HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

slaq.am-ի նախկին գլխավոր խմբագիրը հերքում է իր ղեկավարի՝ դատարանում արած հայտարարությունը

Նոյեմբերի 29-ին hetq.am-ում հրապարակվել է հոդված «slaq.am-ը փոխել է դիրքորոշումը և չի ընդունում զրպարտության փաստը» վերնագրով: Հոդվածում ներկայացվում է ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանի հայցն ընդդեմ slaq.am-ի և slaq.am-ի դիրքորոշումը:

Մասնավորապես նշված է, որ slaq.am-ը հերքում է Անուշավան Նիկողոսյանին զրպարտելու փաստը, չնայած այն բանին, որ մինչ այդ կայքի նախկին գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանն ընդունել էր, որ եղել է զրպարտություն և Անուշավան Նիկողոսյանին հաշտության եզրեր էր առաջարկել:

Նույն հոդվածում նաև նշված է, որ «Վիրտուալ Մեդիա» ՍՊԸ տնօրեն Արտակ Հարությունյանը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իբրև թե slaq.am-ի նախկին գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը լիազորված չի եղել ամբողջական և վերջնական պատասխան տալու և սխալ պատասխան է տվել հաշտության կապակցությամբ, ինչի համար էլ իբրև թե ազատվել է աշխատանքից:

Ուզում եմ նշել, որ տեղեկությունը բացարձակ սուտ է: Ես, լինելով slaq.am-ի նախկին գլխավոր խմբագիր, տեղեկացնում եմ, որ ոչ ոք ինձ աշխատանքից չի հեռացրել, այլ ես ինքս եմ ազատվել իմ դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով: Ազատման պատճառը եղել է այն, որ ինձ չեն գոհացրել slaq.am-ում առկա պայմանները և աշխատելաոճը:

Ներկա պահին աշխատում եմ «Ժողովուրդ» օրաթերթում: Ինչ վերաբերում է դատական նիստին իմ ոչ լիազորված լինելուն և իմ տված պատասխանին, ապա նշեմ, որ իմ պատասխանն ամբողջությամբ համաձայնեցված է եղել «Վիրտուալ Մեդիա»-ի տնօրինության հետ, ես եղել եմ լիազորված հենց իր՝ Արտակ Հարությունյանի կողմից, եղել է համապատասխան լիազորագիր, որն էլ ներկայացրել եմ դատարանին:

Կարեն Վարդանյան

Լուսանկարը՝ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter