HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ԱԺ արտահերթ ընտրություններն առանձնանում են առանձնակի պասիվությամբ

Թիվ 1 ընտրատարածքի 1/27 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 1830 ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 460-ը: Հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Ազգային ժողովի նախորդ ընտրությունների ժամանակ այս տեղամասում մասնակցել է գրեթե կրկնակի շատ մարդ, ընդ որում` ձայները տեղաբաշխվել էին հօգուտ Ստյոպա Սաֆարյանի:

«Վարդանանք» կրթահամալիրում տեղակայված 1/28 ընտրատեղամասում ժամը 18:50-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 452 ընտրող: Ընտրատեղամասի ընտրողների ընդհանուր թիվը 1658 է: Հանձնաժողովականները միաբերան փաստեցին, որ ընտրություններն ընթանում են առանց խախտումների, բայց բողոքեցին ընտրողների պասիվությունից:

1/33 ընտրատեղամասում 1949 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 540-ը: ԱԺ պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի վստահված անձ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը դժգոհում էր ընտրողների պասիվությունից և նշում, որ ընտրատեղամասում արտառոց միջադեպեր չեն գրանցվել:

1/32 ընտրատեղամասում 1881 ընտրողից քվեարկությանն այս պահի դրությամբ մասնակցել է 509-ը: Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Վարդանյանը նշեց, որ ահազանգ են ստացել, որ դրոշմակնիքի թանաքը արագ ցնդում է, ժամը 16:00-ի սահմաններում փոխել և սկսել են աշխատել սովորական թանաքով: Այստեղ ևս դժգոհ էին ընտրողների պասիվությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter