HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Անուշավան Նիկողոսյանը պարտվեց. դատարանը վճիռ կայացրեց հօգուտ slaq.am-ի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռ.Ափինյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված Անուշավան Նիկողոսյանի հայցն ընդդեմ slaq.am-ի:

Հիշեցնենք, որ Անուշավան Նիկողոսյանը դատի էր տվել slaq.am-ին («Վիրտուալ Մեդիա» ՍՊԸ)` պահանջելով իր հասցեին «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը» վերնագրով հոդվածում գրված վիրավորական և զրպարտիչ արտահայտությունների համար ներողություն խնդրել, հերքում տպագրել slaq.am կայքում և փոխհատուցել զրպարտության համար 2 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ: Սակայն հայցվորը հետագայում պահանջվող գումարը կրճատել էր` դարձնելով 3 հազար դրամ:

Համաձայն վճռի`  հօգուտ պետական բյուջե պետք է բռնագանձվի 60 հազար ՀՀ դրամ` որպես նախկինում պահանջած 3 միլիոն դրամի պետական տուրք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter