HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ստյոպա Սաֆարյան. «ԿԸՀ տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությունը»

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությունը»,- հենց նոր «Հետքին» ասաց Երևանի թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԿԸՀ մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, ըստ որի` այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր, զրուցել է թեկնածուների, այդ թվում նաև Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց հետ, ովքեր «փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ իր վստահված անձինք ոչ միայն տեսել են բազմաթիվ ընտրախախտումներ, այլև գրավոր արձանագրել դրանք:

Անդրադառնալով ԿԸՀ հայտարարության այն մասին, որ «ԿԸՀ նախագահի այցելած տեղամասերում չեն նկատվել մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնների դիմաց»` Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ գուցե Տիգրան Մուկուչյանը շրջել է Երևանի ոչ թե թիվ 1 ընտրատարածքի, այլ բոլորովին այլ թաղամասերի ընտրատեղամասերում:

«Կարող ենք տրամադրել ընտրախախտումների վերաբերյալ ֆանտաստիկ մեծ քանակության աուդիո- և ֆոտոնյութեր»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter