HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետի դատավոր որդին շատ գումար ունի, քիչ եկամուտ

Աղասի Դարբինյանը 2010 թ. դեկտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Մինչ այդ եղել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

31-ամյա դատավորի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելուց պարզվեց, որ նա նշված տարում ունեցել է ընդամենը 4 մլն 969 հազար 724 դրամի եկամուտ, որը բացառապես աշխատավարձն է, սակայն նրա հաշվին եղել է 38 մլն դրամ, որը դատավորի տարեկան աշխատավարձը գերազանցում է ավելի քան 7 անգամ:

Կինը՝ Գայանե Դարբինյանը, նշված տարում ունեցել է 19 մլն 246 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացած 14 մլն 362 հազար դրամ վճարից, ինչպես նաև 4 մլն 884 հազար դրամ փոխառության գումարից:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2011-ին Գայանե Դարբինյանն ունեցել է 25 մլն դրամ:

Նշենք, որ դատավոր Աղասի Դարբինյանը Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:

Մեկնաբանություններ (13)

Միքայել
VVV հերիք է հիմար-հիմար բաներ գրել, առանց մարդուն ճանաչելու!!! Լավ չի, որ դեռ այդ մակարդակին եք գտնվում: Այն սակավաթիվ մարդկանցից է, որ իր աշխատանքը կատարում է արդար և անաչառ և դա կհաստատեն բոլոր փաստաբանները, որոնք առիթ են ունեցել գործ ունենալ այդ դատավորի մոտ: Միայն գումար ունենալու հանգամանքը դեռ չի նշանակում, որ այդ գումարներն ստացվել են անօրինական ճանապարհով, ինչը երևի բնորոշ է նման մտածելակերպի մարդկանց համար, ով երբեք չի կարողացել գումար վաստակել:
edgar
hargeli joxovurd es ancnapes chanachum em Axasin ev kxndrei charatavorel u chxaxal mardu hetaga chakatagri vra chi kareli mardun mrotel chexac baneri hamar
GALUST
ԵԹԵ ՀՀԿ-ից Է ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է,,ՈՒՂԱԿԻ ԳՐԵՔ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՄՆԱՑԱԾԸ ՄԵՆՔ ԿԿՐԱՀԵՆՔ. ՊԵՏՔ ՉԻ ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԻԱՍԹԱՓՎԻ,ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵԶ ՊԱՏԵՊԱՏ ԵՆՔ ԽՓՈՒՄ ՈՐ ՀՀԿ-ն ԱՌԱՋՆՈՐԴԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ...ՀԱՎԱՏԱՆՔ ՈՐ ՓՈԽԵՆՔ
Էդիկ hwvse3jan
Երբվանից է Hetq.am-ը սկսել գովազդել Աղասի Դարբինյանին: Համեստ եկամուտները սազական են այս անձին, սակայն, որ արդեն hetq .am-ն էլ է գովազդով զբաղվում, դա նորություն էր ...!!!!նաբանությունը...
Լուսինե
Էդիկ hwvse3jan Դուք ակնհայտորեն չեք հասկացել լուրի բովանդակությունը կամ իմաստը: Հետքը ոչ թե գովազդել է Աղասի Դարբինյանին, այլ ցույց տվել, որ մոտ 5 մլն դրամ տարեկան աշխատավարձ ստացող երիտասարդ դատավորը չգիտես ինչպես իր հաշվին կուտակել է 38 մլն դրամ: Հետեւություններ անելն էլ մեզ՝ ընթերցողներիս է թողել:
Նարինե
Ես ընդհանրապես չեմ հասկանում նման հրապարակման նպատակը...Պետք չի պետական պաշտոնյայի կամ դատավորի փողերը հաշվել, միևնույնն է դրանից մեր կյանքը չի փոխվում...Ասենք գրեցիք, մենք էլ իմացանք....հետո? ԻՄԱՍՏԸ? ավելի լուրջ բանով պետք է զբաղվել հարգելի լրագրողներ...տափակ նյութերով մի ծանրաբեռնեք առանց այն էլ մեր հոգնած ու տանջահար ուղեղները....
VVV
Ba mard@ mi pesh poxa tvel vor nsti ed gorcin BA CHHANI))))))?????
hasmik
սերժ սարգսյանը հանրապետական կուսակցությունը դարձրեց հանրապետական կոմունիստական կուսակցություն, սրանց էլ դնում է, որ փող հավաքեն, թե չէ ինչ օրենք, ինչ արդարադատություն...
Փաստաբան
Դեռևս մեկ անգամ եմ առիթ ունեցել դատավոր Աղասի Դարբինյանի վարույթում գործի քննության մասնակցել, բայց դա բավարար էր հասկանալու, որ նա գրագետ և անաչառ դատավոր է: Իսկ վերևի չարամիտ մեկնաբանություններն ընդամենը բամբասանք են ու նախանձ:
ԳԱԳԻԿ
9. Փաստաբան,,,Մեկնաբանություններում հո չեն ասում որ այդ գումարները առանց ԳՈՐԾ անելու է կուտակել որ զայրացել ես....Ես էլ հազարավոր գրագետ և ազնիվ մարդկանց եմ ճանաչում որոնք փող չունեն,լավ կլիներ հուշեիր թե ինչպես գոնե հացի փող վաստակեին
hasmik
հարգելի Փաստաբան, ես ինքս դատարանների հետ դժբախտաբար շատ գործ եմ ունեցել, առանց փողի ոչ մի վճիռ չի կայացվում, դա հենց փաստաբաններն են ասում, եթե փողը չես տալիս աստված գիտի ինչ վճիռ են կայացնում, անկախ այն բանից, թե քանի տեսակի ապացույց ես ներկայացնում, այնպես որ այս ֆոնի վրա ձոր ասածները իրատասական չեն
ՀՈՎԵՐ
վատն էնա, որ սրան ու իրա հայրիկին խաբել են թե իրենք նաև խելացի են: Դատական համակարգը կքանդվի քանի սրա նմանները կան այդ համակարգում նույնիսկ առանց նորմալ բազային իրավաբանական կրթության: Դե հայրիկի մասին խոսքերն ավելորդ են.. . .
Mihran
Sadly, the whole system in Armenia is corrupt from top to bottom,Serzh talks a lot of rubbish.He is on top of this corrupt pyramid.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter