HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի նախկին գյուղապետը համայնքի բյուջեն փոշիացրել է

Լոռու մարզի Շնող գյուղում նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի չարաշահումների նոր փաստեր են բացահայտվում: «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանի և Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի միջև 2011թ.-ի տարբեր ամսաթվերով կնքած թիվ 5, թիվ 6, թիվ 7, թիվ 12,, թիվ 13, թիվ 14, թիվ 15, թիվ 17 պայմանագրերով Հայկազ Քոչինյանը «Թեղուտ» ՓԲԸ-ից գնել է 276 խմ բետոն, 160 խմ խիճ և 6,2 խմ ավազ, որի համար համայնքի բյուջեից «Թեղուտ» ՓԲԸ-ին վճարել է 7,6 մլն դրամ:

Բետոնի մատակարարումը կատարվել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բետոնի արտադրամասի ղեկավար Էդգար Քոչինյանի միջոցով, ով Հայկազ Քոչինյանի որդին է: Ըստ պայմանագրերի` «Թեղուտ» ՓԲԸ-ից Հայկազ Քոչինյանը բետոնը և խիճը գնել է Շնողի 3, 5, 6,  9 և 12 փողոցների առանձին հատվածներ վերանորոգելու նպատակով: Բոլոր պայմանագրերի 2.1 կետով կողմերը պայմանավորվել են, որ փողոցների բետոնապատման աշխատանքները կատարվելու են բնակիչների ուժերով, այն է` անվճար: Նշված փողոցների վերանորոգման համար Հայկազ Քոչինյանը նախագծանախահաշվային փաստաթղթեր և կատարողական ակտեր չի ունեցել: Թե «Թեղուտ» ՓԲԸ-ից գնած 276 խմ բետոնից, 160 խմ խճից և և 6.2 խմ ավազից Հ. Քոչինյանը որքանն է սփռել վերանորոգված փողոցներում` հայտնի չէ: Հայտնի է մի բան` բնակիչների ուժերով վերանորոգված Շնողի 6, 5, 3, 13, 12 փողոցների բետոնապատման աշխատանքները կատարելու համար գյուղապետարանի թիվ 10 պայմանագրով Հայկազ Քոչինյանը 937,0 հազար դրամ է վճարել իր որդուն`Էդգար Քոչինյանին, իսկ թիվ 3 փողոցի 500 գծ.մ տարածքի վերանորգման համար թիվ 11 պայմանագրով 891,0 հազար դրամ է վճարել որդու մտերիմ ընկերոջը` Կարեն Հախվերդյանին:

«Արճիս-Շնող» ջրհան կայանի միջոցով խորհրդային տարիներին ոռոգվել են Շնողի Դուզ հանդամասի մոտ 400 հա այգիները, դաշտերն ու շնողնեցիների տնամերձերը: «Արճիս-Շնող» ջրահան կայանից սնվող Շնողի «Խմհատ» հանդամասի 800 մմ տրամաչափի մոտ 500 մետր երկարությամբ խողովակները Հայկազ Քոչինյանի կողմից 2007թ.ին ապամոնտաժվել են` ավագ եղբոր` Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ Շնողի Մանստև հանդամասում Շնող գետի վրա հէկ կառուցելու նպատակով. «Այդ խողովակները ապամոնտաժելու պահից էլ սկսվեց շնողնեցիների 50 տոկոսի ծայրահեղ աղքատացումը»,- ասում է շնողցի Աշոտ Բերոյանը:

Հէկ կառուցելու համար Մանստև հանդամասի գոմերի տարածք մեծ քանակության 800 մմ տրամաչափի խողովակներ են տեղափոխվել նաև Հենրիկ Քոչինյանի կողմից: Այսուհանդերձ եղբայրների հէկ կառուցելու ծրագիրը չի իրականացել: Մի քանի տարի առաջ Խմհատ հանդամասի խողովակների մի մասը գյուղապետը վաճառել է, մյուս մասը թափված է գյուղի Մանստև հանդամասի անասնագոմի բակում և ծածկված է մոշի թփերով:

«Այդ խողովակները խորհրդային տարիներին իրենց սեփական միջոցներով առել են Դուզ հանդամասի մի խումբ հողատերեր»,- ասում է Աշոտ Բերոյանը: «Խողովակները հանելու համար ես մեղադրում եմ մեր գյուղի բոլոր բնակիչներին: Էն ժամանակ, որ քանդեին, էնդով բոլորը հանդես կգեին, կասեին, խի՞ ես քանդում, ընկե’ր էսինչ էսինչյան: Մինչև ինձ հասնուլը, իսկ դուք չգիտեք, ով է հանել էս խողովակները»,-ասաց շնողցի Վազգեն Ամիրջանյանը:

«Արճիս-Շնող» ջրհան կայանը արդյունավետ ծառայում էր շնողցիների այգիների և տնամերձերի ոռոգման նպատակով, եթե խողովակները չապամոնտաժվեին»,- ասում է ներկայիս գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Դուզ հանդամասի հողերը Շնողի ամենաբարեբեր հողերն են. «Ջրհան կայանի մեզանից գողացած խողովակները նորից մոնտաժելու դեպքում, Շնողի 50 տոկոսը 2 տարվա ընթացքում կդառնան հարուստ մարդիկ»,- ասում է Աշոտ Բերոյանը:

Նախկին գյուղապետը գյուղի մուտքի մոտ Շնողի խորհրդանիշը տեղադրելու համար երեք անգամ, երեք տարբեր պայմանգրերով, 3 տարբեր կազմակերպությունների խորհրդանիշը քանդակելու պատվեր է տվել և համայնքի բյուջեից կատարել վճարումներ, սակայն Շնողի խորհրդանիշը նախատեսված վայրում այդպես էլ չի տեղադրվել:

2010թ.-ի, ապրիլին Ալավերդիում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Ակա-Գրանիտ» ՍՊԸ-ի հետ Հայկազ Քոչինյանը կնքել է «Շինարարական կապալի ԼՄՇԳ -28» պայմանագիրը, ըստ որի` ՍՊԸ-ն պարտավորվել է իր ուժերով և նյութերով կատարել Շնող գյուղի խորհրդանիշի քանդակման աշխատանքները: Ուշագրավն այն է, որ «Ակա Գրանիտ» ՍՊԸ հիմնադիրներից է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մյուս երկու հիմնադիրները Կարեն Փարեմուզյանն ու Աշոտ Շաքարյանն են:

«Ակա Գրանիտ»-ի հետ կնքած պայմանագրով աշխատանքի 620,0 հազար դրամ գին է սահմանել: Վճարման N 791 համաձայնագրով 2010թ.-ի մայիսի 20-ին պատվիրատու Հայկազ Քոչինյանը Ալավերդու «ՀԷԲ» մ/ճ-ի միջոցով «ձևավորված բազալտե 6 քարերի, մշակված և ձևավորված մեկ այլ քարի համար ընդհանուր գումարով 600 հազար դրամ է փոխանցել «Ակա-Գրանիտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին: Մեկ այլ շինարարական կապալի պայմանագրով Շնող գյուղի խորհրդանիշի քանդակման և տեղադրման համար նախկին գյուղապետը(N 790 հանձնարագրով) 2010թ.-ի մայիսի 20-ին բազալտե մշակված և հղկված 6 սալիկների, բազալտե մշակված և ձևավորված 4 հատ քարերի և բազալտե սղոցված 10 քարերի համար ԱՇՀԲ-ի Նոյեմբերյանի մ/ճ-ի «Սեդրակ Աբովյան» ԱՁ-ի հաշվեհամարին համայնքի բյուջեից փոխանցել է 900 հազար դրամ:

Հայկազ Քոչինյանը երկու տարի հետո` 2012թ.-ի մարտի 5-ին, Շնող գյուղի բնակիչ Ալբերտ Ուլիխանյանի հետ Շնողի խորհրդանիշ հուշարձանը քանդակելու և տեղադրելու համար կնքել է թվով 3-րդ` շինարարական կապալի N 9 պայմանագիրը, ըստ որի` Ալբերտ Ուլիխանյանը պարտավորվել է իր ուժերով, գործիքներով, մեխանիզմով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով, պատշաճ որակով կատարել Շնողի խորհրդանիշի քանդակումը և այն պայմանագրով սահմանված ժամկետում`մինչև 2012թ.-ի օգոստոսի 1-ը տեղադրել Շնողի մուտքի նախատեսված վայրում:

Ալբերտ Ոլիխանյանը «Հետքին» հայտնեց, որ ինքը նախկին գյուղապետի հետ բանավոր պայմանավորվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կօգնի քանդակի ֆունդամենտը դնելու գործում. «Հետո մինչև հիմա դեռ որոշված էլ չի, թե խորհրդանիշը որտեղ պետք է դրվի»,- ասաց Ա.Ոլիխանյանը:

Վերջինս նաև ասաց, որ Հայկազ Քոչինյանը խորհրդանիշը քանդակելու համար 5 հատ 175:50:40-ի վրա բազալտե քար է տվել իրեն:

Ծառայությունների վճարովի մատուցման մասին 2011թ.-ի նոյեմբերի 4-ի պայմանագրով, Շնող գյուղի բնակիչ Կարեն Հախվերդյանը պարտավորվելէ իր անձնական օգտագործման մեքենայով 2011թ.-ի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 31-ը Շնողից ԼՂՀ տեղափոխել զինվորերի մայրերին իրենց որդիներին տեսակցելու համար: Պայմանագրային ծառայության գինը սահմանվել է 490,0 հազար դրամ, որը սահմանված ժամկետում փոխանցվել է Կարեն Հախվերդյանին:

Գյուղապետարանի ֆինանսական միջոցներով Ղարաբաղ մեկնած զինվորների մայրերի ու նրանց զինվոր որդիների մասին փաստաթղթային որևէ տեղեկություն գյուղապետարանում չկար. «Ես տեղյակ չեմ, ես գումարը փոխանցել եմ, բայց չեմ կարող ասել զինվորի մայրերը գնացել են, թե ոչ»,- ասում է Շնողի գյուղապետարանի հաշվապահ Սվետլանա Ջավախյանը:

Մեկնաբանություններ (26)

abo
de imaceq vor nman srikayutyunner arel en nayev zikvorneri anvan tak,ays harcor petqa zbavi andzmb mer erkri GERAGUYN HRAMANATAR@,Paron Serj Sargsyan,tuyl mi tveq kocken katarvac anorinakutyunner@,patjecec mexavornerin
Զինվորի մայր
Չենք էլ իմացել,որ գյուղապետարանը կարող է գումարով օգնել Ղարաբաղում զինվորին տեսակցության գնալու համար, 1 տարի միաժամանակ 2 որդիներս ծառայել են,ընդ որում տարբեր զորամասերում,մի հատ շնորհակալության էլ չարժանացանք:
ashot
hargeli Ishxan Zaqaryan,esor xoeum eiq 1007 dram arjoxutyamb maluxi masin,ayn inch ayn 10 angam aveli qich gin uni,isk mite Duq texyak cheq te Shnoxum incha katarvel verjin tarinerin,mi guce ayceleiq dzer verahskich palatuv.....?????
hayk
qochinyanner@ cncman mej en,chen gtnum texner@,patapat en talis irenc,chen koxmnoroshvum inch anen,porcum en amen inch anen vor vat koxmerov achqi @nknelu hamar,minchev irenc verjin shunch@ vatutyun en anelu shnoxnecinerin vor irenc chen @ntrel,ay mard asa krvel krvel es,hangist qez hamar apri eli,te iroq satananeri havaqacua????????????????????????????????????>>>>>>>>>>>>>>>>>>>>???????????
abo
dimum em shnoxi bolor zinvorneri mayrerin,karox eq asel te ume haykazn um e gyuxapetarani hashvin texapoxel xarabax,vor iren carayox txanerin tesnen?parberabar aveli qan 400000 drame poxancel ayd hashvin,oye gnacel?karox eq asel????????????????
Mgo
Joxovurt jan mi nexveq es Qochinyanakanner@ shoki mechen @nkel chen imanum inch anen???
Roni
hargeli Melik jan vor kyor@ dabron chtar vonc karain et trubek@ hanein
Լարիսա Փարեմուզյան
Մելիքին ----Միանշանակ հիշեք, որ բացառվում է մեր կողմից հրապարակված հոդվածներում որևէ փաստի խեղաթյուրում: Այնպես որ, խորհուրդ կտամ Ձեր գնահատականներում լինել զգույշ: Ձեր մեկնաբանության հետ կապված այսօր հարցմանը` թե ինչ մասնակցություն է ունեցել Շնողի Խմհատ հանդամասի 500մետր երկարությամբ 800մմ տրամաչափի խողովաները հանելու գործում, շնողցի Վարազդատ Մելիքսեթյանը պատասխանեց.:ՍՊԸ-ն հանդամասի խողովակները `մետրը 3 հազար դրամով գնել է Հայկազ Քոչինյանից, որից հետո ես ՍՊԸ-ի հանձնարարությամբ հանել եմ այդ խողովակները: Խողովակների փողը չեմ հիշում առձեռն, թե փոխանցումով տվել ենք Հայկազ Քոչինյանին: Այնպես որ Մելիք. լավ ճանաչեք Ձեր նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի մարդկային նկարագիրը, հետո փորձեք արդարացնել նրան: Ցավում եմ:
richard
hargeli Melik jan wor kyor@ dabron chtar vvonc karar Varazdat@ haner???????
MELIK
tikin Larisa inchi es pastern xexaturum xoxovaknern vor nshvac e ko hodvacum Meliksetian Varazdatn e hanel vochte Kochinianern
miksha
paron sahakian urbar orn texakalnerict mekn shkaxmbov kez er spasum iskdu paxel eir te liardt er arden zgacnel tali
hrant
hargeli joxovurd cer karcikov Sahakiannu i koxki mardik en lavn Aton ,ira Pesa aramn te en martik vov gorca tali Larisain u mtacum vor lavutiun a anum cmern ekel a mi angam cer Sahakiann gnacel a jri havakman texn tena inch a katarvum esa shat shut khishek cer ancac tarinern vor kocoanc drnic sankekov jur eik krum te kamel khishek Arami giuxapet elac jamanaknern vor 1000 dramov texekank er tali u mi xotharkn mi kani hogu vra 1 garov kam mi 100$ er vacharum chem karcum vor moracel ek sahakiani aracnern vor mardkanc cmran varelu paitn pahestum tapel er tali u heto vacharum te hima vor ir naxntrakan karozarshavum mardkanc gorcer er xostanum isk hima sevacel a chgiti inch ani inchi miat chek harcnum paron Sahakian miat asa tenank du es giuxi hamar ince es naxatesum anel u inch karas anes havanabar nuin banern inch arec Kamsaric heto aisinkn vochinch baci kandeln nuin sahakiann cher vor asfaltn menak ira taxum arec u minchev ir tan durn inchi ek es amen inchn moranum ov mardik
sergik
um hamar lav um hamar vat...
habet
An jan kataki zhamanak@ chi
An
Qochinyanneric lav mardik chkan
Karo
paron Sahakyanic pahanjum ev xndrum em amen manruq jri eres berel,voch mi gorc bac chtoxnel ev handznel iarvapahnerin
sergik
katarvel e yurazum ev petq e lini hamapatasxan arzaganq iravapah marminneri koghmiz, verch ,voch voq artonjal che lini hine te nore, anpatzhelityan mtnolorte himq e nor hanzagorzutyunneri...
Ando
gyughe aghqatutyan mej taghvaz, problemneri mej taghvaz mnum er xorhrdanish unenar, etel u prc....amen xaghe xagh er arel mnum er sari smbule.....isk iravapah marminnerin aselu ban chka, chlinein aveli lav kliner , karzum em hanzagorzutyunneri qanakn aveli qich kliner.....
levon
hasela ba incha arel,te che vaxuc ein tarel sibir
Mgo
hargeli Lorva marzi dataxazner es paster@ dzez chi gohacnun vor zbaxveq ays gorcov,te dzezela pay hasel??????????????????????
artak
Shnoxi patvavor qaxaci petqa Larisa Apremuzyanin shnorhen,voch te naxkinum gyxapetaran ekac stugox handznajoxovin
Շնողնեցի
Պետք է Լարիսա Փարեմուզյանի անվտանգությունը լավ ապահովվի:) Էդպիսի անօրինականություններ թույլ տված մարդուց ամեն ինչ կարելիա սպասել:Դեռ ինքը Լոռվա ժողովրդին շատ ա պետք, պետքա գոնե էս ձևով, հետք-ում հայտնվելու վախից գոնե անօրիանկանություններ քիչ գործեն ու մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեմ: Սպասենք նոր բացահայտումների :)
loreci
Apres, Larisa.
hrach
paron sahakjan karoxa shnoxum gorc tvoxnern kich en Larisain el ognutiun es kanchel
Abas
Larisa Aramayisovna,mernem es Dzer duxov u ardarutyan koxmnakic janin,Dzer nman mardik vor mi qich shat linen,mer erkri iravapahnerin kstipen ardar daten hancagorcnerin,halala Dzez,keccessssssss
gagas
halala Larisa Aramayisovnayin,Dzez nman lragroxner@ vor mi qich shatanan,vstah em vor mer erkrum oranq@ kgorci

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter