HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Սերժ Սարգսյանին ու արդարադատության նախարարին

Հարգելի՛պարոն նախագահ, 
Հարգելի՛պարոն նախարար,

ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ երկրի կառավարության վարած քաղաքականության առաջնահերթություններից է համարվում կաշառակերության դեմ պայքարն ու այդ արատավոր երևույթն արմատախիլ անելը: Իսկ վերջերս էլ, Դուք պարո՛ն նախագահ, շեշտադրեցիք արդարադատության ոլորտում հաշվետվողականության, անաչառության ու թափանցիկ աշխատաոճի կարևորությունը հանրային վստահության ապահովման համար:

Մենք հավատում են բարեփոխումների  Ձեր նպատակամղվածությանը, սակայն արդարադատության ոլորտի տարբեր օղակներում առկա կամայական ու անհասկանալի որոշումները հանրության շրջանում կասկած են առաջացնում, որ արդարադատության համակարգը գործում է իրապես մարդու իրավունքների պատշաճ ապահովման ու պաշտպանության նկատառումներով, և որ հրապարակային տրված Ձեր հանձնարականներն իրականությունն են դառնում:

Մասնավորապես, ինչպե՞ս է պատահում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչված բժիշկ- մանկավաճառին հաջողվում է խուսափել պատժի կրումից, իսկ նրա գործն ընդհանրապես անհետանում է datalex.am  կայքից: Դեռ 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ բժշկուհի Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել էր իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով:

Այս տարվա`2012-ի դեկտեմբերի 12-ին լրանում էր հետաձգված ժամկետը, սակայն նա շարունակում է մնալ ազատության մեջ. պարզվում է, որ նա ինչ-որ անհասկանալի ճանապարհով պատիժը պայմանական է կրելու: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում կա ավելի բարձր մարմին, որ կարող է ՀՀ վճռաբեկ դատարանի բողոքարկման ոչ ենթակա որոշումն առանց դատական կարգի փոխել ու որոշում կայացնե՞լ:

Սա այն պարագայում, երբ, ըստ ՀՀ օրենսդրության, դատապարտյալի գործը կարող է վերանայվել պատժի կրումից որոշակի ժամանակ հետո նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում:

Այս ողջ գործընթացի ոչ թափանցիկությունն ու գաղտնիությունը մեզ հիմքեր է տալիս ենթադրել, որ որոշ պաշտոնյաների համար Վճռաբեկ դատարանի որոշումը շրջանցելու ու արհամարհելու համար «նոր» ու «առավել ծանրակշիռ» հանգամանքն են դարձել համապատասխան ֆինանսական հոսքերը կամ առավել կոնկրետ՝ որոշ մարդկանց համար միակ սրբությունը փողն է: Հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչպես է երկու երեխաների ճակատագրի հետ խաղ խաղացած ու իրեն բժիշկ հորջորջող շարքային հանցագործին հաջողվել խուսափել իրեն արժանի պատիժը կրելուց, երբ հստակ ապացուցվել է նրա մեղքը երեք դատական ատյաններում:

Այդ պարագայում ի՞նչ առողջ հասարակության մասին կարող ենք խոսել, եթե նույնիսկ իրենց պաշտպանելու հնարավորություն չունեցող մանուկների ճակատագիրը կարելի է խեղել ու շարունակել հանգիստ ապրել: Մենք խնդրում ենք ձեզ լինել հետևողական, խիստ ու պահանջատեր,  որպեսզի հաղթի արդարությունը.հանցագործները կրեն իրեն պատիժը, իսկ պաշտոնյաներն էլ իրենց դիրքը չօգտագործեն սեփական գրպանը լցնելու նպատակով: Եթե մենք այսօր չկարողացանք պաշտպանել մեր երեխաներին, ապա ի՞նչ է լինելու վաղը:

«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնություն 

Մեկնաբանություններ (3)

hasmik
Հայաստանի արդարադատությունը նման է չարորակ ուռուցքի իր մատաստազներով, որոնք տարածված են ամբողջ համակարգում, յուրաքանչյուր գործ, բացի էլիտար մասսայից պատվերով է սկսած քննիչից մինչև դատավոր, հետո էլ ազատազրկման հիմնարկներ, մեծ մասը անմեղ դատապարտված են, որոնք ուզում են արդարությունը գտնել դատարանում, բայց դատավորը, ընդամենը դատաղազի քարտուղարուհին է, իհարկե դա չի անի, էլ չեմ խոսում, այն կաշառքների մասին, որ ստանում են դրանք, այս բոլորը կատարվում է հենց այդ երկուսի անմիջական ղեկավարությամբ
kima
-n ogtagorcvum e hetaga partakumneri hamar, ka8eli e hechtutyamb jnjel ev hetq@ korcnel
Նազիկ
Եթե Ձեզ թվում թե այս երկու անմեղ դեմքով մարդիկ ընդհանրապես խիղճ ունեն,սխալվում եք:Սրանք Հայաստանում կատարվող յուրաքանչյուր գործից տեղյակ են ու շատ հնարավոր է հենց իրենց պատվերով էլ կատարվել է:Արդարադատության ամբողջ համակարգը կոռումպացված է ու նախարարն էլ տեղյակ է:Հաստատ համոզված եմ ասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter