HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

ՀՀ անձնագիր և մեդալ. Փելեշյանին այսքանո՞վ են ճանապարհում Հայաստանից

« «Հոմոսափիենս»-ը ես արդեն տեսել եմ, մնում է դուք տեսնեք, եթե հաջողվի այդ ֆիլմը նկարել, իմ մնացած գործերը փոքրիկ էսքիզներ կթվան նրա առաջ». Արտավազդ Փելեշյան

Արտավազդ Փելեշյանի  «Հոմոսափիենս» ֆիլմի սցենարը արդեն երկու տասնամյակից ավելի է`պատրաստ է, բայց ֆինանսների բացակայության պատճառով այն դեռեւս չի էկրանավորվել:

1989թ.-ին Մոսկվայի պետկինոն այդ սցենարը ընդունել էր պետպատվեր, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց, ֆիլմը չնկարվեց:

ԵԹԿՊԻ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկի դիտարկմանը, թե, ըստ ԶԼՄ-ների, Հայաստանի ազգային կինոկետրոնը պատրաստ է գումար տրամադրել, սակայն պակասում է Փելեշյանի՝ ֆիլմ նկարելու նախաձեռնությունը, վարպետն ուղղակի մի քանի վայրկյան լռեց ու ասաց. «Բա ինձ ինչի՞ չեն ասում…»:

Առաջին իսկ օրվանից, երբ Փելեշյանը Հայաստանում է, ուշադրությունս սեւեռել եմ նրա շուրջը կատարվող իրադարձությունների վրա:

Ուսանողների հետ հանդիպումից հետո Փելեշյանը դահլիճից դժվարությամբ դուրս եկավ. մարդիկ շրջապատել էին նրան, շարունակում էին հարցեր տալ: Պատասխանները կտրուկ էին, դիպուկ եւ կարճ:

Վարպետի հետ զրույցս կարճատեւ էր:

Արդեն առանձնասենյակում Փելեշյանը մնացել էր մի քանի հոգու ընկերակցությամբ: Ծխախոտը դանդաղորեն շարժում էր օդում, ու լռությունը շարունակվում էր:

Հետո սկսվեց իսկական իրարանցումը, որը մեր իրականության մեջ դրսեւորվում է մեդալների, պատվոգրերի, հուշագրությունների եւ այլ հաստատուն, մնայուն ու անվանակշիռ իրերի տեսքով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծանուն ռեժիսորին հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի համար պարգեւատրեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Իսկ ահա այսօր աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչում է շնորհվել. «ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` դեկտեմբերի 13-ին, հանդիսավոր պայմաններում Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել Արտավազդ Փելեշյանին եւ նրա տիկնոջը` Աիդա Գալստյանին»:

Հուշամեդալներ, արդեն նաեւ ՀՀ անձնագիր շնորհելը կամ դարձել է իրականության ցավալի կողմերը քողարկելու միջոց կամ պարզապես արդարացում, որ «Կներես, այսքանն է մեր կարողացածը»:

Չեմ ուզում հավատալ նախախնամությանն ու ամրագրել, որ պատահականություն չէ, թերեւս, այն, որ Փելեշյանի էկրանավորած վերջին ֆիլմը «Վերջ»-ն է:

Տարիներ հետո Փելեշյանի ֆիլմերը դիտելու են հազարավոր մարդիկ, ովքեր միաժամանակ փորձելու են հասկանալ, թե ինչու 1992-ից հետո վարպետը, որն ունեցել է պատրաստի սցենար, այլեւս ֆիլմ չի էկրանավորել:

Կարծում եմ` հենց այդ ժամանակ կարելի է ցույց տալ հուշամեդալները, անձնագիրը եւ բազմաթիվ լուսանկարներ պետական տարբեր այրերի հետ, որոնցից եւ ոչ մեկում Փելեշյանը չի ժպտում:

Մեկնաբանություններ (2)

Գայանե
Հազաաաար ԱՄՈԹ, ինչպիսի խայտառակություն, ........, հետո էլ ասում են Հայաստանը դատարկվում է, է բոլոր ոլորտները փտած են...
Զինվոր Հայուհի
Ամոթանք տալը նրանց համատ հաճոյախոսություն կլինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter