրեխուն կես մարդ դարձրին ու էլի՞ համաներում: Ի՞նչ համաներում… »:

Մեկնաբանություններ (1)

nan
bayc de mi tari qicha eli mi 55 tari petq er sran

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter