HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պտղավանքի վերականգնման աշխատանքները չեն սկսվում գումարի սղության պատճառով (լուսանկար)

Կոտայքի մարզի Պտղնի գյուղի միջնադարյան կիսավեր տաճարի` Պտղավանքի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել էին դեռ 2008թ., իսկ վերականգնողական աշխատանքները ներառվել էին պետբյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրում, սակայն վերականգնման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ի պատասխան «Հետքի» հարցման, Պտղավանքի վերականգնման աշխատանքները չսկսվելը պատճառաբանել է նրանով, որ բյուջետային հատկացումները սուղ են և ուղղվում են արդեն սկսված ու շարունակվող վերականգնման աշխատանքներն ավարտելուն:

Պտղնիի տաճարը 6-7-րդ դարերում կառուցել է իշխան Մանուել Ամատունին:

Պահպանվել են տաճարի հյուսիսային պատն ամբողջությամբ, հարավային պատը մասամբ և արևելյան գմբեթակիր կամարը:

Բարձրարվեստ են Պտղավանքի հարթաքանդակները, քիվերը, լուսամուտների կամարունքները:

Հայտնի են Պտղավանքի հարավային ճակատի լուսամուտի կամարունքի հարթաքանդակները, որոնք պատկերում են աստվածամորը` կողքերին մեկական հրեշտակ ու երեքական առաքյալների:

Առաքյալներից ներքև մի կողմում «Մանուէղ Ամատունեաց Տէր» մակագրությամբ, հեծյալ, գազանի նետահարող Մանուել Ամատունու քանդակն է, մյուսում` առյուծի դեմ նիզակով մենամարտող մարդու` հավանաբար Մանուել Ամատունու որդի Սահակի քանդակը:

Պտղավանքի, ինչպես և Հայաստանի բազմաթիվ այլ հուշարձանների պատերին միջնադարյան արձանագրությունների կողքին կարելի է գտնել նաև հնավայրի այցելուների թողած ժամանակակից «արձանագրությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter