HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չաուշի 14/3 շենքի բնակիչները դիմել են նախագահին

ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին,

պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազ պրն Աղվան Հովսեփյանին,

պատճենը՝ ՀՀ ոստիկանապետ պրն Վլադիմիր Գասպարյանին,

պատճենը՝ Երևան քաղաքի դատախազ պրն Հրաչյա Բադալյանին (ի գիտություն)

Մեծարգո պարոն նախագահ.

Կրկին անգամ, օգնության ու աջակցություն ստանալու ակնկալիքով, տևական դադարից հետ, Ձեզ են դիմում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժված բնակիչները: Նախապես մեր ու մեր ընտանիքների  բոլոր անդամների անունից շնորհակալություն ու երախտագիտություն ենք հայտնում Ձեզ` մեր նախորդ դիմումների նկատմամբ դրսևորած սկզբունքային վերաբերմունքի համար, որի շնորհիվ վերականգնվեց արդարությունը և մեզանից շատերը տեր դարձան տարիներ շարունակ իրենց արդար քրտինքով ձեռք բերած բնակարաններին:

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվին առնչվող գործը այժմ քննվում է  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Ռշտունու նախագահությամբ:

Դեռևս գործի նախաքննության փուլում Ձեր անմիջական աջակցության շնորհիվ շուրջ երեք տասնյակ  բնակարաններ նվիրաբերեցին մեր կողմից ստեղծված «Նորաշեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը, իսկ վերջինս էլ, իր հերթին դրանք նվիրաբերեց օրինական տերերին` այսինքն մեզ: Այս գործընթացն իրականացվել է շատ բաց ու թափանցիկ, որի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով բազմաթիվ լուսաբանումներ են եղել:

Մեծարգո պարոն նախագահ.

Ձեր օգնությանը հերթական անգամ դիմելու պատճառը մեր անհանգստությունն ու դժգոհությունն է դատախազության կողմից վերջերս դրսևորված վերաբերմունքի և գործողությունների հանդեպ: Դատախազության որոշ աշխատակիցներ, առանձին քաղաքացիների փաստաբանների հետ ունեցած բարեկամական ու ընկերական փոխհարաբերությունների պատճառով, այդ քաղաքացիների կողմից բողոքներ են ուղղորդում մեր իսկ կողմից ստեղծված հասարակական կազմակերպության դեմ:

Նրանց կողմից ուղղորդվող Ռ. Պետրոսյանն ու Ա.Թորոսյանը անհայտ ճանապարհներով ձեռք են բերել «Նորաշեն 2007» ՍԿ-ի հետ կնքված նախավճարի պայմանագրեր: Նրանցից առաջինը, որը շուկայականից բավական թանկ գնով վաճառելու համար, կառուցապատողներին է տվել Փափազյան 37 հասցեում գտնվող իր սեփական տունը և որպես գումարի վերադարձելիության երաշխիք վերջիններից ստացել է Գ. Չաուշի 14/3 շենքի չորս բնակարանների նախավճարի պայմանագրեր: Ռ. Պետրոսյանը նախաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ տան դիմաց ստացած գումարի չափի վերաբերյալ, իսկ կառուցապատողները նշել են, որ նրա տան գումարը` 130 000  ԱՄՆ դոլլարը, ամբողջությամբ վերադարձրել են: Երկրորդը` Ա. Թորոսյանը ակնհայտ սուտ ցուցմունք տվեց դատարանին և նիստը նախագահող դատավորը ստիպված հրապարակեց նախաքննության ընթացքում նրա կողմից տված ցուցմունքը: Վերջինս թաքցնում է այն փաստը, որ ինքը գումարը տվել է ոչ թե կոոպերատիվի ղեկավարներին, այլ իր քրոջ ամուսնուն` մեկ այլ կոոպերատիվի ղեկավարի: Մենք չենք ցանկանում կենտրոնանալ այդ քաղաքացիների կողմից կատարված գործարքների մութ էջերին, որովհետև  համոզված ենք, որ դատարանը կտա իր գնահատականը:

Դատավարության ընթացքում այդ քաղաքացիների կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդությունները հասարակական կազմակերպության դեմ մերժվել են դատավոր Վ.Ռշտունու կողմից, քանի որ դատավորը գերազանց տիրապետում է գործի նյութերին:

Վերոհիշյալ երկու քաղաքացիները 2012 թ. մայիսի 29-ին հասարակական կազմակերպության դեմ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի դատախազությանը ուղղորդված բողոք են ներկայացրել: Բողոքը քննվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում` ՀԿԳ ավագ քննիչ Վ. Աթոյանի կողմից: Քննիչ Վ. Աթոյանը նյութերի նախապատրաստման փուլում ցուցաբերել է ներկայիս ոստիկանին վայել պարկեշտություն  և օգտագործելով իր երկար տարիների կուտակած փորձն ու գիտելիքները 29.09.2012 թ.-ին կայացրած  որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժել  է  հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ վեճի կարգավորումը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: Նշենք նաև, որ այդ քաղաքացիներն իրենց բողոքների մասին   քաղաքացիական հայցով դիմել են  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նյութերի մերժման որոշում կայացնելուց  20 օր անց նույն անձինք որոշման դեմ նոր բողոք են ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն: Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Երևան  քաղաքի դատախազի պաշտոնակատար Ս.Խաչատրյանի կողմից որոշում է կայացվել  քննիչի որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին:

Մեծարգո պարոն նախագահ.

26.10.2012 թ.-ի  Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Ս.Խաչատրյանի կայացրած որոշումը իրավական անգրագիտության արդյունք է, որում խեղաթյուրվել են իրական փաստերը,որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

1.Որոշման մեջ նշվել է, որ «Էսկո» կոնցեռնում գրավադրված են եղել թվով 22 բնակարաններ , սակայն ստուգելու            դեպքում դատախազը կհամոզվեր, որ Գ. Չաուշի 14/3 շենքից որևէ բնակարան այդ կազմակերպությունում գրավադրված չի եղել:

2.Դատախազը այնքան հեռուն է գնացել, որ մեր հասարակական կազմակերպության դեմ բողոք ներկայացնող քաղաքացիների թվում ընդգրկել է ոմն Արտյոմ Հարությունյանի, այն դեպքում, որ նման բողոքող անձ քննիչի կողմից նախապատրաստված նյութերով չի անցել:

3.Դատախազի ակնհայտ շահագրգռվածության մասին է վկայում նրա եզրահանգումը, որ վիճելի բնակարանները պատկանել են Ռ. Պետրոսյանին և Ա. Թորոսյանին: Այնինչ այդ քաղաքացիների անունով մեր շենքում որևէ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չի եղել:

4.Որոշման մեջ հղում է կատարվել և մեկնաբանվել  ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, որից  գալիս ենք այն եզրահանգման, որ դատախազը չի տիրապետում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքին, որի 23-րդ հոդվածը սահմանում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ծագում է պետական գրանցման պահից:

5.Դատախազի այն պատճառաբանությունը, թե հասարակական կազմակերպությունը 22 բնակարաններ նվիրաբերել է կամայականորեն ընտրված քաղաքացիների` զուտ նրա սուբյեկտիվ ենթադրությունն է և չի համապատասխանում իրականությանը: Մեր մեջ «կամայական ընտրված քաղաքացի» չկա, բոլոր բնակարանները նվիրաբերվել են «Նորաշեն 2007» ՍԿ-ից տուժած և նախավճարի պայմանագրեր ունեցած քաղաքացիներին:

Ստիպված ենք հարց ուղղել տեքստի հեղինակին ու դրա վավերացնողներին. սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից նամա՞կ եք գրում, բուլվարային թերթի հոդվա՞ծ, թե՞ իրավաբանական փաստաթուղթ: Այնուամենայնիվ մենք գտանք այն հարցի պատասխանը, թե ինչու է Երևան քաղաքի դատախազությունում այդպիսի շտապողականությամբ, առանց նյութերին պատշաճորեն ծանոթանալու, բազմաթիվ սխալներով ու սխալ ձևակերպումներով փաստաթուղթ ստեղծվել: Պատճառն այն է , որ որոշումը ստորագրվել է Երևան քաղաքի դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որի «ժամանակավորությանը» հավանաբար քիչ ժամանակ էր մնացել:

Դատախազության կողմից այդ բողոքների ուղղորդված լինելը հաստատում է նաև այն փաստը, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի դատախազության դատախազ  Ա. Մայիլյանը «Նորաշեն 2007»  կոոպերատիվից տուժած քաղաքացուն  մի քանի անգամ զանգահարել ու կանչել է դատախազություն` հեռախոսով պարզաբանելով, թե ցանկանում է աջակցել նրան: Այդ այն դեպքում, երբ այդ քաղաքացին որպես տուժող դատարանում դեռ չէր հարցաքննվել:

Մեծարգո պարոն նախագահ.

Մեր երկարատև պայքարի ընթացքում մենք մեկ անգամ արդեն մեր մաշկի վրա զգացելենք դատախազության ուղղորդված գործողությունները` քննիչների օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում կայացրած արդար որոշումները նենգափոխելու և կամայական նոր որոշում կայացնելու ուղղությամբ, երբ ավագ դատախազ Հ. Հարությունյանի գրչի մեկ հարվածով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դ. Բեգլարյանը վաշխառուից վերածվեց բարեխիղճ ձեռք բերողի: Եվ այսօր դատախազության հովանավորությամբ Հ. Նաղդալյանի ամուսինը` կոծկելով տոկոսով գումար տալու անհերքելի փաստերը,  այդ գործարքին միջնորդ հանդիսացող ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանի հետ նենգաբար տիրացել են տասնյակից ավել մեր բնակարաններին: Ինչպես կարելի էր աչք փակել տոկոսով փող տվողների այն ցուցակի տողերից մեկին, երբ այդ ցուցակում առկա բոլոր քաղաքացիները ճանաչվեցին վաշխառուներ, բացի Հ. Նաղդալյանի ամուսնուց: Ընդ որում՝ Դավիթ Բեգլարյան անուն ազգանունը այդ ցուցակի մեջտեղի տողերում իր ուրույն տեղն ուներ (տես նկարը): Ինչպես հավատալ դատախազների անաչառությանը, երբ Երևան քաղաքի դատախազի ժ/պ-ի կողմից կայացրած որոշումը ավագ դատախազ Հ.Հարությունյանի կողմից կայացրաց որոշման անտրամաբանական շարունակությունն է: Արդարադատության երկրորդ դասի խորհրդականն էլ է «փորձել». գուցե ստացվի՞:

Մեծարգո պարոն նախագահ.

Արդարության վերջնական հաղթանակի ճանապարհին մենք մեր թիկունքում զգում ենք Ձեր զորակցությունն ու աջակցությունը և վստահ ենք, որ այդ աջակցության շնորհիվ հասնելու ենք վերջնական հաղթանակի, թեկուզ այդ ճանապարհին հանդիպենք ևս մի քանի տասնյակ հարությունյանների, խաչատրյանների ու մայիլյանների:

Մեր ու մեր ընտանիքների բազմաթիվ անդամների անունից Ձեզ խնդրում ենք դատախազության աշխատակիցներ Ս. Խաչատրյանի, Հ. Հարությունյանի, Ա. Մայիլյանի վերոնշյալ անձանց հետ ունեցած կապերի բացահայտումը և նրանց գործողությունների իրավաչափության հիմքերի ուսումնասիրությունը հանձնարարել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:

Հավաստիացնում ենք Ձեզ` բացահայտումներ կլինեն:

Կանխավ շնորհակալություն:

Կից ներկայացնում ենք դատախազների որոշումները և տոկոսչիների ցուցակը:

«Նորաշեն 2007» ՍԿ-ից տուժված Երևան քաղաքի Գ.Չաուշի 14/3 շենքի բնակիչներ (առկա է 101 ստորագրություն)

Մեկնաբանություններ (29)

GAYANE
bansarkutyunnerov ZOYANA zbaxvum.et jamketn anc pastabanik@, eti gidi te 90 akannerna :)))
Nora
shat kaskaceli en et dataxazneri gorcoxutyunner@,irenq petqe linein et tujvac bnakichneri tex@,vor irenc mashki vra zgain et amen@...
NORA
Shat kaskaceli en et dataxazneri gorcoxutyunner@, nranq petqe linein et tujvac bnakichneri tex@,vor irenc mashki vra zgain et amen@.....
samo
@ntreq poxov,apreq doxov!!!!!!!!!!!
T.T.
joxovurd , hoktemberi 26 -i namak@ uxxvac Naxagahin hastat et bansarkuneri sarqacna , mer shenqi joxovurd@ nman himarutyun cher gri, um harcnum es texyak chi...
GAYANE
es dataxazner@ mrcum en , te ov aveli sut kasi , vor joxovurd@ havata...
GAYAN
chem haskanum, et tner@ ZOYAYI herner tve , vor tenc banera anum...
T.T.
ES vonc haskaca et ZOYAN dataxazin pastavkaya arel, tenc a?
GG
Mard edqan agah chi lini! Qich uneq, eli eq uzum!!!! Teseq dra het mnacac@ chkorcneq!!!
Valya
Iranq esh en, mardkanc el eshi tex en dnum!
Gevorg
Erb klsvi joxovrdi zayn@???
T.T.
joxovurd et ZOYAN dataxaza? incha arel?
GAYANE
voch miyayn irenc en korcrel , hotarutyunn el en korcrel, bayc vor ardar linenq piti asenq vor bolorin chi veraberum, zoyaya , moyaya , noyaya ira,, barekamnerina ,, veraberum. vonc karelia trvel nman bansar bansarkuyi xaxerin , vor urish texa tanum...
gago
et datakhazner@ lriv iranc korcrel en
AIDA
HALALA, payqareq minchev verj.
GAY
Zoya es inch es, sovori gone qez korrekt pahi! Vonc vor shukayic nor ekac lines! Koxqic qez gone tesel es?
ASTX
asa erexeqin iranc nman shahamol dastiarakac chlinen
HARUT
TOKOSNEROV OJITA DZEL?
GAYANE
aysor 12.12.12 HERMINEYI axjka harsaniqna,tox erjanik linen zuyger@, irenq mexq chunen , vor cnoxner@ vashxaruner en,menq el baroyakan sahman@ der pahum enq...
T.T.
HERMINE NAGHDALYAN@ qani tokosova pox tali? poxa petq.ha mek el zaloga anpayman uzum texyak cheq?
A...
էդ հերմինեն աստված չունի ???????? դատաստանից չի վախենում????????????
KARINE
ET COLAKI HETEV@ PASHTONYA MARDA KANGNAC ,DRA HAMAR EL TRELA
GAYANE
joxovurd es gorcov en COLAKIN el eyin brnel , mi 2 amis nstav storagrutyamb bac toxin , dateri jamanak trav et COLAK@ hima roziski taka. esa mer dataxazutyan vichak@.
LYOV
BA vor mi or bacahaytvi inchqan poxer en arel es chinovnikner@,uma hasel,kam um chi hasel vor abijnikutyuna uzum ani . karoxa hetaqrqir lini.
KARINE
JOXOVURD JAN ES XAYTARAKUTYUN@ AMBOXJ HANRAPETUTYUNOV MEKA.........SAX CHINOVNIKNERI DZERQNA,VONV VOR GRAZ EKAC LINEN,TE OV AVELI SHAT KTALANI
A...
դատախազները իրանց հացը կերան!!!!!!!!
ASTX
HERMINEI NMANNERN EN IRAN OGNUM
AIDA
joxovurd eli cuyc areq, minchev verj payqareq,anpayman kstacvi chhusahatveq.
GAYANE
HERMINEYI vra vonc en e tever prum , yaaaaaaaxq !!!!! et dataxazner@ anum en nor en mtacum, erbemn el poshmanum , bayc ushe ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter