HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կեղծված փաստաթղթերով ինքնաթիռը

Նոյեմբերի 30-ին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տների վրա ընկավ «Իլ-76» ինքնաթիռը:

Վերջինս սովորականի համաձայն բեռնափոխադրում (ըստ լուրերի՝ մեքենաներ) էր իրականացնում երկրի երկրորդ խոշորագույն Պուենտ-Նուար քաղաքից դեպի մայրաքաղաք:

Արդյունքում զոհվեցին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին (ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Վարազդատ Բալասանյան (1949 թ., հրամանատար, եղել է Արցախյան ազատամարտի մասնակից, Ստեփանակերտի օդանավակայանի պետ), Արա Թովմասյան, Թադեւոս Հովհաննիսյան, Անդրանիկ Գեւորգյան, Էդգար Ավետյան (1989 թ., օպերատոր)): Նշվեց զոհված առնվազն 30 եւ վիրավորված շուրջ 20 բնակչի մասին:

Նախապես իբրեւ վթարի պատճառ հայտարարվեց անբարենպաստ եղանակը: Ինքնաթիռը վայրէջք պետք է կատարեր երեկոյան. ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ ուժեղ անձրեւ էր գալիս, որն ուղեկցվում էր քամով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանն էլ հայտնեց, որ նախնական տվյալներով ինքնաթիռի թեւին հարվածել է ամպրոպը, որն էլ դարձել է կործանման պատճառ: Կոնգոյի իշխանությունները հետաքննում են միջադեպը:   

Ո՞վ է աղետի ենթարկված ինքնաթիռի իրական տերը

Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը նախ հայտարարեց, թե ինքնաթիռը պատկանում է տեղական «Trans Air Congo» ընկերությանը եւ կատարում է նույնպես տեղական «Aero-Service»-ի բեռնափոխադրման պատվերները: Սակայն շուտով «Trans Air Congo»-ն հերքեց, թե ինքնաթիռն իրենն է: Պարզվեց, որ այն իրականում պատկանում է հայկական «Ռիջ Էյրվեյս» («Ridge Airways») ընկերությանը. պատվերների մասով տեղեկատվությունը հաստատվեց:

Այս անունով ավիաընկերություն Հայաստանում իրոք կա: Այն, ի թիվս 11 ընկերությունների, գրանցված է քաղավիացիայի վարչության կողմից: Պետռեգիստրի կայքում ընկերության սեփականատեր է նշված Սերգեյ Քոչարովը, որը գրանցված է Երեւանում: EK 76300 կողային համարով «Իլ-76Տ» ինքնաթիռը, սակայն, ըստ «Հետքին» նամակ գրած օդաչու Վալերի Պողոսյանի, պատկանում է նման անունով մեկ այլ ընկերության, որը գրանցված է օֆշորային գոտում: Պողոսյանը օդանավի հրամանատար է, նա նույնպես աշխատում է Աֆրիկայում: Զոհված անձնակազմի անդամները, ինչպես ինքն է ասում, եղել են իր ընկերները:

Ընդհանրապես, Հայաստանում գրանցված ավիաընկերություններից շատերը գործունեություն են ծավալում արտերկրում, հիմնականում՝ Աֆրիկայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Մասնավորապես 3 տարի առաջ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, որ ընկերությունները գրանցվում են Հայաստանում, քանի որ մեր երկրում դա անվճար է, իսկ, օրինակ, նույն ԱՄԷ-ում գանձվում է պետտուրք՝ 382 մլն դրամ, Մեծ Բրիտանիայում էլ՝ 1,1 մլրդ դրամ: Բացի այդ՝ պարզվել էր, որ այստեղ գրանցված, բայց դրսում գործող ընկերությունները ՀՀ պետբյուջե մուծում են չնչին հարկեր՝ համեմատած նույն «Արմավիայի» կամ «Արմ-Աէրո»-ի (ՊՆ-ին պատկանող ընկերություններից է, որը ուղղաթիռ է շահագործում): Այս տեսանկյունից միանգամայն տրամաբանական է հրամանատար Պողոսյանի ասածը, որ վթարված ինքնաթիռի տեր ընկերությունը օֆշորային գոտում է գրանցված:        

Ավելին՝ Պողոսյանը նամակում գրել է, որ «Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ըստ Պողոսյանի՝ նույն Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» եւ 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները նույնպես թռիչքներ են կատարում Աֆրիկայում: Այդ օդանավերի ձեռքբերման համար, նրա կարծիքով, ծախսվել է նվազագույնը 9 մլն դոլար: «Հետաքրքիր է՝ որքա՞ն է այս երիտասարդ գեներալի աշխատավարձը»,- հարց է տալիս Պողոսյանը: Վերջինս «Հետքին» տեղեկացրեց, որ, իր իմանալով, «Ռիջ Էյրվեյս»-ին պատկանող մեկ այլ «Ան-12» թռչում է Աֆղանստանում:

Նամակագիրը ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքի վրա. «Այս երիտասարդը, չունենալով ակադեմիական կրթություն (նկատի ունի գեներալի համար անհրաժեշտ կրթությունը, որոնք մեր գեներալները որպես կանոն ստանում են Մոսկվայում- հեղ.), խաղաղ ժամանակ ծառայել է 4 տարի՝ հասնելով գեներալ-լեյտենանտի կոչման ու դառնալով մուլտիմիլիոնատեր»:

Ըստ ՊՆ կայքին՝ 49-ամյա Ստեփան Գալստյանը Մարալիկ քաղաքից է, 1983-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: 1988-ին ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը: 1992-ից ՀՀ ԶՈւ-ում է, եղել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատար: 2003-2009 թթ. եղել է ՊՆ ավիացիայի պետը: 2009-ից ԶՈւ ԳՇ պետի տեղակալն է, պարգեւատրվել է մի շարք մեդալներով: 

Բնականաբար, ՊՆ-ն հերքում է գեներալ Գալստյանի առնչությունն այս ամենին: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ լուրերը զինված ուժերին վարկաբեկելու նպատակ ունեն: Դժվար է պատկերացնել, որ կառույցը կարող էր հայտարարել, թե այո, նշված ընկերությունը պատկանում է գեներալին:

Ողբերգությունը՝ հանցավոր անտարբերության հետեւանք

Սակայն այս պատմության մեջ ամենակարեւորը ոչ այնքան ընկերության իրական տիրոջ ով լինելն է, այլ հենց ինքնաթիռը: Վալերի Պողոսյանը հավաստում է, որ ինքնաթիռը Կոնգոյում էր արդեն 1 տարի եւ 4 ամիս: Միեւնույն ժամանակ օդանավն այս տարվա օգոստոսից չի ունեցել շահագործման թույլտվություն: Այսինքն՝ աշնան ամիսներին՝ մինչեւ կործանումը, շահագործվել է ապօրինի:

«Որոշակի ժամկետից հետո, տվյալ դեպքում՝ 1 տարի անց, ինքնաթիռի վրա կոնստրուկտորական բյուրոյի ծրագրով եւ մասնակցությամբ կատարվում են համապատասխան տեխնիկական աշխատանքներ: Դրանցից հետո կազմվում է տեխնիկական վիճակի մասին ակտ, եւ կոնստրուկտորական բյուրոն ակտի հիման վրա տալիս է որոշում՝ օդանավի հետագա թռիչքների թույլտվության մասին: Աշխատանքները պետք է կատարվեն հավաստագիր ունեցող բազայում, ինչպիսին Կոնգոյում չկա: Թռիչքների թույլտվության մասին որոշումը երեւում է կոնստրուկտորական բյուրոյի կայքում: Այդ որոշման հիման վրա էլ քաղավիացիայի գլխավոր վարչությունը թռիչքների թույլտվության վկայագիր է տալիս ինքնաթիռին այնքան ժամանակով, որքան գրված է բյուրոյի որոշման մեջ: Այս ամենի վերջում էլ օդանավը ստանում է թռչելու թույլտվություն,- պարզաբանում է հրամանատար Վալերի Պողոսյանը, ապա բացահայտում սարսափելին,- այս ինքնաթիռի բոլոր փաստաթղթերը կեղծված էին, ինչն էլ շփոթության մեջ է գցել Կոնգոյի ավիացիոն իշխանություններին»:

Պողոսյանը պնդում է, որ «Ռիջ Էյրվեյս»-ի բոլոր ինքնաթիռների փաստաթղթերը կեղծված են: Ավելին՝ ինքնաթիռն ու անձնակազմը ապահովագրված չեն եղել: Մեզ հետ նամակագրության ժամանակ օդաչուն (այս պահին նա Աֆրիկայում գործուղման մեջ է) հայտնեց, որ անձնակազմի կյանքը ապահովագրելու համար անհրաժեշտ էր եռամսյակում վճարել 3500 դոլար, եւ առանց դրա թռչելու իրավունք չկար, սակայն կանոնները չեն պահպանվել: Եվ քանի որ ինքնաթիռն էլ չէր անցել տեխզննում, դա էլ չէր ապահովագրված:

«Ո՞վ է վճարելու երրորդ անձանց ծախսերը, ո՞վ պետք է նյութական պատասխան տա ընտանիքներին, որոնք կորցրել են կերակրողներին: Եվ ինչու՞ ժամանակին չարձագանքեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, որը ադմինիստրատիվից վերածվել է կոմերցիոն կառույցի: Ամենայն հավանականությամբ, ինչպես միշտ, կպատասխանեն, որ ինքնաթիռը Հայաստանում չէր գրանցված…»,- գրում է Վ. Պողոսյանը:       

«Իլյուշինի անվան ավիացիոն համալիր» ԲԲԸ-ի կայքում, որը հենց «Իլ» տիպի ինքնաթիռների կոնստրուկտորական ընկերությունն է, տեղադրված են մասնավորապես «Իլ-76» օդանավերի շահագործման ժամկետները: Կործանված ինքնաթիռն այս ցուցակում չկա, սակայն տեսնում ենք, որ Հայաստանում գրանցված 11 «Իլ-76»-երից 9-ի շահագործման ժամկետը սպառվել է եւ գոնե այս պահին չի երկարացվել: Ու հարց է, թե այս 9-ից քանիսն են այսօր օդ բարձրանում՝ վտանգելով թե անձնակազմի, թե օդանավակայաններին մոտ ու հեռու ապրող մարդկանց կյանքերը:

Հ.Գ. 2003-ին Սուդանում վթարի ենթարկվեց «Ան-12» բեռնատար ինքնաթիռը, ինչի արդյունքում մահացան անձնակազմի 4 հայ անդամները: 2004-ին Հասարակածային Գվինեայում ձերբակալվեցին 6 հայ օդաչուներ, որոնց մեղադրում էին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ինչը օդաչուները կտրականապես հերքում էին: Նրանք կալանավորված մնացին ավելի քան մեկ տարի եւ ազատ արձակվեցին 2005-ին: 2012-ի օգոստոսին կրկին Սուդանում վթարի ենթարկվեց «Ան-26» սուդանական ինքնաթիռը, որի անձնակազմի մեջ մեկ հայ կար: Վթարին զոհ գնացին ոչ միայն օդաչուները, այլեւ սուդանցի նախարարներ, քաղաքական ու զինվորական անձինք: «Սեւ» մայրցամաքում հայերի «սեւ» բիզնեսներն ու «սեւ» բախտի արժանանալն, ըստ էության, արդեն սովորական են դարձել:

Առաջին լուսանկարը՝ AP-ի 

Մեկնաբանություններ (16)

Arsen
samvelik ev nunik,,,ekusit anunn el poqratar em grum vorovhetev dran eq arjani,,,,mi ban vor 4giteq mi durs tveq,,,,Stepan@ ayo azgi nviryalneric e, mard vor@ giti in4 e hayreniq@ ev hayrenasirutun@,,,,,,sovoreq lav@ nerkayacnel ayl vo4 te lavin varkabekel naxatel,,,,,banakum sharqayinic min4ev generalner nran sirum en y hargum,,,,astvac pahahapan qez Stepan jan,,,,
Liana
S.Galstyani nman ashxarum chka.Na shat azniv u hargvac marde bolori koxmic.Inq@ shat lav azniv xelaci marde.Nra nman ashxarumel pntreq chek gtni.Na mer hayreniqin pashtpanne.
Աղասի Ասլանյան
Ստեփան Գալստյանն այն եզակի մարդկանցից է, որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանն ու բարգավաճմանը: Մեր բանակը էլ ավելի հզոր ու ամուր կլինի եթե Ստեփանի նման ազգին նվիրյալ մարդիկ շատ լինեն: Ինձ ցավ է պատճառում, որ ոմանք սուտ հեյրուրանքներով ու զպարտանքներով փորձում են ստվեր գցել Ստեփան Գալստյանի նման ազնիվ եվ առաքինի մարդու վրա:
Lusine Grigoryan
Stepan Galstyan@ ayn anvani Maralikcineric e vor xor@ armatnerov kapvac e ir hox u jrin. Hrashali cnox, zavak u @nker. Arjani general mer joxovrdin u erkrin. Es hamozvac em, vor espisi datarkutyunner groxner@ chen chanachum nran, ajlapes nman ban hastat chein gri. Isk nra bari anun@ hnchum e voch miayn Hajastanum ajl nra sahmanneric durs
Kounzilat
No comment!!! Le gouvernement congolais doit démissionner - et rendre le pouvoir au peuple. Une Association de victimes devrait etre constituée afin de porter plainte aux instances internationales.
Վ. Առաքելյան
Կեղծ ընտրություններ,՝ ավազակներին հարմար կեղծ օրենքներ՝ կեղծ իշխանություն՝ թալանված, խաբված հասարակություն:
GB
Հայաստանում կոռուպցիան օլիգարխները վերջապես հասան Աֆրիկայում: Ամոթ մեզ, թե ինչ որ սփյուռքահայերը նվաճեցին իրենց հպարտությունը ու խելացիությունը պաշտպանելով, այս գողեր, մեկ առ մեկ մեզի այրում են Հայերի անունով:
С.С
Галстяни нман мардик вор ми кич шат линеин мер Айастани вичакэ шат лав клинер!!!! Аргели Самвел, шат этакркира те дзез вортехиц нман техекутюннер те ибр Галстянэ Харабахум чи ехел у Айреникэ чи паштпанел???????? Кароха Галстяни азганунэ ко азгануни этен шпотел менк хабар ченк?????????Уремн лси ете техекутюннерд чен амапатасханум ираканутюнэ петк чи дзайн барцрацнел у нман АЗНИВ МАРДУ анван hет хахал у инкд кез хайтаракес!!!!!! Прежде чем кого-то очернять и обвинять вам следует обернуться назад и посмотреть что вы сделали для своего народа?!!!!!!!! Галстян не только воевал ради своей страны, но и продолжает по сей день помогать своим соотечественникам!!!! Благодаря Степану Галстяну многие семьи получили крышу над головой после землетрясения, скольким молодым людям помог на ноги встать! Его благотворительности нет конца! А вы вместо благодарности очерняете его перед всей вселенной! Чнаяц мер hайерин бнорош hаткутюн менк шноракалутюнэ мишт ел нман дзев енк артаhайтум-джгоhутямб!!!!!!hаргели Нуне евс ми hарц дзез!!!!! Дук вортехиц имацак вор Галстян С. чи трел???? Ухаки апшум ем вор марду мтацелакерпэ карох е шат саhманапак линел! Дук ми кич джварутюн крек у кардацек лрив биографян Галстяни у кhасканак те инчкан схал ек!!!! Галстянэ азги hЕРОС Е у дук дзер нман ххчук у антанели бареров эт пастэ чек похи!!!!! Ес амозвац ем вор дзер нманнеэ шат кич ен!!!! У Степан Галстянэ паштпанвелу кариг чуни у дзез нманнерин апацуцелу воч ми бан чуни вороветев ира нман азнив мардэ карик чуни воч ми бан апацуци!!!!!!!!
Armine
Հարգելի Նունե,եթե ծանոթ չեք տվյալ մարդուն ու առանց ստույգ ինֆորմացիայի տենց ենթադրություններ չպետք է անել,եղանակային պայմանների պատճառներով տեղի ունեցած աղետը չի կարելի անձնավորել,ու գիտեք ինչն ա հետաքրքիր,որ երբ նույն մարդը էդքան բարեգործություն ա արել ու օգնել բնակչությանը,ոչ մի անգամ չի բաչրձրաձայնվել:
л.с
АРГЕЛИ В. АРАКЕЛЯН ,ИСК ЕТЕ ДЗЕР НШВАЦ МАРДИК ЗТАРЮН АЙ ЕН У ЦНВЕЛ ЕН АИАСТАНУМ , ИНЧПЕС КАРОХЕ ЛИНЕЛ ВОР ,( շատերը, չեն կարողանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, կամ ասենք մինչ օրս բնակվում են կացարաններում) ,.......АЙО,,,,,,,,,,,, ЭНЦ ДРА АМАРЕЛ,ИМ ХЕХЧ АЙС ЭС ОРИНЕ МНАЦЕЛ , АХЕТИ ГОТУМ АПРОХНЕРИН,ГАЛСТЯНИ НМАН ВОСКИ МАРДИК ЕН ОГНУМ ,ВОРОВЕТЕВ АИАСТАНИ БНИК МАРДКАНЦ, ДРСИЦ ГАЛОХНЕРЕ ЕРТ ЧЕН ТАЛИС ,ВОР БНАКАРАН УНЕНАН ,ИСК КЕХЦИКНЕР ГРУМ ЕН МИАЙН ЗРПАРТОХНЕРН У АЙ АЗГИН ХАИТАРАКОХНЕР@ ,ВОР НМАН МАРДКАНЦ АНУН@ СЕВАЦНЕН,,,,,,,ИСК БАРЕГОРЦУТЮН АНЕЛУ АМАР БАРЕХИХЧ У АЗНИВ МАРДИК, АРЮНОВ У КРТИНКОВ ЕЛ ЕН АИД АМЕНН АНУМ , У ВОЧ МИАЙН ТАЛАНЕЛОВ ,ВОР ЧГИТЕМ ИНЧУ МЕР ТГЕТ АИЕРЕ ДА МИАЙН ЭДПЕС ЕН ПАТКЕРАЦНУМ ,,,,,,,ИСК КНЕРЕК АРГЕЛИ АРАКЕЛЯН ЕВ АРГЕЛИ САМВЕЛ, ДУК ИНЧ ВОР МИ БАН АРЕЛ ЕК АЙ АЗГИ АМАР??????? ВОР АИДПЕС КННАДАТОРЕН ЕК ТРАМАДРВАЦ ,ИАРКЕ ИНЧПЕС НШВЕЦ ВЕРЕВУМ С. С.-И КОХМИЦ , МЕР АИЕРЕ МИШТ ШНОРАКАЛУТЮН@ ДЖГОУТЯН ЭТ ЕН ШПОТУМ ,,,,,,,,,,,ИСК КЕХЦИКНЕР АИСТЕХ ГРУМ ЕН ПАРАП У ДАТАРКАХОС МАРДИК ,ВОРОНК ЛАВ ГОРЦ АНЕЛУ ПОХАРЕН, БАМБАСУМ ЕН У НМАН МЕЦАТАРОВ МАРДКАНЦ КННАДАТУМ ,,,,АПРУМ ЕМ РУСАСТАНИ ДАШНУТЮНУМ У АМЕН АНГАМ ПОХУЦУМ АЙ ТЕСНЕЛИС АЧКЕРС ЛЦВУМ ЕН ,АСУМ ЕМ ТОХ БОЛОР АЗГЕРЕ ТЕСНЕН, ТЕ ИНЧКАН ЛАВН ЕН МЕР АЙЕРЕ ,,,ИНЧКАН АВАНДАПАШТ,,,,ИНЧ ГЕХЕЦИК АРСАНИКНЕР У КНУНКНЕР ЕН АНУМ ,(И ДЕП ГАЛСТЯН@ ШАТ ШАТ САНИКНЕР УНИ ,АНЧАП ШАТ ,ЧЕК ЕЛ ПАТКЕРАЦНИ ТЕ ИНЧКАН ,У КНКВЕЛУЦ ХАЧ@ ЛАВ МАРДУ ДЗЕРК ЕН ТАЛИС ),, ,,,,БАИЦ АРИ У ТЕС, ВОР НЕРСУМ КТЦААРУМ ЕН АЙС ........ЕТЕ ДА УРИШ АЗГЕРИ НЕРКАЯЦУЦИЧНЕР ГРЕИН МИ КЕРП КАСКАНАИ ,,,,,,БАИЦ ЕКЕК МИ БРУНЦК ДАРНАНК ,АРГЕНК ИНКНЕРС МЕЗ ,ВОР ЕТЕ ПЕТКЕЛ ЛИНИ ДРСУМ hПАРТОРЕН АСЕНК ВОР НМАН ЛАВ МАРДИК УНЕНК МЕР АЗГИ МЕЧ ,,,,,
Нона
С Галстянин инкс чем чаначум ,баиц шат лав банер ем лсел нра масин ,иск ехацнел ми цавали ирадарцутюн е ,азар апсос, вор нранц корцрел енк ,амберутюн нранц интаникнерин .......................................
А.К.
Похосяни нман мардик ес кянкум тех чунен ,азнив марду анунэ чи карели варкабекел ете чгитек лав горцери масин,гоне сут банер ми оринек,уриши телернел ми телек.Степан Галстянэ мецатаров мард е,болорис тикунгин тох лини,нра пес мардик мез шатен петк
Sl
Ес чем аватум...........Степан Галстяни нман азнив у лав мардик шат кич ен , аиастанум арачин харабах трчохн у крвохн э ехел ,махн ачки арач крвел э у ворпес эрос вастакел генерали анун@ , кочум@, аргваце амбохч Аиастани кохмиц ,сирвац болор чуневор мардканц кохмиц, огнел е шат шатерин ,гюмриум нуиниск бнакараннер нвирец еркрашаржиц тужвац мардканц, воронк 20 тари апрум еин арден кисапул тнакнери меч, воронц масин морацвел ер , анун Аиастани паштпанутян ерацав ир интаникиц , ворн апрум ер артеркрум , на ир интаники у аиреники меч катарец ир интрутюне,Аид аменн аревец нра амар , вор има нман анетет банер грек нра масин?????????Айо на 2 тарум ел иравунк унер аснелу нман паштони , вороветев на ирок аржани э иск те инчкан ашхатаварц е станум, дук астат ираниц шат ек станум!!! У мардканц так@ кич порек аншнорк мардик , у нман сутлик банер грелуц у хоселуц арач мтацек ..........
Վ. Առաքելյան
Շատ հարգելի՝ Sl, շատ լավ է, որ Դուք Ղարաբաղում առաջին թռչողներին ու կռվողներին հարգում եք: Ինձ ավելի շատ անհանգստացնում է, թե ինչու մահն աչքի առաջ այդ կռվողներից շատերը, չեն կարողանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել կամ ասենք մինչ օրս բնակվում են կացարաններում և ոչ միայն բնակարաններ նվիրելու կարողություն չունեն, այլև իրենք բնակարանի կարիք ունեն: Հարց է ծագում, եթե ոչ մեկը կեղծիքների մասին չգրի, չխոսի ապա դրանով կյանքը ավելի կծախկի?
Самвел
Галстян не выполнял ни одного полета в Карабах и не воевал. Он все время сидел в Гюмри, с начало учился сам летать, потом учил других. Не надо делать из него героя на пустом месте. Как человек, он хороший, но допустил нарушения законов летного дела и по этой причине погибло 30 человек. За это надо отвечать...
Nune
Հիշեցնեմ,որ կործանված ինքնաթիռի հրամանատարը և անձնակազմի մի մասը պատերազմի ժամանակ ամենաակտիվ մասնակից են եղել.իսկ Գալստյանը չի թռել,վերևը ասվեց դրա մասին.և պետք չի նման սրտաճմլիկ հեքիաթներ գրել.մարդիկ են զոհվել ողբերգական,և պատասխանատուներ պետք է լինեն,եթե հոդվածում գրվածը ճիշտ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter