HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռչակվել է Արթիկի թեմը

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և անմահ պատարագի արարողության ընթացքում հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև մի նոր՝ Արթիկի թեմ:

Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես ասված է. «Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները ևս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազմակերպմամբ առավելագույնս հոգացվեն հոգևոր կարիքները Մեր զավակների և մատուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգևոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու և նվիրական արժեքների հանդեպ»:

Այնուհետև Գարեգին Բ-ն նորանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին հանձնեց Արթիկի թեմի հռչակման կոնդակը:

Ս. պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Վերջին տարիներին հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել են նաև Ֆրանսիայի hայոց թեմը և Հայաստանում Վայոց ձորի ու Տավուշի թեմերը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter