HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահ. «Տիկին Զոհրաբյան, հավատանք, որ փոխեն, հավատացեք»

Այսօր Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան: Նախաձեռնողը կառավարությունն է, եւ օրակարգում ընդգրկված են հիմնականում տնտեսական եւ հարկային բլոկին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ: Գրանցվել է 105 պատգամավոր:

Նիստը սկսվելուն պես պատգամավորներն իրար հետեւից դժգոհություն են հայտնում, քանի որ օրենքների նախագծերի վերաբերյալ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներ են եղել, պատգամավորները հանդես են եկել առաջարկություններով, իսկ կառավարությունը հավաստիացրել է, որ ընդունում է առաջարկների մեծ մասը, սակայն այսօր պատգամավորներին բաժանված օրենքի նախագծերում պատգամավորների առաջարկներն ընդգրկված չէին:

Այդ մասին բարձրաձայնեցին Վարդան Այվազյանը, Արծվիկ Մինասյանը եւ այլք:

«Ապրիորի ձեւով չենք կարող քվեարկել, մինչեւ տպված չլինի պատգամավորների առաջարկները, մենք ձեռնպահ ենք քվեարկելու»,-հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Տիկին Զոհրաբյան, հավատանք, որ փոխեն, հավատացեք»,-արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter