HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուջեն ընդունվեց՝ առանց եկամուտների քննարկման

Այսօր 71 կողմ, 37 դեմ  ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2013 թ. պետական բյուջեն: ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները դեմ են քվեարկել:

Մինչեւ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ այս բյուջեն որեւէ կերպ բնակչության կյանքը չբարելավող եւ առաջընթաց չապահովող բյուջե է, հետեւաբար ԲՀԿ-ն միասնական կերպով դեմ է քվեարկում:

ՀԱԿ-ից ձայն խնդրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրան՝ «բյուջեի եկամուտները քննարկված չեն, եւ այս տեսքով չի կարելի բյուջեն քննարկման դնել»:

ՔՎեարկությունից անմիջապես հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լքեց նիստերի դահլիճը: Նրան հետեւեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը: Գեներալներն ու օլիգարխներն այնպիսի աղմուկով էին հեռանում դահլիճից, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված ընդհատեց այդ պահին ելույթ ունեցող կառավարության անդամին եւ հայտարարեց. «Ով գնում է, թող շուտ գնա, ով էլ չէ, թող լսի զեկուցողին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter