HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն հավաքեց պատգամավորներին եւ օրենքի նախագիծն անցկացրեց

Քիչ առաջ Ազգային ժողովը 70 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին:

ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն դեմ քվեարկեց: Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց «դեմը» պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀԿ-ի 20 րոպեանոց ու դրան հաջորդած ԱԺ-ի 30 րոպեանոց ընդմիջումից հետո դահլիճում հավաքվել էին համապատասխան թվով պատգամավորներ եւ փորձ չէր արվելու մի կերպ անցկացնել նախագիծը, այդ իսկ պատճառով իրենք «դեմ»-ով արտահայտեցին իրենց վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ փոփոխությամբ նախատեսվում է Էթիկայի հանձնաժողովի կառուցվածքային փոփոխություն` «3+3+1» ձեւաչափով, այսինքն` իշխանության եւ ընդդիմության տեղերը հանձնաժողովում հավասար կլինեն, դրան գումարած նաեւ ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն ԲՀԿ-ն: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բոլորն էլ գիտեն,որ այսօր ԱԺ-ն օլիգարխների (կիսա)գողական ռազբորկա - զոնան է: Կլանի մի քանի ատամանի կոճակ սեղմողներ. ո՞վ սա չգիտի: Նորմալ երկրներում երկրի պառլամենտը կարևոր հսկող լծակ է` երկրի կառավարության ու դատական համակարգի հանդեպ: Իսկ Հայաստանու՞մ. այս 3-ը սաղ մի տայֆայի մեջ են- փոքրիկ Հայաստանի 700-ից ավել հանքերը ձեզ վկա: Դրա համար էլ ոչ մի պրոբլեմ չի լուծվում: Ղարաբաղն էլ ուղիղ գծով գլորվում է Ադրբեջանի գիրքը: Սաղ թատրոն է. ժամանակ են ուղղակի ձգձգում,որ Ղարաբաղի հարյուրավոր հանքերից էլ ստացած միլիարդները գցեն իրենց օֆշորային հաշիվները, նոր թռնեն: Այսօր Հայաստանի/Արցախի /Սյունիքի ՈՉ ՄԻ ստրատեգիական-երկարաժամկետ ՊԼԱՆ ՉԿԱ: Օրվա ալան-թալան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter