HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ. խաթարում են «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը (լուսանկար)

ՀՀ Քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ:

Սակայն ի պատասխան այդ ահազանգին՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Պետք է նշենք, որ քաղաքացի Սարոյանը վերը նշված խնդրով դիմել է նաև Հանրային խորհուրդ և մեր նախաձեռնությանը: Նա մեզ տրամադրել է դեռևս 2012թ. օգոստոսին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում իր կողմից կատարված լուսանկարները, որոնք նրա կողմից դեռևս երեք ամիս առաջ ներկայացված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ոլորտի աշխատակիցներին:

Այս լուսանկարներում ակնհայտ երևում են բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի հետ անհամատեղելի աշխատանքները, ինչի հետևանքով էական վնաս են հասցվում և արդեն իսկ հասցրել են շրջակա միջավայրին, ինչպես նաև խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը:

Մեր կարծիքով, ակնհայտ խախտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները: Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները:

Այս խնդրի վերաբերյալ մեր նախաձեռնությունը այսօր հարցումով դիմել է բնապահպանության նախարարին համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու նպատակով, որոնք ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք հանրությունը:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Ֆեյսբուքյան խումբ

03.12.12

Մեկնաբանություններ (2)

haykUS
Unfortunately since they gave Parzlich to some parliament member it became another place for Oligarchs to have parties. Out unique, prestine lake is destroyed. I hate Armenian government! They destroy what I used to call my untouched unique Armenia.
Վ. Առաքելյան
Սա արդեն Պարզ Լիճը չի: Արդեն շատերն են հարցնում՝ ,,Սա է Հայաստանը?,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter