HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2013 թ. կկատարվեն Ավանի Կաթողիկեի ուսումնասիրման աշխատանքներ (լուսանկար)

2013 թ. նախատեսվում է Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի շրջանակներում համատեղ իրականացնել Երևանում գտնվող Ավանի Կաթողիկե եկեղեցու ամփոփ ուսումնասիրման աշխատանքներ:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Հետքին» հայտնեց, որ ուսումնասիրման արդյունքում կգնահատվի կիսավեր հուշարձանի ներկայիս վիճակը, և կնախանշվի անհրաժեշտ միջամտությունների ցանկը:

Ավանի Կաթողիկե եկեղեցին 588-597թթ. կառուցել է Հովհան Բագարանցի կաթողիկոսը:

Պահպանվել են հուշարձանի պատերը: Հռիփսիմեատիպ եկեղեցին ծածկված է եղել հինգ գմբեթով:

Ավանի Կաթողիկեի տիպի եկեղեցիներն իրենց կառուցվածքով ու ծավալային լուծումով միջնադարյան եկեղեցաշինության բարդ ու կատարյալ օրինակներից են: Ըստ հանրագիտարանների` Ավանի Կաթողիկեն այս տիպին պատկանող թվագրված եկեղեցիներից ամենահինն է:

Վանքի պատերին կան միջնադարյան արձանագրություններ, իսկ հուշարձանի շուրջը` ամբողջական ու կոտրված խաչքարեր:

Եկեղեցու փլուզման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ենթադրվում է, որ հուշարձանն ավերվել է 1679 թ. երկրաշարժից։

Ավանի Կաթողիկեն մասնակի վերանորոգվել է 1941 և 1968 թթ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter