HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

1906 թ. Սարյանը «Արագածի լանջերին» կտավը նվիրեց խմբագրին, իսկ օրեր առաջ կտավը վաճառվեց 1 մլն դոլարով

Սարյանի «Արագածի լանջերին» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի երեկոյան վաճառքում ռուսական արվեստի աճուրդի շրջանակում վաճառվել է ռեկորդային 623,7 հազար ֆունտ ստերլինգով:

Այս կտավի ստեղծման պատմության և մինչ աճուրդն անցած ոդիսականի մասին զրուցեցինք Խրիմյան թանգարանի տնօրեն (1967- 2005 թթ. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, ե՞րբ և որտե՞ղ է ստեղծվել «Արագածի լանջերին» կտավը:

- 1906թ. ավեստի հեղինակավոր ամսագրերից մեկի (“Золотое руно”) խմբագիրը` Նիկոլայ Ռյաբուշինսկին, հավանել էր Սարյանի աշխատանքները և խնդրել նոր նկար անել: Շատ էր ոգևորված, քանի որ 1901թ. հետո մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Սարյանը նկարում է «Արագածի լանջերին» կտավը և նվիրում Ռյաբուշինսկիին, որն էլ այն փոքր չափերով տպագրում է ամսագրում:

Անցնում են տարիներ, և հեղափոխությունից հետո շատերը դուրս են գալիս: Ֆրանսիա է մեկնում նաև Ռյաբուշինսկին` նախապես Մոսկվայի Տրետյակովյան թանգարանին նվիրելով Սարյանի 1909 թ. արված ինքնադիմանկարը, իսկ մյուսը իր հետ Ֆրանսիա է տանում:

1927 թ. երբ Սարյանը Փարիզում էր, հանդիպում է Ռյաբուշինսկիին: Մինչ մահը (1951 թ.) Ռյաբուշինսկին Ֆրանսիայի նախագահական նստավայրի դիմաց գտնվող «Popoff» ցուցասրահին է հանձնում Սարյանի կտավը:

- Անցնում են տարիներ և...

- 1990-ականների վերջերին Կանադայում մեկ այլ հայ արվեստաբանի հետ աշխատում էի Մարտիրոս Սարյանի կտավների կատալոգի ստեղծման վրա: Ես ամսագրից նկարել էի «Արագածի լանջերին» կտավը, որպեսզի տեղադրեմ ալբոմի մեջ: Այդ պահին մեկը ներս մտավ և հարցրեց, թե Սարյանի՞ գործերն ենք տպում: Ապա շարունակեց, որ ինքը 30 տարի առաջ գնել է կտավներից մեկը: Այնուհետև պարզվեց, որ խոսքը հենց «Արագածի լանջերին» կտավի մասին է:

Ես անչափ ուրախացել էի: Մեկ օր անց նա բերեց նկարի սլայդը, և 100%-ով կարող եմ ասել, որ այն բնօրինակն է:

- Ի՞նչ եղավ հետո:

- Այնուհետև Ռոյը (կտավի սեփականատերը) այն նվիրում է որդուն` Անտուանին, իսկ վերջինս նկարը վաճառում է Լոնդոնում:

- Կտավը ոչ մի կերպ հնարավոր չէ՞ր գնել և Հայաստան տեղափոխել:

- Շատ մեծ է եղել ցանկությունս այն հասցնել Հայաստան, և թանգարանը համալրել ևս մեկ նմուշով, բայց չստացվեց: Չորս տարի առաջ առիթ ունեցա անձամբ տեսնելու նկարը և շոշափելու սեփական ձեռքերովս: Այսօր այն արդեն վաճառված է:

Մեկնաբանություններ (1)

Hagop Mardirosian
Mite Roy yev Antoine geghz anounner chen? Vordegh en anontz azganounnere? Ch lini Khachadourian en anontz azganounnere.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter