HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գնացեք հեռու, ես չկամ

«Գնացեք հեռու, ես չկամ...»,- այսպես է մեկնաբանում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության` նախագահի ընտրությանը չմասնակցելու և որևէ թեկնածուին չսատարելու որոշումը:

«Տևական ժամանակ ՀՀԿ-ն էր փորձում ԲՀԿ-ին ստիպել հավատարիմ մնալ կոալիցիոն հուշագրին և ընտրությունների ժամանակ սատարել գործող նախագահին, ՀԱԿ-ն իր հերթին ցանկանում էր միանալ Գագիկ Ծառուկյանի կուսակցությանն ու միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորել, արդյունքում այնպես ստացվեց, որ այդպիսի, ներեցեք արտահայտությանս համար, զզվեցումից հետո Ծառուկյանը փաստորեն ասաց` գնացեք հեռու, ես չկամ»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Այսօր տեղի ունեցած ասուլիս-բանավեճի ընթացքում ՀՅԴ, ՀՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումների մասին էին խոսում ՀՀ նախագահի գալիք ընտրություններին ընդառաջ:

ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարեց, որ ցանկալի կլիներ, եթե իրենց կուսակցությունից լիներ նախագահի թեկնածու, սակայն դա ինքնանպատակ չէ, ՀՅԴ-ի դիրքորոշումը պայմանավորված է միասնական քաղաքական համակարգ ստեղծելու հետ:

«Անհրաժեշտություն կա անցկացնելու ոչ միայն ազատ, արդար և թափանցիկ, այլ նաև մրցակցային ընտրություններ»,- նշեց Արսեն Համբարձումյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ, հանրությունն ընտրությունների նախաշեմին գտնվում է կոլապսի մեջ:

«Առավել խոշոր և ուժեղ քաղաքական ուժերը թեկնածու առաջադրելու հարցում ավելի վաղ են կողմնորոշվում, իսկ մյուս խումբը կազմում են նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե որ կուսակցության հետ են դաշինք կազմելու կամ որ քաղաքական ուժին են սատարելու»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը դեռև երկու տարի առաջ հայտարարել էր կուսակցության առաջնորդ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրման մասին: Մյուս քաղաքական ուժը, որն այդ հարցում նույնպես արդեն կողմնորոշվել է, «Ժառանգությունն» է` Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությամբ: Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, քաղաքական պայքարն այս ընտրություններին շատ ավելի թույլ է լինելու, քան 2008-ի նախագահի ընտրությունների ժամանակ, քանի որ հիմնական քաղաքական ուժերը և ֆիգուրները ձեռքերը լվանում են` հրաժարվելով ու փաստորեն բոյկոտելով ընտրությունները: Հայաստանում իր մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքական ուժի` ԲՀԿ-ի հրաժարվելը ընտրական գործընթացներին մասնակցելուց, Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, բացասական հետևանք կունենա երկրի համար, քանի որ արդյունքում կդիտվի ընտրողների պասիվություն, ինչն իր հերթին առավել մեծ մասշտաբների ընտարախախտումների կարող է հանգեցնել:

Մեկնաբանություններ (1)

Մեկը
Փետրվարին ընտրություն չի լինելու, մենք ընտրության շանս չունենք այլևս.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter