HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բնապահպանները ահազանգում են. վտանգված են Երեւանի օդն ու ընդերքը

«Ամեն մի քաղաքապետ ասում է՝ նախորդի օրոք է դա եղել, ես ի՞նչ անեմ: Մենք առաջարկություններ էինք ներկայացնում, որոնց հիման վրա կարելի է բարեկարգել մայրաքաղաք Երևանը, սակայն դրանք, որպես կանոն, կորչում էին քաղաքապետարանի արխիներում: Այժմ մենք արդեն այլ կերպ ենք գործում: Գնացել ենք հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ և ներկայացրել մեր առաջարկությունները, քաղաքապետը բոլոր առաջարկություններին հավանություն է տվել, և խոստացել, որ այն խնդիրները, որոնք հնարավոր է, կլուծվեն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը և ներկայացրեց այդ առաջարկություններից մի քանիսը:

Մանկական այգին բարեկարգել, հեծանվորդների համար հատուկ ճանապարհ ստեղծել, փոքրիկ կենդաբանական այգու պես մի բան կառուցել, որտեղ կլինեն ջրլող թռչուններ, պոնի, որը կդառնա երեխաների զբոսանքի ընկերը, նոր բուսատեսակներ ավելացնել և այլն:

Բնապահպանական հանձնաժողովը մտահոգված է նաև Երևանի օդային ավազանի վիճակով: Նրանց կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ կանաչ տարածքների և օդային շերտի պահպանման առումով ամենաանբարենպաստ շրջանը Կենտրոն համայնքն է, այնուհետև քաղաքի հարավային հատվածը. «Հաղթանակ» զբոսայգուց մինչև Սարի թաղ ընկած բլրապատ հատվածում նախկին անտառապատ տարածքից մնացել է ընդամենը 57 հեկտար կանաչ տարածք՝ ընդամենը մեկ երրորդը:

Քաղաքապետը  բնապահպանական հանձնաժողովին խոստացել է վերանայել Օղակաձև զբոսայգում կառուցվող 15 շինարարական օբյեկտների պայմանագրերը, և որտեղ հնարավոր է, կասեցնել դրանք:

Մյուս առաջարկությունը վերաբերում է քաղաքի սեյսմիկ անվտանգությանը: Ըստ երկրաբան Ռուբեն Յադոյանի՝ մեզ մոտ չկա համապատասխան լաբորատորիա և մասնագետների խումբ, որը կուսումնասիրեր քաղաքի ընդերքը և կնշեր, թե որ մասերում է կարելի շենքեր կառուցել: Բազմաթիվ շենքեր կան, որոնց  հիմքը կայուն չէ, կամ գրեթե դատարկ է: Այդ շենքերից շատերը մի օր կարող են ուղղակի նստել:

«Առանց մտածելու մետրոյում հզոր պոմպեր են տեղադրում, հաշվի չառնելով, որ մետրոյի շահագործման համար թունելներից հեռացվող ջրի հետ լվացվում-տարվում է նաև մեծ քանակությամբ գրունտային հող,- նշեց երկրաբանը և հավելեց,- քաղաքի սեյսմիկ անվտանգությունը ապահովելու համար եթե այժմ միջոցներ չձեռնարկվեն, ապա հետագայում դա ավելի թանկ հաճույք է դառնալու»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ժամանակն է,որ Հայաստանը ունենա նոր մայրաքաղաք(ներ) կամ նաև նոր մայրաքաղաք(ներ): Լավ կլինի 4 մայրաքաղաք:Այսօր Հայաստանի վարչական-քաղաքական համակարգը ուղղակի ՍԽԱԼ է. չափից շատ մարզեր, չընտրված մարզպետներ,մարզերի կախում 1-2 հոգուց կենտրոնում նստած, ամենուրեք ոչ-պրոֆեսիոնալ վերտիկալ-քծնողական (պետական) հարաբերություններ: Երևանը արդեն ԿՈՐՑՐԵԼ է իր ստրատեգիական դիրքը և վտանգավոր կերպով մոտ է Թուրքիայի սահմանին և Մեծամորի ԱԷԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter