HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի «Կիլիկյան» դպրոցում ներկայում կրթություն է ստանում 260 սիրիահայ աշակերտ

Արդեն երկրորդ ամիսն է, Երևան Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում գործում է սիրիահայ երեխաների համար սիրիական հանրակրթական ծրագիր իրականացնող «Կիլիկյան» հիմնական դպրոցը, որտեղ ներկայում կրթություն է ստանում 1-9-րդ դասարաններում սովորող շուրջ 260 աշակերտ:

Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է «Կիլիկյան» դպրոց, շրջել դասասենյակներում, զրուցել երեխաների հետ: Աշակերտները նշել են Ամանորին ընդառաջ դպրոցում տոնածառ ունենելու ցանկությունը, որն Արմեն Աշոտյանը խոստացել է կատարել, ինչպես նաև ապահովել ամանորի տոնական միջոցառումներին երեխաների մասնակցությունը:

Արմեն Աշոտյանը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և «Կիլիկյան բարեսիրական միության» ներկայացուցչի հետ, ովքեր տեղեկացրել են, որ դպրոցն ապահովված է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. դասերն անցկացվում են վերանորոգված դասասենյակներում, աշակերտներին տրամադրվել են բոլոր դասագրքերը:

«Կիլիկյան» դպրոցը գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան բարեսիրական միության» հովանավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter