HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարսնաքարի» գործով դատավորը «ծախսում է» կուտակած գումարները

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը սկսնակ է: 2010թ. օգոստոսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը, իսկ 2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել դատավոր: Դ. Հարությունյանը հայտնի դարձավ հատկապես «Հարսնաքարի» գործից հետո. նա է նախագահող դատավորը:

Մինչ դատավոր նշանակվելը 30-ամյա Դավիթ Հարությունյանը աշխատել է որպես քննիչ:

Ոսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ Դ. Հարությունյանը 2011թ. 19 մլն 600 հազար դրամով ձեռք է բերել բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 47.8 քմ մակերեսով, ինչպես նաև 49 մլն 700 հազար դրամով 202.9 քմ մակերեսով բնակարան: Բացի դրանից՝ նա ունեցել է 5 անուն անշարժ գույք:

Դավիթ Հարությունյանը 2011թ. գնել է նաև «Mitsubishi Pajero 3.5» մակնիշի ավտոմեքենա, որն արժեցել է 50 հազար դոլար:

Նշված տարում դատավորը հայտարարագրել է ընդամենը 4 մլն 717 հազար 143 դրամի եկամուտ, որը իր աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Դավիթ Հարությունյանը 2011-ի սկզբին ունեցել է 100 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 15 մլն, ինչպես նաև 220 հազար դոլար:

Դ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, 2011թ. ոչ մի եկամուտ չի ունեցել, փոխարենը նրա հաշվին եղել է 15 մլն դրամ և 477 հազար դոլար:

Մեկնաբանություններ (6)

Andranik
This is nothing new in Armenia, that's how the system works, there is no law just fill up your pockets as much as you can when you have the power to do so.
Dzox Pchox
Իսկ գիտե՞ք, թէ ում որդին է Դ.Հարությունյանը. Այո` չեք սխալվում, ՀՀ պետական պահպանության ծառայության պետ` Հրաչյա Հարությունյանի (նույն ինքը` Կրակեմ Հրաչը): Ինչ էլ տոշնի ա կրակել տնաշենը..........
Hrand
This judge should be behind prison for illegal enrichment, no gov't employee in Armenia can be that wealthy without corruption. His finances prove that he's a corrupt judge, hence he should be removed from judging the Vahe Avetian case. Who knows if Nemets Rubo already hasn't bribed him??
GB
His belly will get huge as of today's oligarch standard, then he will be stamped as a lifetime member of Harsnakar Restaurant oligarchy circle!! Armenians should produce more judges, in order to neutralize, their illegal activities, and under table bribes!!
Gor
Ther are all f*#@g corrupt!!! How did a 30yrs old guy become a judge? Trust this guy to deliver a transparent, morally and legally right verdict, please.........How is this guy related to Serge, lets investigate that.
hasmik
տեսնես քանի դատավճիռ է վաճառել, քանիսն է վաճառելու..., վայ մեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter